Հյուսիսլոնդոնյան դերբի
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |

Հյուսիսլոնդոնյան դերբի (անգլ.՝ North London derby), Լոնդոնի հյուսիսային մասի «Արսենալ» և «Տոտենհեմ Հոթսփուր» ֆուտբոլային ակումբների միջև ֆուտբոլային դերբիի անվանում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս ակումբների միջև առաջին հանդիպումը կայացել է 1887 թվականի նոյեմբերի 19-ին և կրել է ընկերական բնույթ։ Հանդիպումը չի շարունակվել մթության պատճառով։ Մինչև խաղի ավարտը մնացել էր 15 րոպե։ Այդ խաղում «Տոտենհեմ Հոթսփուրը» հաղթում էր 2:1 հաշվով։ Առաջին խաղը թիմերի միջև Առաջին դիվիզիոնում կայացավ 1909 թվականի դեկտեմբերի 4-ին։ «Արսենալը» հաղթեց 1:0 հաշվով։
Ներկային հակամարտությունը այդ երկու թիմերի միջև չի սկսվել մինչև 1913 թվականը, երբ «Արսենալը» տեղափոխվեց նոր մարզադաշտ, որը «Ուայթ Հարթ Լեյնից» գտնվում էր 4 մղոն հեռավորության վրա, ինչից հետո ակումբները դարձան մոտ հարևաններ, և, այդկերպ, սկսվեց իսկական հակամարտությունը։
Հակամարտությունը սրվել է 1919 թվականին, երբ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Առաջին դիվիզիոնը ընդլայնվեց երկու թիմով։
Ակումբների միջև հանդիպումների վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2014 թվականի մարտի 16-ի դրությամբ
| «Արսենալի» հաղթանակներ |
Ոչ ոքի | «Տոտենհեմի» հաղթանակներ |
«Արսենալի» գոլեր |
«Արսենալի» գոլեր | |
|---|---|---|---|---|---|
| Լիգա | 66 | 43 | 49 | 253 | 216 |
| Անգլիայի գավաթ | 4 | 0 | 2 | 9 | 5 |
| Լիգայի գավաթ | 7 | 3 | 3 | 19 | 16 |
| Ագլիայի Սուպերգավաթ | 0 | 1 | 0 | 0 | 0 |
| Արդյունքում | 77 | 47 | 54 | 281 | 237 |
Երկու ակումբների նվաճումների համեմատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Ազգային մրցություն | Արսենալ | Տոտենհեմ |
|---|---|---|
| Առաջին դիվիզիոն/ Պրեմիեր լիգա | 13 | 2 |
| Անգլիայի գավաթ | 12 | 8 |
| Ֆուտբոլային լիգայի գավաթ | 2 | 4 |
| Ընդհանուր | 27 | 14 |
| Եվրոպական մրցություններ | Արսենալ | Տոտենհեմ |
|---|---|---|
| ՈՒԵՖԱ Գավաթակիրների գավաթ | 1 | 1 |
| ՈՒԵՖԱ գավաթ | 0 | 2 |
| Տոնավաճառների գավաթ | 1 | 0 |
| Ընդհանուր | 2 | 3 |
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Արսենալի» պաշտոնական կայք Արխիվացված 2010-06-24 Wayback Machine
- «Տոտենհեմի» պաշտոնական կայք (անգլ.)