Պաուլո Գասանիգա
Պաուլո Գասանիգա իսպ.՝ Paulo Gazzaniga | |||
---|---|---|---|
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 2, 1992[1][2][3] (33 տարեկան) | ||
Ծննդավայր | Murphy, Խեներալ Լոպես, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա | ||
Հասակ | 196 սանտիմետր | ||
Քաշ | 87 կիլոգրամ | ||
Դիրք | դարպասապահ | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Պաուլո Դինո Գասանիգա (իսպ.՝ Paulo Dino Gazzaniga, հունվարի 2, 1992[1][2][3], Murphy, Խեներալ Լոպես, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, «Տոտտենհեմ Հոտսպուր» ակումբի դարպասապահ։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գասանիգան սկսել է իսպանական «Վալենսիայից», սակայն խիստ մրցակցության պատճառով չի կարողացել նորամուտը կատարել ակումբ։ 2011 թվականին նա հեռացավ Իսպանիայից և տեղափոխվեց անգլիական «Ջիլինգեմ»։ Թիմի Անգլիայի երկրորդ ֆուտբոլային լիգայի հետ նա երկու տարվա պայմանագիր է կնքել։ Պաուլոն փոխարինեց Ռոսա Ֆլիտնիին[4]։ Հոկտեմբերի 4-ի Լիգայի գավաթի խաղում՝ ընդդեմ «Բարնետ» ակումբին, նա իր նորամուտը նշեց նոր ակումբում[5]։ Հունվարի 28-ին, «Ակրինգտոն Սթենլիի» դեմ մենամարտում, Գասանիգան ելույթ ունեցավ երկրորդ լիգայում՝ խաղի երկրորդ կեսին փոխարինելով Ֆլեթին[6]։
2012 թվականի ամռանը Պաուլոն տեղափոխվեց «Սաութհեմփթոն»։ Գասանիգան թիմի հետ ստորագրել է չորս տարվա պայմանագիր։ Սեպտեմբերի 22-ին, «Աստոն Վիլլայի» հետ հանդիպման ժամանակ նա իր նորամուտը նշեց Պրեմիեր Լիգայում[7]։ Երկրորդ մրցաշրջանում ակումբ եկավ լեհ Արթուր Բորուցը և իր տեղն է զբաղեցրել բազայում։ 2013 թվականի դեկտեմբերի 1-ին «Չելսիի» դեմ խաղում նա կոտրեց ձեռքը, իսկ Գասանիգան կրկին դարպասապահ էր։
2016 թվականի ամռանը Պաուլոն վարձավճարով տեղափոխվեց «Ռայո Վալեկանո»[8]։ Օգոստոսի 20-ին «Էլչե»-ի հետ խաղում իր նորամուտը նշեց Սեգունդա Դիվիզիոնում[9]։ 2016/2017 մրցաշրջանում Գասանիգան «Ռայո Վալեկանոյում» խաղացել է 32 խաղ[10]։
2017 թվականի օգոստոսի 24-ին Գասանիգան տեղափոխվեց «Տոտենհեմ Հոտսպուր» և ակումբի հետ հինգ տարվա պայմանագիր կնքեց։ «Տոտենհեմի» ղեկավարությունը ձեռք է բերել արգենտինացի ֆուտբոլիստին փոխարինող իսպանացի Պո Լոպեսին, ինչը բխում է ակումբի շահերից, որպեսզի նա մրցակցի Միշել Վորմի հետ` գլխավոր դարպասապահ Ուգո Լյորիսին փոխարինելով։ Տոտտենհեմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի հետ, ով իր հայրենակիցն էր, Գասանիգան արդեն աշխատել էր «Սաութհեմփթոնում»[10]։
Ելույթների վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Լիգայի գավաթ | Այլ | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր!Խաղեր | Գոլեր | |||
Ջիլինգեմ | 2011/12 | 20 | -27 | 1 | -3 | 0 | 0 | 1 | -3 | 22 | -33 |
Սաութհեմփթոն | 2012/13 | 9 | -12 | 0 | 0 | 2 | -1 | 0 | 0 | 11 | -13 |
2013/14 | 8 | -16 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 8 | -16 | |
2014/15 | 2 | -3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | -3 | |
2015/16 | 2 | -3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | -3 | |
2016/17 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | |
Ընդհանուր | 21 | -34 | 0 | 0 | 2 | -1 | 0 | 0 | 23 | -35 | |
Ընդհանուր կարիերայում | 41 | -61 | 1 | -3 | 2 | -1 | 1 | -3 | 45 | -68 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Gillingham sign goalkeeper Paulo Gazzaniga». 2011 թ․ հուլիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «Gillingham 1 - 3 Barnet». 2011 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ Аккрингтон Стэнли VS. Джиллингем 4:3 (англ.). soccerway.com (28 January 2012).
- ↑ Саутгемптон VS. Астон Вилла 4:1 (англ.). soccerway.com (22 September 2012).
- ↑ «Gazzaniga joins Rayo on season-long loan». Southampton FC. 2016 թ․ հուլիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «Эльче VS. Райо Вальекано 2:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 20.
- ↑ 10,0 10,1 Kilpatrick, Dan. (2017 թ․ օգոստոսի 24). «Tottenham Hotspur sign goalkeeper Paulo Gazzaniga from Southampton» (անգլերեն). ESPN. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Профиль на sports.ru
- Paulo Gazzaniga Career Profile Արխիվացված 2015-01-23 Wayback Machine
- Ցուցանիշները soccerbase.com կայքում (անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաուլո Գասանիգա» հոդվածին։ |
|
|
- Հունվարի 2 ծնունդներ
- 1992 ծնունդներ
- Ապրող անձինք
- Արգենտինայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Անգլիացի ֆուտբոլիստներ
- Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Արգենտինացի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Ռայո Վալեկանոյի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի դարպասապահներ
- Տոտտենհեմ Հոտսպուրի ֆուտբոլիստներ