Մաուրիսիո Պոչետինո
Մաուրիսիո Պոչետինո իսպ.՝ Mauricio Pochettino | |||
---|---|---|---|
![]() | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Մաուրիսիո Ռոբերտո Պոչետինո Տրոսերո | ||
Ազգությունը |
![]() | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 2, 1972 (53 տարեկան) | ||
Ծննդավայր |
![]() | ||
Հասակ | 182 սմ | ||
Քաշ | 80 կիլոգրամ | ||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||
| |||
| |||
| |||
Մարզչական կարիերա | |||
Տարի | Ակումբ | ||
2009-2012 2013-2014 2014-ներկա |
![]() ![]() ![]() | ||
|
Մաուրիսիո Պոչետինո (իսպ.՝ mauˈɾisjo potʃeˈtino tɾoˈseɾo, մարտի 2, 1972[1][2][3], Murphy, Խեներալ Լոպես, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլային մարզիչ և նախկին ֆուտբոլիստ, ով այժմ ֆրանսիական «ՊՍԺ» ակումբի գլխավոր մարզիչն է[4]։ Որպես ֆուտբոլիստ, հանդես է եկել կենտրոնական պաշտպանի դիրքում։
Նրա ֆուտբոլային կարիերան տևել է 17 տարի, որից 10-ը «Էսպանյոլի» կազմում հանդես է եկել Լա Լիգայում։
Պոչետինոն իր մարզչական կարիերան սկսել է 2009 թվականի հունվարին։
Ակումբային կարիերան
[խմբագրել | խմբագրել կոդը]Արգենտինայի Մուրֆի քաղաքում ծնված Պոչետինոն իր ֆուտբոլային կարիերան սկսել է «Նյուելս Օլդ Բոյս» ակումբում։ 1994 թվականին Մաուրիսիոն տեղափոխվել է «Էսպանյոլ», որտեղ 6 մրցաշրջան եղել է ակումբի հիմնական կազմում։
2001 թվականի հունվարին Պոչետինոն տեղափոխվեց ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն», որտեղ կրկին հիմնական կազմում էր։ 2003 թվականին պայմանագիր ստորագրեց նույն երկրի «Բորդո» ակումբի հետ։ Մաուրիսիոն իր ֆուտբոլային կարիերան ավարտել է 2006 թվականին՝ «Էսպանյոլում»։
Միջազգային կարիերան
[խմբագրել | խմբագրել կոդը]1991 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության ժամանակ Մաուրիսիոն Արգենտինայի հավաքականի ավագն էր։ Ընդհանուր առմամբ 4 տարում Արգենտինայի հավաքականում մասնակցել է 20 խաղի, այդ թվում աշխարհի 2002 թվականի առաջնությանը։
Մարզչական կարիերան
[խմբագրել | խմբագրել կոդը]Էսպանյոլ
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականի հունվարի 19-ին Մաուրիսիոն մարզչական պայմանագիր ստորագրեց «Էսպանյոլի» հետ։ Մրցաշրջանի կեսից ակումբը ստացավ 18-րդ հորիզոնականում և հաղթելով 8 խաղերից 7-ում, այն ավարտեց 10-րդ հորիզոնականում։
Սաութհեմփթոն
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի հունվարի 18-ին Պոչետինոն տեղափոխվեց Պրեմիեր Լիգա՝ պայմանագիր ստորագրելով «Սաութհեմփթոնի» հետ։ Անգլիայում իր առաջին խաղը «Էվերթոնի» հետ էր, որն ավարտվեց 0-0 հաշվով։ Անգլերենին վատ տիրապետելու պատճառով Մաուրիսիոն մամլո ասուլիսներին ներկայանում էր թարգմանչի հետ։
Տոտտենհեմ
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի մայիսի 27-ին հինգ տարվա պայմանագիր ստորագրեց «Տոտտենհեմ Հոտսպուրի» հետ՝ դառնալով վերջին 12 տարվա ընթացքում լոնդոնյան ակումբի 10-րդ մարզիչը։ Նա «Տոտտենհեմում» բացահայտեց Հարի Քեյնին, Դելե Ալիին և Էրիկ Դայերին, ովքեր Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում կմասնակցեն Եվրո-2016-ին։
Մարզչական վիճակագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Երկիր | Սկիզբ | Վերջ | Արդյունք | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Խ | Հ | Ո | Պ | Տ % | ||||
Էսպանյոլ | ![]() |
հունվարի 19, 2009 | հունվարի 18, 2013 | 168 | 55 | 41 | 72 | 32.73 |
Սաութհեմփթոն | ![]() |
հունվարի 18, 2013 | մայիսի 14, 2014 | 61 | 24 | 18 | 19 | 39.34 |
Տոտտենհեմ Հոտսպուր | ![]() |
մայիսի 27, 2014 | ներկա | 102 | 53 | 25 | 24 | 51.96 |
Ընդհանուր | 331 | 132 | 84 | 115 | 39.87 |
* Տվյալներն ըստ 2016 թվականի մարտի 17-ի
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուտբոլային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լիբերտադորեսի գավաթի ֆինալիստ - 1992
- Արգենտինայի չեմպիոն (2), 1990/91, 1992
- Իսպանիայի գավաթակիր (2), 2000, 2006
- Ինտերտոտոյի գավաթի հաղթող (1), 2001
- Ֆրանսիայի գավաթի ֆինալիստ (1), 2003
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Enciclopèdia de l'esport català (կատ.) — Grup Enciclopèdia, 2012.
- ↑ FBref.com(բազմ․)
- ↑ Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ «Պոչետինոն փոխել է ՊՍԺ-ի խաղաոճը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 17-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաուրիսիո Պոչետինո» հոդվածին։ |
|
- Ապրող անձինք
- 1972 ծնունդներ
- Մարտի 2 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Արգենտինայում ծնվածներ
- Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Արգենտինացի ֆուտբոլային մարզիչներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Նյուելս Օլդ Բոյզի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի մարզիչներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով