Խոսե Մաուրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոսե Մաուրի
José Mauri
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն José Agustín Mauri
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Արգենտինա Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 16, 1996(1996-05-16)[1][2][3] (27 տարեկան)
Ծննդավայր Realicó, Լա Պամպա (պրովինցիա), Արգենտինա
Հասակ 169 սմ
Քաշ 65 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Միլան
Համար 4
Պատանեկան կարիերա
2011-2013 Իտալիա Պարմա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2013-2015 Իտալիա Պարմա 35 (2)
2015-ներկա Իտալիա Միլան 5 (0)
2016-2017   Իտալիա Էմպոլի 14 (0)
Ազգային հավաքական
2012 Իտալիա Իտալիա Մ16 2 (0)
2012 Իտալիա Իտալիա Մ17 6 (2)
2015-ներկա Իտալիա Իտալիա Մ21 0 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ ապրիլի 27-ի, 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ ապրիլի 27-ի, 2017

Խոսե Մաուրի (իտալ.՝ José Mauri, մայիսի 16, 1996(1996-05-16)[1][2][3], Realicó, Լա Պամպա (պրովինցիա), Արգենտինա), Արգենտինայում ծնված իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս իտալական Միլանի կազմում։ Խաղում է կիսապաշտպանի դիրքում[4]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաուրին իր պրոֆեսիոնալ դեբյուտը Պարմայի կազմում նշել է 2013 թվականի դեկտեմբերի 3-ին՝ Իտալիայի գավաթի 4-րդ ռաունդի Վարեզեի դեմ խաղում[5]։

2015 թվականի ապրիլի 11-ին Մաուրին խփեց Յուվենտուսի դեմ 1-0 ավարտված խաղի միակ գոլը[6]։ Այդ ժամանակ Պարման գտնվում էր մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում, իսկ Յուվենտուսը՝ առաջին։ Նա նկարագրեց այն որպես «իր կյանքի լավագույն օրը[7]»:

Միլան[խմբագրել | խմբագրել կոդը]

2015-2016 մրցաշրջանի սկզբում Մաուրին միացավ Միլանին ազատ գործակալի կարգավիճակով՝ կնքելով 4 տարվա պայմանագիր[8]։ Մաուրին նշեց իր առաջին ամբողջական դեբյուտը դեկտեմբերի 1-ին՝ Իտալիայի գավաթի Կրոտոնեի դեմ խաղում[9]։ Սերիա A-ում իր դեբյուտը նշեց 2016 թվականի մարտի 13-ին՝ Կիևոյի դեմ արտագնա խաղում[10]։

Էմպոլի[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի օգոստոսի 30-ին Մաուրին 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Էմպոլի[11]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ Մաուրիի տատիկներից մեկը իտալացի էր, նա իրավասու էր խաղալ և՛ Իտալիայի, և՛ Արգենտինայի հավաքականների կազմում։ Չնայած Մաուրին խաղացել էր Իտալիայի երիտասարդական հավաքականների կազմում, նա հրաժարվեց Իտալիայի մինչև 20 տարեկանների ազգային հավաքականի հրավերից՝ սպասելով Արգենտինայի հավաքականի հրավերին[12][13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 worldfootball.net(բազմ․)
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Italy - J. Mauri - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  5. «Parma 4 - 1 Varese Team line-ups 12/3/13 - Coppa Italia - Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  6. «Parma 1 - 0 Juventus Match report - 4/11/15 Serie A - Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  7. «Jose Mauri: 'My happiest day' | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  8. «Official: AC Milan sign Jose Mauri from Parma - Goal.com». Goal.com (անգլերեն). 2015 թ․ հուլիսի 7. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  9. «Milan 3 - 1 Crotone Team line-ups 12/1/15 - Coppa Italia - Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  10. «Chievo 0 - 0 Milan Team line-ups 3/13/16 - Serie A - Goal.com». www.goal.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  11. «Official: Empoli loan Mauri | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  12. «Jose Mauri turns down Italy, waits for Argentina call | IFD». IFD (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  13. «Jose Mauri snubs Italy call | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]