Հերբերտ Կիլպին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Հերբերտ Կիլպին
HerbertKilpin.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Հերբերտ Կիլպին
Ազգությունը անգլիացի
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Մականուն Լորդ
Ծննդյան ամսաթիվ հունվարի 24, 1870
Ծննդավայր Նոթինգհեմ, Անգլիա Անգլիա
Մահվան ամսաթիվ հոկտեմբերի 22, 1916(1916-10-22) (46 տարեկանում)
Մահվան վայր Միլան, Իտալիա Իտալիա
Դիրք պաշտպան
(կիսապաշտպան, հարձակվող)
Պատանեկան կարիերա
Անգլիա Գարիբալդի Նոթինգհեմ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
Անգլիա Նոթս Օլիմպիկ ? (?)
Անգլիա Սենտ-Էնդրյուս ? (?)
1891 - 1899 Իտալիա Ինտերնացիոնալե Թուրին ? (?)
1899 - 1906 Իտալիա Միլան 23 (7)
Մարզչական կարիերա
1899 - 1906 Իտալիա Միլան
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Հերբերտ Կիլպին (անգլ.՝ Herbert Kilpin, հունվարի 24, 1870, Նոթինգհեմ, Անգլիա - հոկտեմբերի 22, 1916, Միլան, Իտալիա), անգլիացի ֆուտբոլային գործիչ, ֆուտբոլիստ և մարզիչ: Միլան ակումբի հիմնադիրներց մեկը, ինչպես նաև՝ թիմի առաջին մարզիչը։ Ակումբի ավանդական գույների (կարմիր և սև) հեղինակն է։

Եղել է խաղացող մարզիչ։ Նրա օրոք Միլանը (որն այն ժամանակ կոչվում էր «Ֆուտբոլի և Կրիկետի Ակումբ Միլան») երեք անգամ հաղթել է Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը. 1901 թվականին, 1906 թվականին և 1907 թվականին, ընդ որում վերջինի ժամանակ թիմի մարզիչն էր Դանիելե Անջելոնին, իսկ Կիլպինը միայն խաղացող էր։ Եղել է նաև ակումբի ավագը (երկրորդը թիմի պատմության մեջ՝ Դավիդ Ալլիսոնից հետո)։

Մահացել է ծանր հիվանդությունից, 46 տարեկան հասակում։ Հիվանդության՝ լյարդի ցիռոզի, առաջացումը կապում են Կիլպինի կողմից չափից շատ վիսկի օգտագործելու հետ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Անգլիա Դավիդ Ալլիսոն
Միլան ֆուտբոլային ակումբի ավագներ
Հերբերտ Կիլպին

1900 - 1908
Հաջորդող
Իտալիա Ջերոլամո Ռադիչե