Էնդրյու Ռոբերտսոն
![]() Ռոբերտսոնը Լիվերպուլի կազմում 2018 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 11, 1994[1][2] (29 տարեկան) | ||
Ծննդավայր | Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն | ||
Հասակ | 178 սմ | ||
Քաշ | 73 կգ | ||
Դիրք | ձախ պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 26 | ||
Պատանեկան կարիերա | |||
![]() | |||
2009-2012 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2012-2013 |
![]() | 34 | (2) |
2013-2014 |
![]() | 36 | (3) |
2014-2017 |
![]() | 99 | (3) |
2017-ներկա |
![]() | 66 | (1) |
Ազգային հավաքական‡ | |||
2013-2015 |
![]() | 4 | (0) |
2014-ներկա |
![]() | 34 | (3) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Էնդրյու Ռոբերտսոն (անգլ.՝ Andrew Robertson, մարտի 11, 1994[1][2], Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Լիվերպուլի և Շոտլանդիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է ձախ պաշտպանի դիրքում[3]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Քուինս Պարկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոբերտսոնը ֆուտբոլիստի կարիերան սկսել է Սելտիկի ակադեմիայում[4]։ 2009 թվականին նա միացավ Քուինս Պարկի երիտասարդական թիմին[5][6]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2012 թվականի հուլիսի 28-ին՝ Շոտլանդիայի մարտահրավերի գավաթի Բերվիկ Ռեյնջերսի դեմ խաղում[7][8]։ Առաջին հանդիպումը Շոտլանդիայի չորրորդ դիվիզիոնում անցկացրեց օգոստոսի 11-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Իսթ Ստերլինգշիրի դեմ խաղում[9]։ Սեպտեմբերի 25-ին Ռոբերտսոնը հեռացվեց խաղադաշտից Շոտլանդիայի լիգայի գավաթի Սենտ-Ջոնստոնի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 74-րդ րոպեին[10]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց նոյեմբերի 13-ին՝ Իսթ Ստերլինգշիրի դեմ խաղում[11][12]։ Դեկտեմբերի 15-ին շոտլանդացին գոլ խփեց Էլգին Սիթիի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[13]։ Իր առաջին մրցաշրջանում Ռոբերտսոնը անցկացրեց 43 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[14]։
Դանդի Յունայթեդ[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի հունիսի 3-ին Ռոբերտսոնը տեղափոխվեց Դանդի Յունայթեդ[15][16]։ Իր դեբյուտը Շոտլանդիայի առաջնությունում նշեց օգոստոսի 2-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Պարտիկ Տիսլի դեմ խաղում[17][18]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 22-ին՝ Մոտերուելի դեմ խաղում[19][20]։ Սեպտեմբերին Ռոբերտսոնը ճանաչվեց Շոտլանդիայի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[21]։ Հոկտեմբերի 4-ին շոտլանդացին երկարաձգեց իր պայմանագիրը Դանդի Յունայթեդի հետ մինչև 2016 թվականը[22][23]։ Նոյեմբերի 29-ին նա դուբլ ձևակերպեց Շոտլանդիայի գավաթի Կիլմարնոկի դեմ խաղում[24]։ Նոյեմբերին Ռոբերտսոնը ճանաչվեց առաջնության ամսվա լավագույն ֆուտբոլիստ[25][26]։ Մայիսի 17-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Շոտլանդիայի գավաթի եզրափակչի Սենտ-Ջոնստոնի դեմ խաղում[27], սակայն Դանդին պարտվեց 2-0 հաշվով[28][29]։ 2013-14 մրցաշրջանում Ռոբերտսոնը անցկացրեց 44 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[30], ինչպես նաև՝ ճանաչվեց Շոտլանդիայի առաջնության տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[31][32] և ընդգրկվեց մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում[33][34][35]։
