Մարկո Ստորարի
![]() Ստորարին Յուվենտուսի կազմում 2012 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 7, 1977[1] (44 տարեկան) | ||
Ծննդավայր | Պիզա, Տոսկանա, Իտալիա | ||
Հասակ | 187 սմ | ||
Քաշ | 76 կգ | ||
Դիրք | դարպասապահ | ||
Պատանեկան կարիերա | |||
1995-1998 |
![]() | ||
1998 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
1998-2002 |
![]() | 91 | (0) |
2002-2003 |
![]() | 4 | (0) |
2002-2003 |
→ ![]() | 16 | (0) |
2003-2007 |
![]() | 127 | (0) |
2007-2010 |
![]() | 10 | (0) |
2007-2008 |
→ ![]() | 17 | (0) |
2008 |
→ ![]() | 20 | (0) |
2008-2009 |
→ ![]() | 1 | (0) |
2010 |
→ ![]() | 19 | (0) |
2010-2015 |
![]() | 43 | (0) |
2015-2017 |
![]() | 56 | (0) |
2017-2018 |
![]() | 0 | (0) |
1998-2018 | Ընդհանուր | 404 | (0) |
| |||
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Մարկո Ստորարի (իտալ.՝ Marco Storari, հունվարի 7, 1977[1], Պիզա, Տոսկանա, Իտալիա), իտալացի նախկին ֆուտբոլիստ: Հանդես է եկել մի շարք իտալական ակումբներում, մասնավորապես՝ Միլանում, Յուվենտուսում, Կալյարիում և այլն: Խաղում էր դարպասապահի դիրքում[2]:
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր պրոֆեսիոնալ կարիերան Ստորարին սկսել է Անկոնայում և 2000 թվականին Անկոնային օգնել է բարձրանալ Սերիա B:
2 մրցաշրջան անց Ստորարին միացավ այդ ժամանակ նույնպես Սերիա B-ում հանդես եկող Նապոլիին: 2002 թվականի հունվարին վարձավճարով տեղափոխվեց նույն մակարդակում հանդես եկող Մեսինա: 2003 թվականի ամռանը նա պաշտոնապես դարձավ Մեսինայի ֆուտբոլիստ, ում հետ 2003-2004 մրցաշրջանից հետո տեղափոխվեց Սերիա A` լինելով ակումբի հիմնական կազմի խաղացող:
Ստորարին Սերիա А-ում իր դեբյուտը նշեց 2004 թվականի սեպտեմբերի 12-ին՝ Պարմայի դեմ արտագնա խաղում[3]: 2004-2005 մրցաշրջանում Մեսինան Սերիա A-ում զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը[4]: Ստորարին մնաց Մեսինայի հիմնական կազմի խաղացող մինչև 2006-2007 մրցաշրջանի ավարտը, երբ ակումբը դուրս մնաց Սերիա B[5]:
Միլան[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականի հունվարի 17-ին Ստորարին 2.5 տարվա պայմանագիր կնքեց Միլանի հետ[6]: Ակումբը նրա համար վճարեց 1.2 միլիոն եվրո[7]: Միլանի կազմում նա անցկացրեց 3 խաղ՝ բաց թողելով 7 գնդակ:
2007 թվականի հուլիսի 3-ին լրատվամիջոցները հայտնեցին Ստորարիի Բետիս հնարավոր տեղափոխության մասին[8], սակայն տրանսֆերը այդպես էլ չկայացավ: Օգոստոսի 12-ին նա 2 տարվա վարձավճարով տեղափոխվեց Լևանտե[9][10]: Այնուամենայնիվ, 6 ամիս անց Լևանտեն հայտնվեց խորը ֆինանսական ճգնաժամում, ինչի հետևանքով Ստորարին վերադարձավ Իտալիա՝ վարձավճարով տեղափոխվելով Կալյարի[11]:
2008 թվականի հուլիսին Ստորարին վարձավճարով տեղափոխվեց Ֆիորենտինա[12][13]: Այստեղ նա թիմի երկրորդ դարպասապահն էր և անցկացրեց ընդամենը 2 խաղ:
Քրիստիան Աբիատիի վնասվածքի պատճառով Ստորարին սկսեց 2009-2010 մրցաշրջանը որպես Միլանի հիմնական դարպասապահ: 2009 թվականի օգոստոսի 22-ին՝ 2 տարի և 3 ամիս դադարից հետո Ստորարին անցկացրեց իր առաջին հանդիպումը Միլանի կազմում՝ Սիենայի դեմ խաղում[14]: Հոկտեմբերին նա 2 տարով երկարաձգեց իր պայմանագիրը Միլանի հետ[15], սակայն հետո Ստորարին վնասվածք ստացավ և Միլանի դարպասապահ դարձավ Դիդան:
Աբիատիի վերականգնվելուց հետո Ստորարին կորցրեց իր դիրքը Միլանում և 2010 թվականի հունվարի 15-ին վարձավճարով տեղափոխվեց Սամպդորիա[16]: 2 օր անց նա նշեց իր դեբյուտը ակումբի կազմում՝ Կատանիայի դեմ խաղում[17]:
Յուվենտուս[խմբագրել | խմբագրել կոդը]
Վարձավճարի ավարտից հետո Սամպդորիան չկարողացավ գնել Ստորարիի տրանսֆերը[18], և 2010 թվականի հունիսի 23-ին Ստորարին տեղափոխվեց Յուվենտուս 4.5 միլիոն եվրոյի դիմաց[19]: Նա 3 տարվա պայմանագիր կնքեց ակումբի հետ՝ փոխարինելով 2010 թվականի աշխարհի առաջնությանը վնասվածք ստացավ Ջանլուիջի Բուֆֆոնին: Նույն օրը Միլանը նրա փոխարեն գնեց Մարկո Ամելիային:
Բուֆֆոնի ապաքինումից հետո Ստորարին նորից դարձավ թիմի երկրորդ դարպասապահ: Չնայած նա շատ խաղաժամանակ չէր ստանում, նա չհեռացավ ակումբից 2011 թվականի ամռանը և փոխարենը նոյեմբերին երկարաձգեց իր պայմանագիրը մինչև 2014 թվականի հունիսի 30-ը[20][21]:
Քանի որ Յուվենտուսը արդեն 4-րդ տարին անընդմեջ հաղթել էր Իտալիայի առաջնությունը, 2015 թվականի մայիսի 16-ին Ստորարին խաղադաշտ դուրս եկավ Ինտերի դեմ խաղում, որպեսզի Բուֆֆոնը թարմ լինի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ խաղում[22]: Այս խաղում Յուվենտուսը հաղթեց 2-1 հաշվով[23]: Նա նաև դաշտ դուրս եկավ այս մրցաշրջանի Իտալիայի գավաթի 5 խաղերում, ներառյալ՝ Իտալիայի գավաթի եզրափակիչը, որում Յուվենտուսը հաղթեց Լացիոյին 2-1 հաշվով[24]:
Հետագա կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի հուլիսի 3-ին Ստորարին 2 տարվա պայմանագիր կնքեց Կալյարիի հետ՝ ակումբ վերադառնալով 7 տարվա բացակայությունից հետո[25]: Այստեղ անցկացրած առաջին մրցաշրջանում իտալացին մասնակցեց 42 խաղի, իսկ Կալյարին տեղափոխվեց Սերիա A:
2017 թվականի հունվարի 10-ին 40-ամյա Ստորարին վերադարձավ Միլան՝ ակումբի հետ կնքելով 6 ամսվա պայմանագիր և դառնալով թիմի երրորդ դարպասապահը[26][27][28]: Հունիսի 6-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2018 թվականի հունիսի 30-ը[29][30][31]: Առաջին հանդիպումը վերադարձից հետո անցկացրեց օգոստոսի 24-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման չորրորդ փուլի Շկենդիայի դեմ խաղում[32][33]։ 2018 թվականի ամռանը Ստորարին ավարտեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան[34][35]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստորարին երբեք հանդես չի եկել Իտալիայի ազգային հավաքականի կազմում, սակայն 2005 թվականի հոկտեմբերին հայտավորվել է Իտալիայի հավաքական 2006 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի Սլովենիայի դեմ խաղի համար որպես թիմի 3-րդ դարպասապահ[36][37]:
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Մայրցամաքային | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Առաջնություն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Անկոնա | 1999–00 | Սերիա C1 | 33 | 0 | 0 | 0 | — | 3 | 0 | 36 | 0 | |
2000–01 | Սերիա B | 36 | 0 | 3 | 0 | — | 39 | 0 | ||||
2001–02 | 22 | 0 | 3 | 0 | 25 | 0 | ||||||
Ընդհանուր | 91 | 0 | 6 | 0 | 0 | 0 | 3 | 0 | 100 | 0 | ||
Նապոլի | 2002–03 | Սերիա B | 4 | 0 | 0 | 0 | — | 4 | 0 | |||
Մեսինա | 2002–03 | 16 | 0 | 0 | 0 | 16 | 0 | |||||
2003–04 | 45 | 0 | 1 | 0 | 46 | 0 | ||||||
2004–05 | Սերիա A | 28 | 0 | 2 | 0 | 30 | 0 | |||||
2005–06 | 34 | 0 | 0 | 0 | 34 | 0 | ||||||
2006–07 | 19 | 0 | 3 | 0 | 22 | 0 | ||||||
Ընդհանուր | 142 | 0 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 148 | 0 | ||
Միլան | 2006–07 | Սերիա A | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | — | 3 | 0 | |
Լևանտե (վարձավճար) | 2007–08 | Լա Լիգա | 17 | 0 | 0 | 0 | — | 17 | 0 | |||
Կալյարի (վարձավճար) | 2007–08 | Սերիա A | 20 | 0 | 0 | 0 | 20 | 0 | ||||
Ֆիորենտինա (վարձավճար) | 2008–09 | 1 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 2 | 0 | |||
