Դանիել Լևի
Արտաքին տեսք
Դանիել Լևի անգլ.՝ Daniel Levy | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 8, 1962[1] (62 տարեկան) |
Ծննդավայր | Էսեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրոն | հուդայականություն |
Կրթություն | Սիդնի Սասեքս քոլեջ |
Մասնագիտություն | գործարար |
Դանիել Լևի, (անգլ.՝ Daniel Levy, փետրվարի 8, 1962[1], Էսեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի գործարար, Անգլիայի Պրեմիեր Լիգայում հանդես եկող «Տոտտենհեմ Հոտսպուր» ֆուտբոլային ակումբի նախագահ 2001 թվականից[2]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լևին ծնվել է Մեծ Բրիտանիայի Էսսեքս կոմսությունում։ Նա Անգլիայի ազգային ներդրումային ընկերության գործադիր տնօրենն է։ Լևին 2001 թվականին «Տոտտենհեմ Հոտսպուրի» նախագահի պաշտոնում փոխարինեց Ալան Շուգարին։ Լևին շոտլանդական «Ռեյնջերս» ակումբի նախկին տնօրենն է[3]։ Իր ղեկավարած «ENIC Group»-ը զբաղվում է ֆուտբոլային, ժամանցային և մեդիա գործունեությամբ։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Լևին ամուսնացած է Թրեյսիի հետ[4], և ունի չորս երեխա՝ Ջոշուա, Օլիվեր, Քլո և Գաբրիել։ Նա «Տոտտենհեմի» երկրպագու է մանկուց։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.eurosport.fr/football/daniel-levy_prs220754/person.shtml
- ↑ «Daniel Levy's genius has given Spurs a chance to finally rein in rivals Arsenal». independent.co.uk. 2015 թ․ դեկտեմբերի 1.
- ↑ «Murray returns as chairman». BBC Sport. BBC. 2004 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2012 թ․ մարտի 8-ին.
- ↑ «Daniel Levy: The toughest negotiator in football». Daily Express. 2013 թ․ սեպտեմբերի 8.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լևին Տոտտենհեմի պաշտոնական կայքում (անգլ.)
- Standard hits back at Spurs ban (անգլ.)
|