Հալ Սիթի[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի հուլիսի 29-ին Ռոբերտսոնը 3 տարվա պայմանագիր կնքեց Հալ Սիթիի հետ[36][37][38][39]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց օգոստոսի 16-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Քուինս Պարկ Ռեյնջերսի դեմ խաղում[40][41]։ Իր առաջին մրցաշրջանում Ռոբերտսոնը անցկացրեց 24 հանդիպում՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ[42], իսկ Հալ Սիթին դուրս մնաց առաջնությունից՝ տեղափոխվելով Չեմպիոնշիպ[43][44]։

Իր առաջին գոլը Հալ Սիթիի կազմում Ռոբերտսոնը խփեց 2015 թվականի նոյեմբերի 3-ին՝ Բրենտֆորդի դեմ խաղում[45][46]։ 2016 թվականի ապրիլի 19-ին շոտլանդացին գոլ խփեց Ռեդինգի դեմ հանդիպման 79-րդ րոպեին՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[47]։ Մայիսի 28-ին նա մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Չեմպիոնշիպի փլեյ-օֆֆի եզրափակչի Շեֆիլդ Ուենսդիի դեմ խաղում[48]՝ օգնելով Հալ Սիթիին հաղթել 2-1 հաշվով և վերադառնալ Պրեմիեր Լիգա[49][50]։ 2015-16 մրցաշրջանում Ռոբերտսոնը անցկացրեց 52 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[51]։
2016 թվականի դեկտեմբերի 23-ին Ռոբերտսոնը երկարաձգեց իր պայմանագիրը Հալ Սիթիի հետ մինչև 2018 թվականը[52][53][54][55]։ 2017 թվականի հունվարի 14-ին շոտլանդացին գոլային փոխանցում տվեց Բորնմուտի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[56]։ Իր առաջին գոլը Պրեմիեր Լիգայում խփեց ապրիլի 1-ին՝ Վեստ Հեմ Յունայթեդի դեմ խաղում[57][58]։ 2016-17 մրցաշրջանում Հալ Սիթին կրկին դուրս մնաց Պրեմիեր Լիգայից[59][60]։ Ակումբի կազմում Ռոբերտսոնը անցկացրեց 115 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ[61][62]։
Լիվերպուլ[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի հուլիսի 21-ին Ռոբերտսոնը 10 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց տեղափոխվեց Լիվերպուլ[63][64][65][66]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 19-ին՝ Քրիսթալ Փելասի դեմ խաղում[67][68]։ Ռոբերտսոնը սկսեց մրցաշրջանը որպես Ալբերտո Մորենոյի փոխարինող[69][70], սակայն իրեն դրսևորելու հնարավորություն ստացավ դեկտեմբերին, երբ իսպանացին վնասվածք ստացավ[71][72]՝ դառնալով թիմի հիմնական կազմի խաղացող[73]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց 2018 թվականի փետրվարի 14-ին՝ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի Պորտուի դեմ խաղում[74][75]։ Իր առաջին գոլը Ռոբերտսոնը խփեց մայիսի 13-ին՝ Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ[76][77]։ Մայիսի 26-ին շոտլանդացին թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի եզրափակչի Ռեալ Մադրիդի դեմ խաղում[78], սակայն Լիվերպուլը պարտվեց 3-1 հաշվով[79][80]։ Իր առաջին մրցաշրջանում Ռոբերտսոնը անցկացրեց 30 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[81]։

2019 թվականի հունվարի 17-ին Ռոբերտսոնը երկարաձգեց իր պայմանագիրը Լիվերպուլի հետ մինչև 2024 թվականը[82][83][84][85]։ Հունվարի 19-ին նա գոլային փոխանցում տվեց Սադիո Մանեին Քրիսթալ Փելասի դեմ հանդիպման վերջին րոպեին՝ օգնելով իր թիմին հաղթել 4-3 հաշվով[86]։ Փետրվարի 27-ին շոտլանդացին 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ուոտֆորդի դեմ խաղում[87][88]։ Ապրիլի 26-ին Ռոբերտսոնը 2 գոլային փոխանցում տվեց Հադերսֆիլդ Թաունի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 5-0 հաշվով[89][90]։ Հունիսի 1-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի եզրափակչի Տոտենհեմ Հոտսպուրի դեմ խաղում[91]՝ օգնելով Լիվերպուլին հաղթել 2-0 հաշվով և նվաճել գավաթը[92][93]։ 2018-19 մրցաշրջանում Ռոբերտսոնը անցկացրեց 48 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 13 գոլային փոխանցման հեղինակ[94], և ընդգրկվելով Պրեմիեր Լիգայի[95][96][97] ու Չեմպիոնների Լիգայի խորհրդանշական հավաքականներում[98][99]։