Միլան | 2009–10 | 7 | 0 | 1 | 0 | 2 | 0 | 10 | 0 | |||
Սամպդորիա (վարձավճար) | 2009–10 | 19 | 0 | 0 | 0 | — | 19 | 0 | ||||
Յուվենտուս | 2010–11 | 23 | 0 | 1 | 0 | 5 | 0 | 29 | 0 | |||
2011–12 | 3 | 0 | 5 | 0 | — | 8 | 0 | |||||
2012–13 | 6 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 9 | 0 | ||||
2013–14 | 6 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 8 | 0 | ||||
2014–15 | 5 | 0 | 5 | 0 | 0 | 0 | 10 | 0 | ||||
Ընդհանուր | 43 | 0 | 16 | 0 | 5 | 0 | 0 | 0 | 64 | 0 | ||
Կալյարի | 2015–16 | Սերիա B | 41 | 0 | 2 | 0 | — | 43 | 0 | |||
2016–17 | Սերիա A | 15 | 0 | 1 | 0 | 16 | 0 | |||||
Կալյարիի ընդհանուր | 76 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 79 | 0 | ||
Միլան | 2016–17 | Սերիա A | 0 | 0 | 0 | 0 | — | — | 0 | 0 | ||
2017–18 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 2 | 0 | ||||
Միլանի ընդհանուր | 10 | 0 | 1 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 15 | 0 | ||
Կարիերայի ընդհանուր | 423 | 0 | 33 | 0 | 9 | 0 | 3 | 0 | 468 | 0 |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Յուվենտուս[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սերիա A
- Իտալիայի գավաթ
- Իտալիայի սուպերգավաթ
- Չեմպիոնների Լիգա
- Երկրորդ տեղ. 2014–15
Կալյարի[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սերիա B
- Հաղթող. 2015–16
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Italy - M. Storari - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2017-08-06
- ↑ «LIVE Parma - Messina - Serie A - 12 September 2004»։ Eurosport։ 2004-09-12։ Վերցված է 2017-08-06
- ↑ fussball.wettpoint.com Cpr։ «League Table Serie A Season 2004/05 Italy - Soccer Database Wettpoint»։ fussball.wettpoint.com։ Վերցված է 2017-08-06
- ↑ fussball.wettpoint.com Cpr։ «League Table Serie A Season 2006/07 Italy - Soccer Database Wettpoint»։ fussball.wettpoint.com։ Վերցված է 2017-08-06
- ↑ «WebCite query result»։ www.webcitation.org (անգլերեն)։ Վերցված է 2017-08-06
- ↑ uefa.com։ «Storari signs, Ronaldo to follow? – UEFA.com»։ www.uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2017-08-06
- ↑ ABCDESEVILA։ «El guardameta Storari regresó a Italia sin haber visto a Lopera | Deportes | Fútbol - Abc.es»։ ABCDESEVILA։ Վերցված է 2017-08-06
- ↑ AS Diario (2007-08-12)։ «Storari, cedido por el Milán dos temporadas | Más Fútbol | AS.com»։ AS.com (իսպաներեն)։ Վերցված է 2017-08-06
- ↑ «Levante signing Storari: I had no chance at AC Milan - Tribal Football»։ Վերցված է 2017-08-06
- ↑ uefa.com։ «Signings boost Cagliari survival bid – UEFA.com»։ www.uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2017-08-06
- ↑ «Storari Keen On Fiorentina Move - Goal.com»։ Goal.com (անգլերեն)։ 2008-07-08։ Վերցված է 2017-08-06
- ↑ «Fiorentina sign Storari»։ www.eyefootball.com (անգլերեն)։ Վերցված է 2017-08-06
- ↑ «Siena vs. AC Milan - Football Match Line-Ups - August 22, 2009 - ESPN»։ ESPNFC.com։ Վերցված է 2017-08-06
- ↑ martina22acm (2009-10-07)։ «Marco Storari Thanks Milan For New Contract»։ Martina22acm's Blog։ Վերցված է 2017-08-06
- ↑ uefa.com։ «Storari joins Sampdoria on loan – UEFA.com»։ www.uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2017-08-06
- ↑ «UC Sampdoria v Calcio Catania Starting XIs, 17/01/2010, Serie A | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2017-08-06
