Ուայթ Հարթ Լեյն
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Տեսակ | ֆուտբոլային մարզադաշտ և defunct sports venue? |
|---|---|
| Մարզաձև | ֆուտբոլ |
| Ամբողջական անվանում | Ուայթ Հարթ Լեյն |
| Տեղագրություն | Տոտենհեմ |
| Երկիր | |
| Հիմնադրված | 1899 |
| Բացված | 1899 սեպտեմբերի 4 |
| Փակված | 2017 |
| Ճարտարապետ | Արչիբալդ Լեյտչ |
| Սեփականատեր | Տոտենհեմ Հոտսպուր |
| Գործաղեկավար | Տոտենհեմ Հոտսպուր |
| Տարողություն | 36 284 |
| Տնային թիմ | Տոտենհեմ Հոտսպուր |
| Դաշտի չափսեր | 100 x 67 մ |
| Ծածկույթի տեսակը | գազոն |
![]() | |
| |
«Ուայթ Հարթ Լեյն» (անգլ.՝ White Hart Lane), եղել է ֆուտբոլային մարզադաշտ Անգլիայի Լոնդոն քաղաքում, որտեղ 1899-2017 թվականներին իր տնային խաղերն է անցկացրել «Տոտտենհեմ Հոտսպուր» ֆուտբոլային ակումբը։ Քանդման պահին տարողությունը 36 240 նստատեղ էր։
Տարբեր ժամանակներում «Տոտտենհեմից» բացի «Ուայթ Հարթ Լեյնում» իրենց տնային խաղերն են անցկացրել նաև Անգլիայի հավաքականը և Անգլիայի մինչև 21 տարեկանների հավաքականը։ 2016 թվականին «Տոտտենհեմ Հոտսպուրը» նոր մարզադաշտ կառուցելու նպատակով սկսեց մարզադաշտի քանդման աշխատանքը, որն ավարտին հասավ 2017 թվականի ամռանը։
Տարողությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարզադաշտը ռեկորդային թվով ֆուտբոլասեր է տեղավորել 1938 թվականի մարտի 5-ին՝ «Սանդերլենդի» դեմ Անգլիայի գավաթի խաղում՝ 75 038։
| Տրիբունա | Տարողությունը |
|---|---|
| Հյուսիսային տրիբունա – (Paxton Road) | 10,086 |
| Հարավային տրիբունա – (Park Lane) | 8,633 |
| Արևելյան տրիբունա – (Worcester Avenue) | 10,691 |
| Արևմտյան տրիբունա – (High Road) | 6,890 |
| Ընդհանուր տարողությունը | 36,240 |
Այլ օգտագործողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ուեմբլի մարզադաշտի» վերակառուցումների ժամանակ «Ուայթ Հարթ Լենում» իր տնային խաղերն է անցկացրել Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականը, ինչպես օրինակ 2001 թ. Անգլիա 2-0 Հոլանդիա խաղը։ Մարզադաշտում իր տնային խաղերն է անցկացրել նաև Անգլիայի մինչև 21 տարեկանների հավաքականը, ինչպես օրինակ 2005 թվականին Անգլիա Մ21 1-1 Ֆրանսիա Մ21։
Գոլառատ խաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Տոտտենհեմը» խոշոր հաշվով «Ուայթ Հարթ Լեյնում» հաղթել է 1960 թվականի փետրվարին՝ Անգլիայի գավաթային խաղում 13-2 հաշվով առավելության հասնելով «Կրու Ալեքսանդրիա» ակումբի նկատմամբ։ 2009 թ. «Տոտտենհեմն» այստեղ 9-1 հաշվով հաղթեց «Ուիգան Ատլետիկին»։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տոտտենհեմի պաշտոնական կայք (անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուայթ Հարթ Լեյն» հոդվածին։ |
|
| ||||||||||||||||||||||||||

