Սելհըրսթ Պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Stadium.svg
Սելհըրսթ Պարկ
Selhurst Park Stadium.jpg
Տեսակֆուտբոլային մարզադաշտ
Մարզաձևֆուտբոլ
ՏեղագրությունՀարավային Նորվուդ
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Հիմնադրված1924
Կառուցված1922-1923
Բացված1924
ՃարտարապետԱրչիբալդ Լեյտչ
ՍեփականատերԿրիստալ Պելաս
Տարողություն26 255
Տնային թիմԿրիստալ Պելաս
Դաշտի չափսեր101 x 68 մ
Ծածկույթի տեսակըDesso GrassMaster?
Կայքselhurst-park.co.uk
Commons-logo.svg Selhurst Park Վիքիպահեստում

«Սելհըրսթ Պարկ» (անգլ.՝ Selhurst Park[1]), ֆուտբոլային մարզադաշտ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի արվարձան Հարավային Նորվուդում։ «Քրիսթալ Փելասի» տնային մարզադաշտն է։

«Սելհըրսթ Պարկը» բացվել է 1924 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր մարզադաշտի տարածքը, որտեղ տեղակայված էր կղմինդրի հին գործարանը, £2 570 ֆունտով գնվեց Բրայթոնի երկաթուղային ընկերությունից։ Նախագիծը մշակվել է հայտնի ճարտարապետ Արչիբալդ Լեյթչի կողմից և իրականացվել Humphreys of Kensington շինարարական ընկերության կողմից մոտ £30 000 ֆունտով։ Մարզադաշտի բացումը տեղի է ունեցել 1924 թվականի օգոստոսի 30-ին «Քրիսթալ Փելաս» և «Շեֆիլդ Ուենսդեյ» ֆուտբոլային ակումբների հանդիպումով, որին ներկա էին Լոնդոնի քաղաքապետը և 25000 հանդիսատես։ Մարզադաշտը կազմված էր միայն 1 գլխավոր տրիբունայից, մնացած մասերը կառուցվել են միայն 1960-ական թվականներին։

Բացի ֆուտբոլային հանդիպումներից «Սելհըրսթ Պարկ»-ում անց են կացվել նաև բոքսի, հեծանվային պոլոյի և կրիկետի հանդիպումներ, ինչպես նաև համերգներ։ Մարզադաշտում է անցել նաև 1948 թվականի Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերի 2 հանդիպումները[2]։

Մարզադաշտում հանդես են եկել նաև լոնդոնյան այլ ակումբներ՝ «Չարլտոն Աթլետիկ»-ը (1985-1991) և «Ուիմբլդոն»-ը (1991-2000)։

2011 թվականի հունվարին մարզադաշտի և ակումբի սեփականատերը՝ CPFC 2010 կոնսորցիումը, հայտարարեց առաջիկա 5 տարում «Քրիսթալ Փելաս»-ի սկզբնական դաշտ՝ «Քրիսթալ Փելաս» ազգային սպորտային կենտրոն վերադառնալու մտադրության մասին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Palace name 12BET as Stadium Sponsor»։ Crystal Palace F.C.։ օգոստոսի 16, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-19-ին։ Վերցված է օգոստոսի 16, 2013 
  2. 1948 Summer Olympics official report. pp. 45–6

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]