2019 թվականի օգոստոսի 4-ին Ռոբերտսոնը մասնակցեց Անգլիայի սուպերգավաթի Մանչեսթեր Սիթիի դեմ խաղին[100], սակայն Լիվերպուլը պարտվեց հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[101][102]։ Օգոստոսի 14-ին շոտլանդացին իրացրեց իր 11-մետրանոցը ՈՒԵՖԱ Սուպեր գավաթի Չելսիի դեմ խաղում[103]՝ օգնելով իր թիմին հաղթել հետխաղյա հարվածաշարում և նվաճել գավաթը[104][105]։ Իր առաջին գոլը Չեմպիոնների Լիգայում խփեց հոկտեմբերի 2-ին՝ խմբային փուլի Ռեդ Բուլ Զալցբուրգի դեմ խաղում[106][107]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոբերտսոնը ներկայացրել է Շոտլանդիան մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականում[108]։ Շոտլանդիայի ազգային հավաքական առաջին անգամ հրավիրվեց 2014 թվականի փետրվարին՝ Լեհաստանի դեմ խաղի համար[109][110][111][112]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց մարտի 5-ին՝ փոխարինման մտնելով Լեհաստանի դեմ խաղում[113][114]։ Առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց մայիսի 28-ին՝ Նիգերիայի դեմ խաղում[115][116]։ Իր առաջին գոլը Շոտլանդիայի կազմում Ռոբերտսոնը խփեց 2014 թվականի նոյեմբերի 18-ին՝ Անգլիայի դեմ ընկերական խաղում[117][118]։
2018 թվականի սեպտեմբերին Ռոբերտսոնը նշանակվեց Շոտլանդիայի հավաքականի ավագ[119][120][121][122]։ Հավաքականի ավագի թևկապով նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ սեպտեմբերի 7-ին՝ Բելգիայի դեմ խաղում[123][124]։ 2019 թվականի հունիսի 8-ին Ռոբերտսոնը գոլ խփեց Կիպրոսի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[125][126]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հոկտեմբերի 18-ի դրությամբ[127]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Քուինս Պարկ | 2012–13 | Շոտլանդիայի չորրորդ դիվիզիոն | 34 | 2 | 2 | 0 | — | 7 | 0 | 43 | 2 | |
Դանդի Յունայթեդ | 2013–14 | Շոտլանդիայի Պրեմիերշիպ | 36 | 3 | 5 | 2 | 3 | 0 | 44 | 5 | ||
Հալ Սիթի | 2014–15 | Պրեմիեր Լիգա | 24 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 24 | 0 |
2015–16 | Չեմպիոնշիպ | 42 | 2 | 2 | 0 | — | 8 | 2 | 52 | 4 | ||
2016–17 | Պրեմիեր Լիգա | 33 | 1 | 2 | 0 | 4 | 0 | 39 | 1 | |||
Ընդհանուր | 99 | 3 | 4 | 0 | 0 | 0 | 12 | 2 | 115 | 5 | ||
Լիվերպուլ | 2017–18 | Պրեմիեր Լիգա | 22 | 1 | 1 | 0 | 6 | 0 | 1 | 0 | 30 | 1 |
2018–19 | 36 | 0 | 0 | 0 | 12 | 0 | 0 | 0 | 48 | 0 | ||
2019–20 | 8 | 0 | 0 | 0 | 2 | 1 | 2 | 0 | 12 | 1 | ||
Ընդհանուր | 66 | 1 | 1 | 0 | 20 | 1 | 3 | 0 | 90 | 2 | ||
Կարիերայի ընդհանուր | 235 | 9 | 12 | 2 | 20 | 1 | 25 | 2 | 292 | 14 |
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հոկտեմբերի 18-ի դրությամբ[127]
Շոտլանդիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2014 | 5 | 1 |
2015 | 3 | 0 |
2016 | 4 | 0 |
2017 | 8 | 1 |
2018 | 8 | 0 |
2019 | 6 | 1 |
