Դեյան Սավիչևիչ
Դեյան Սավիչևիչ | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ |
Երկիր՝ | ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | սեպտեմբերի 15, 1966[1] (56 տարեկան) |
Ծննդավայր՝ | Պոդգորիցա, Չեռնոգորիա |
Դեյան Սավիչևիչ (չեռնոգորերեն՝ Dejan Savićević, սերբական կիրիլիցա՝ Дејан Савићевић, dějan saʋǐːtɕeʋitɕ. սեպտեմբերի 15, 1966[1], Պոդգորիցա, Չեռնոգորիա), չեռնոգորիացի նախկին ֆուտբոլիստ, հարձակողական ոճի կիսապաշտպան, 2004 թվականից Չեռնոգորիայի ֆուտբոլի ընկերակցության (ասոցիացիայի) նախագահ[2]։
Սավիչևիչը 1990-ական թվականներին համարվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը և շարունակում է համարվել Չեռնոգորիայի և Հարավսլավիայի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը[3]։ Աշխարհի ուժեղագույն թիմերից մեկում՝ իտալական «Միլան»-ում հանդես գալու տարիներին իտալացի մարզական լրագրողները նրան տվել են Il Genio (Հանճար) մականունը։
Մարզական կարիերան Սավիչևիչն սկսել է հայրենի քաղաքի՝ Տիտոգրադի (ներկայիս Պոդգորիցայի) «Բուդուչնոստ» թիմում։ 1988 թվականին տեղափոխվել է Հարավսլավիայի բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցող Բելգրադի «Ցրվենա Զվեզդա» («Կարմիր աստղ») ակումբ, դարձել աչքի ընկնող խաղացողներից մեկը մի թիմի, որը 1990–91 մրցաշրջանում Եվրոպայի գավաթն է նվաճել, իսկ Սավիչևիչն անհատապես «Ոսկե գնդակ» հեղինակավոր մրցանակի համար 1991 թվականին իրականացված քվեարկության արդյունքներով երկրորդ տեղն է զբաղեցրել։ Հաջորդ տարի նա մեծագումար գործարքի արդյունքում տեղափոխվել է իտալական «Միլան», որի կազմում երեք անգամ հռչակվել է A սերիայի չեմպիոն, 1993–94 մրցաշրջանում էլ՝ ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի գավաթակիր, ինչպես նաև՝ նվաճել է այլ մրցանակներ։ Այնուհետև 1999 թվականին կես մրցաշրջան հանդես է եկել Բելգրադի «Ցրվենա Զվեզդա»-ում, ապա տեղափոխվել Վիեննայի «Ռապիդ», որտեղ էլ 2001 թվականին ավարտել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի իր կարիերան։ Դրանից հետո երկու տարի՝ 2001-2003 թվականներին գլխավոր մարզչի պաշտոնում աշխատել է Սերբիայի և Չեռնոգորիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ։ 2004 թվականին ընտրվել է Չեռնոգորիայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ և այնուհետև հինգ անգամ վերընտրվել այդ պաշտոնում։
Որպես ֆուտբոլիստ՝ միջազգային մրցումներում Սավիչևիչը ներկայացրել է Հարավսլավիան, որի հավաքական թիմի կազմում մասնակցել է 1990 և 1998 թվականների աշխահի առաջնություններին։ Մասնագետների կարծիքով՝ լավագույն մրցախաղերում նրա խաղաոճը կարելի է նմանեցնել ներկայումս իր կարիերան փայլուն կերպով շարունակող Մեսսիի խաղաոճին։
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցաշրջանը | Ակումբը | Առաջնությունը | Խաղեր | Գոլեր |
---|---|---|---|---|
1982/83 | Բուդուչնոստ (Տիտոգրադ) | ![]() |
2 | 0 |
1983/84 | 7 | 1 | ||
1984/85 | 29 | 6 | ||
1985/86 | 32 | 10 | ||
1986/87 | 31 | 9 | ||
1987/88 | 29 | 10 | ||
1988/89 | Ցրվենա Զվեզդա | 25 | 10 | |
1989/90 | 0 | 0 | ||
1990/91 | 25 | 8 | ||
1991/92 | 22 | 5 | ||
1992/93 | Միլան | ![]() |
10 | 4 |
1993/94 | 20 | 0 | ||
1994/95 | 19 | 9 | ||
1995/96 | 23 | 6 | ||
1996/97 | 17 | 1 | ||
1997/98 | 8 | 0 | ||
1999 | Ցրվենա Զվեզդա | ![]() |
3 | 0 |
1999/00 | Ռապիդ | ![]() |
22 | 14 |
2000/01 | 22 | 4 |
Մարզական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աշխարհի երիտասարդական առաջնության հաղոթող - 1987
- Հարավսլավիայի գավաթակիր - 1990
- Հարավսլավիայի չեմպիոն - 1989/1990, 1990/1991, 1992
- Իտալիայի չեմպիոն - 1992/1993, 1993/1994, 1995/1996
- Իտալիայի սուպերգավաթակիր - 1992, 1993, 1994
- ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի հաղթող - 1990/1991, 1993/1994
- Միջմայրցամաքային գավաթի խաղարկության հաղթող - 1991
- ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր - 1994
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Argentine Soccer Database (իսպ.)
- ↑ UEFA Magazine – Montenegro's new dawn by Aleksandar Bošković
- ↑ «10 of the best playmakers of the 90s: Zizou, Laudrup, Baggio, Bergkamp...»։ Planet Football (en-US)։ 2020-09-15։ Վերցված է 2020-12-10
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Դեյան Սավիչևիչ Վիքիպահեստում |
---|
- Player profile on Serbian National Team page
- Savicevic scores for Red Star (Bayern – Red Star, Championship League semifinals, 1991)
- Savicevic scores for AC Milan (AC Milan – Barcelona, Championship League finals, 1994)
- Savicevic league stats
Պարգևներ | ||
---|---|---|
Նախորդող՝ Դրագուտին Տոպիչ |
![]() 1991 |
Հաջորդող՝ Սլոբոդան Բրանկովիչ (Կաղապար:FR-YUG) |
|