Լոնդոնյան կոլիզեում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox masks.png
Լոնդոնյան կոլիզեում
London Coliseum.jpg
Տեսակ թատրոն և օպերայի թատրոն
Երկիր Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Գտնվելու վայրը Վեստմինստեր
Ճարտարապետ Frank Matcham
Կոորդինատներ: 51°30′34.920000100008″ հս․ լ. 0°7′35.0004001″ ամ. ե. / 51.50970000002777738° հս․. լ. 0.126389000028° ավ. ե. / 51.50970000002777738; 0.126389000028
Կայք
Coliseum Theatre Վիքիպահեստում

Լոնդոնյան կոլիզեում (անգլ.՝ London Coliseum), (նաև հայտնի է որպես Կոլիզեում թատրոն), թատրոն Լոնդոնի կենտրոնում, կառուցվել է որպես Լոնդոնի ամենամեծ ու ամենաճոխ «ընտանեկան» թատրոնը: Բացվել է 1904 թվականի դեկտեմբերի 24-ին որպես Լոնդոնի Կոլիզեում Բազմազանությունների թատրոն (London Coliseum Variety Theatre): Նախագծվել է ճարտարապետ Ֆրանկ Մաչթամի կողմից անտերպրենյոր Օսվալդ Սթոլլի համար[1]: Նպատակն էր կառուցել շատ ընդարձակ ու գեղեցիկ երաժշտական սրահ, որը կբնութագրվեր որպես այդ ժամանակների «մարդկանց զվարճանքի վայր»[2]: Կառուցման ժամանակ այն միակ թատրոնն էր Եվրոպայում, որը թատրոնի հովանավորների համար հատուկ տեղեր էր պատրաստել վերևի հարկում և առաջին թատրոնն էր Անգլիայում, որն ուներ եռակողմ պտտվող բեմ: Թատրոնն ունի 2359 նստատեղ և Լոնդոնում ամենամեծ թատրոնն է:

Օգտագործվելով տարբեր ներկայացումների, երաժշտական կատակերգությունների և բեմադրությունների համար` դահլիճն այնուհետև օգտագործվել է նաև որպես կինոթատրոն 1961-1968 թվականներին, Sadler's Wells Opera Company-ն տեղափոխվել է այստեղ 1968 թվականին: Sadler's Wells-ը փոխել է իր անունը 1974 թվականին` կոչվելով Անգլիայի ազգային օպերա և այսօր այն օգտագործվում է հիմնականում որպես օպերա, ինչպես նաև` Լոնդոնում այստեղ է հյուրընկալվում Անգլիայի ազգային բալետը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոնդոնի Կոլիզեումը կառուցվել է թատրոնի ճարտարապետ Ֆրենկ Մաթչամի կողմից. այն համարվում է Լոնդոնի ամենաընդարձակ ու ամենաճոխ «ընտանեկան» թատրոնը: Կառուցումն սկսվել է 1903 թվականին, բացումը տեղի է ունեցել հաջորդ տարվա դեկտեմբերի 24-ին, որպես Լոնդոնի Կոլիզեում թատրոն: Այն տեղակայված է Լոնդոնում, Սեինթ Մարթինս Լեյն փողոցում[3]: Մաթչամը կառուցել է թատրոնը թատերական իմպրեսարիո Սըր Օսվալդի համար և նպատակ ուներ այն դարձնելու այդ ժամանակների «մարդկանց զվարճանքների» ամենամեծ ու հիանալի կենտրոնը:

Մաթչմանը ցանկանում էր, որ թատրոնը լինի ոչ թե միայն երաժշտական սրահ, այլ հավասար հարթակ արվեստի բոլոր ուղղությունների համար: Վերջնական ծրագիրն իր մեջ ներառում էր երաժշտական և թատերական նախագծեր, որոնք պահանջում էին պտտվող բեմ: Այն բացվել է 1904 թվականին:

Թատրոնը ներառվել է Անգլիայի ժառանգության ցանկի մեջ 1960 թվականին որպես «բարոկկո ոճով ազատ կառույց` «Լոնդոնի ճոխ թատրոն», ներքին ճոխ հարդարանքով և շքեղ հանդիսասրահով»[4]:

Բացման արարողությունը հայտարարված էր 1904 թվականի դեկտեմբերի 24-ին, սակայն այն «կատարելապես ձախողվել է և փակվել է բացումից 2 տարի հետո 1906 թվականին և փակ է եղել 1907 դեկտեմբեր, երբ կրկին վերաբացվել է ու ի վերջո հաջողություն է ունեցել»: 1908 թվականին Լոնդոնի Կոլիզեումը հյուրընկալել է Middlesex և Surrey խմբերի կրիկետի մրցույթը[5]:

1911 թվականին դրամատուրգ Վ. Ս. Գիլբերթն այստեղ է բեմադրել իր վերջին`«Խուլիգան», ներկայացումը: Թատրոնը փոխել է իր անվանումը` Լոնդոնի Կոլիզեումից դառնալով Կոլիզեում թատրոնի 1931-1968 թվականների ընթացքում: Նշված ժամանակամիջոցում ցուցադրվել է 651 ներկայացում: Արթուր Լևիսը նշում է[6].

Aquote1.png Մնջախաղային ներկայացումներն սկսվել են 1936 թվականին, Մոխրոտիկի բեմադրությամբ և պարբերաբար շարունակվել են մինչև 1946 թվականը: 1947 թվականին բեմադրվել է «Էնի, վերցրու քո հրացանը» մյուզիքլը և ժամանակին մեծ հաջողություն է ունեցել. այն թատրոնում երբևէ բեմադրված 1304 ներկայացումներից ամենաերկարն է բեմադրվել թատրոնի պատմության մեջ: Այնուհետև 1951 թվականին բեմադրվել են «Համբուրիր ինձ, Քեյթ», 1953-ին` «Տղաներն ու տիկնիկներ» և «Անիծյալ Յանկիները» 1957-ին: Սակայն այս փորձարառական շրջանը վերջապես ավարտվել է 1957 թվականին, երբ «Զանգերը զնգում են» ներկայացումը չի կարողացել գերել հանդիսատեսին: Aquote2.png

Կոլիզեումը վերստացել է իր նախնական անվանումը, երբ 1968 թվականին այստեղ է տեղափոխվել Սալդըրս Ուելս Քոմփընին, իսկ 1974 թվականին կազմակերպությունը փոխել է իր անվանումը` դառնալով Անգլիական ազգային օպերա: Կոլիզեումը 2004 և 2006 թվականներին հյուրընկալել է Royal Variety Performances փառատոնները: Լոնդոնում այստեղ են ցուցադրվում Անգլիական ազգային բալետի ներկայացումները, որոնք անց են կացվում ամենամյա պարբերականությամբ:

Որպես կինոթատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլիզեումը պարբերաբար օգտագործվել է ֆիլմեր ցուցադրելու համար, և երբ "Talkies"-ը 1993 թվականին ժամանել է այստեղ, թատրոնում ֆիլմեր էին ցուցադրվում արդեն մեկ տարի: Այս ժամանակների մեծագույն սենսացիան Քինգ Քոնգի ցուցադրումն էր, որը տևել է մի քանի ամիս, այն օրական դիտում էր մոտավորապես 10.000 մարդ[7]: Որոշ ժամանակ թատրոնն աշխատել է միայն որպես կինոթատրոն` ցուցադրելով տարբեր ֆիլմեր: Այստեղ մի քանի ամիս ցուցադրվել է «Քամուց քշվածները» ֆիլմը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]