- ↑ «FINISHED Sampdoria Director Sergio Gasparin Discusses Goalkeeping Situation - Goal.com»։ Goal.com (անգլերեն)։ 2010-06-10։ Վերցված է 2017-08-06
- ↑ «BREAKING NEWS: Juventus Sign Marco Storari From Milan - OFFICIAL - Goal.com»։ Goal.com (անգլերեն)։ 2010-06-23։ Վերցված է 2017-08-06
- ↑ «Juventus set to offer Marco Storari contract extension until 2014 - report - Goal.com»։ Goal.com (անգլերեն)։ 2011-04-05։ Վերցված է 2017-08-06
- ↑ «Storari to extend Juve deal | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2017-08-06
- ↑ «FC Internazionale Milano v Juventus FC Starting XIs, 16/05/2015, Serie A | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2017-08-06
- ↑ «Marco Storari pulled off a quality double save to secure Juventus win v Inter [videos] | 101 Great Goals»։ Football (soccer) greatest goals and highlights | 101 Great Goals (en-US)։ 2015-05-17։ Վերցված է 2017-08-06
- ↑ «Juventus beat Lazio 2-1 to grab Coppa Italia title»։ SBNation.com։ Վերցված է 2017-08-06
- ↑ «Juventus sign Brazilian goalkeeper Neto on a free, Storari joins Cagliari»։ ESPNFC.com։ Վերցված է 2017-08-06
- ↑ Milan AC։ «AC MILAN OFFICIAL STATEMENT | AC Milan»։ AC Milan։ Վերցված է 2017-08-06
- ↑ «Serie A: AC Milan sign 40-year-old goalkeeper Storari | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-08-26
- ↑ «Milan add goalkeeper Storari, 40, on loan»։ ESPN.com (անգլերեն)։ 2017-01-10։ Վերցված է 2019-08-26
- ↑ Milan AC։ «OFFICIAL: STORARI IS ONCE AGAIN A RED AND BLACK | AC Milan»։ AC Milan։ Վերցված է 2017-08-06
- ↑ «AC Milan goalkeeper Marco Storari signs new deal - Tribal Football»։ www.tribalfootball.com։ Վերցված է 2019-08-26
- ↑ «Storari signs AC Milan renewal»։ beIN SPORTS Australia (en-au)։ Վերցված է 2019-08-26
- ↑ «Shkendija Tetovo - AC Milan, Aug 24, 2017 - Europa League Qualifying - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-26
- ↑ «KF Shkëndija vs. AC Milan - Football Match Report - August 24, 2017 - ESPN»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-26
- ↑ Sport Sky։ «Calciomercato, tutte le trattative del 21 luglio»։ sport.sky.it (իտալերեն)։ Վերցված է 2019-08-26
- ↑ Culurgioni Matteo (2018-12-01)։ «Storari: «Cragno può ancora migliorare tanto. Tornerei a Cagliari»»։ Cagliari News 24 (it-IT)։ Վերցված է 2019-08-26
- ↑ «Storari convocato in extremis Santoni era tornato a casa»։ archiviostorico.gazzetta.it։ Վերցված է 2017-08-06
- ↑ «Italy v Slovenia, 08 October 2005»։ 11v11.com։ Վերցված է 2017-08-06
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Մարկո Ստորարի Վիքիպահեստում |
---|
- Ստորարիի պաշտոնական Ինստագրամի էջը
- Ստորարիի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Ստորարին transfermarkt-ում
- Ստորարին BDFutbol.com-ում
- Ստորարին WhoScored.com կայքում
|
- Հունվարի 7 ծնունդներ
- 1977 ծնունդներ
- Ապրող անձինք
- Պիզա քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Իտալացի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի դարպասապահներ
- Պերուջայի ֆուտբոլիստներ
- Անկոնայի ֆուտբոլիստներ
- Նապոլիի ֆուտբոլիստներ
- Մեսինայի ֆուտբոլիստներ
- Միլանի ֆուտբոլիստներ
- Լևանտեի ֆուտբոլիստներ
- Կալյարիի ֆուտբոլիստներ
- Ֆիորենտինայի ֆուտբոլիստներ
- Սամպդորիայի ֆուտբոլիստներ
- Յուվենտուսի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