Տոտտենհեմ Հոտսպուր մարզադաշտ
![]() | |
Տեսակ | մարզադաշտ |
Մարզաձև | ֆուտբոլ |
Ամբողջական անվանում | Տոտտենհեմ Հոտսպուր մարզադաշտ[1] |
Տեղագրություն | Տոտենհեմ |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | 2018 |
Բացված | 2018 |
Կառուցող | Mace? |
Ճարտարապետ | Populous |
Սեփականատեր | Տոտենհեմ Հոտսպուր |
Գործաղեկավար | Տոտենհեմ Հոտսպուր |
Տարողություն | 62 062 Նստարան |
Տնային թիմ | Տոտենհեմ Հոտսպուր |
Ծածկույթի տեսակը | Desso GrassMaster? |
Կայք | new-stadium.tottenhamhotspur.com(անգլ.) |
![]() | |
![]() | |
![]() |
Տոտտենհեմ Հոտսպուր մարզադաշտ, Տոտտենհեմ Հոտսպուր ֆուտբոլային ակումբի կառուցվող մարզադաշտ Հյուսիսային Լոնդոնում։ Նախատեսված է մարզադաշտում ունենալ 62,062 նստատեղ, որով այն կլինի Անգլիայի Պրեմիեր Լիգայի երրորդ ամենամեծ մարզադաշտը՝ Օլդ Թրաֆորդից և Օլիմպիական մարզադաշտից հետո։ Այն իրենից կներկայացնի բազմաֆունկցիոնալ մազրադաշտ, որը ֆուտբոլային խաղերից բացի կարող է ընդունել նաև ամերիկյան ֆուտբոլի խաղեր և համերգային միջոցառումներ։
Մարզադաշտի կառուցումը «Northumberland» զարգացման ծրագրի առանցքային շինարարությունն է։ Նախագիծն իրականանում է արդեն քանդված Ուայթ Հարթ Լեյն մարզադաշտի տեղում։ Նախագծի մասին առաջին անգամ խոսվել է 2008 թվականին, սակայն մի քանի անգամ հետաձգվել է նոր մարզադաշտի կառուցումը։ Շինարարական աշխատանքները սկսել են 2015 թվականին։
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարզադաշտը հասանելի է Լոնդոնի վերգետնյա և ստորգետնյա մետրոների, ինչպես նաև ազգային երկաթգծի Seven Sisters, Tottenham Hale, Northumberland Park և White Hart Lane կայարաններով։ Ամենամոտը Ուայթ Հարթ Լեյն կայարանն է, որը վերակառուցվում է։
Մարզադաշտի հարևանությամբ անցնում են նաև քաղաքային ավտոբուսներ։ Խաղերի օրերին լրացուցիչ երթուղիներ են գործում դեպի մարզադաշտ[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «New Tottenham stadium will be called the ‘Tottenham Hotspur Stadium’ if club starts season without naming-rights deal»։ Tuesday 27 February 2018 11:25
- ↑ «Transport»։ Tottenham Hotspur։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-24-ին։ Վերցված է 2018-07-01
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տոտտենհեմ Հոտսպուր մարզադաշտի կայք Archived 2019-11-05 at the Wayback Machine.