Ընդհանուր | 34 | 3 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Նոյեմբերի 18, 2014 | Սելտիկ Պարկ, Գլազգո, Շոտլանդիա | ![]() |
1–2 | 1–3 | Ընկերական խաղ |
2. | Սեպտեմբերի 1, 2017 | ԼՖՖ մարզադաշտ, Վիլնյուս, Լիտվա | ![]() |
2–0 | 3–0 | ԱԱ 2018 Որակավորում |
3. | Հունիսի 8, 2019 | Հեմպդեն Պարկ, Գլազգո, Շոտլանդիա | ![]() |
1–0 | 2–1 | Եվրո 2020 Որակավորում |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Դանդի Յունայթեդ
- Շոտլանդիայի գավաթ. երկրորդ տեղ. 2013–14[28]
Հալ Սիթի
- Չեմպիոնշիպի փլեյ-օֆֆ․ 2015–16[50]
Լիվերպուլ
- ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա. 2018–19[92]; երկրորդ տեղ. 2017–18[79]
- ՈՒԵՖԱ Սուպեր գավաթ. 2019[104]
Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Շոտլանդիայի առաջնության տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ․ 2013–14[31]
- Շոտլանդիայի առաջնության խորհրդանշական հավաքական․ 2013–14[34]
- Շոտլանդիայի առաջնության ամսվա լավագույն ֆուտբոլիստ․ նոյեմբեր 2013[25]
- Շոտլանդիայի առաջնության ամսվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ․ սեպտեմբեր 2013[21]
- ՊՖԱ Պրեմիեր Լիգայի խորհրդանշական հավաքական. 2018–19[95]
- ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի խորհրդանշական հավաքական. 2018–19[98]
- ՖԻՖԱ Տարվա խորհրդանշական հավաքականի թեկնածու. 2019 (7-րդ պաշտպան)[128]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Scotland - A. Robertson - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-09
- ↑ Wills Jack (2018-04-24)։ «Andy Robertson: The Scottish Roberto Carlos»։ Tale of Two Halves (en-GB)։ Վերցված է 2019-10-18
- ↑ «Andy Robertson, the special one who sought a job and ended playing a Champions League final for Liverpool»։ Special Ones Football Clubs (en-US)։ 2019-02-26։ Արխիվացված է օրիգինալից 2020-09-26-ին։ Վերցված է 2019-10-18
- ↑ Velamuri Anirudh։ «Liverpool's Andrew Robertson: From being broke at 17 to a second successive Champions League final»։ Sportstar (անգլերեն)։ Վերցված է 2019-10-18
- ↑ «Berwick Rangers FC - Queen's Park FC, Jul 28, 2012 - Challenge Cup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-18
- ↑ «Berwick vs Queens Park»։ SkySports (անգլերեն)։ Վերցված է 2018-03-09
- ↑ «East Stirlingshire FC - Queen's Park FC, Aug 11, 2012 - Scottish League Two - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-18
- ↑ «St. Johnstone FC - Queen's Park FC, Sep 25, 2012 - Scottish League Cup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-18
- ↑ «Queen's Park FC - East Stirlingshire FC, Nov 13, 2012 - Scottish League Two - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-18
- ↑ «Queens Park vs East Stirling»։ Soccerfame։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-06-ին։ Վերցված է 2018-03-09
- ↑ «Queen's Park FC - Elgin City FC, Dec 15, 2012 - Scottish League Two - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-18
- ↑ «Andrew Robertson | Football Stats | Liverpool | Season 2012/2013 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-10-18
- ↑ «UNITED CONFIRM ROBERTSON AND CONNOLLY SIGNINGS»։ Dundee United Football Club (անգլերեն)։ Վերցված է 2019-10-18
- ↑ «Dundee Utd sign Queen's Park's Robertson and Connolly»։ BBC Sport (en-GB)։ 2013-06-03։ Վերցված է 2018-03-09
- ↑ «Partick Thistle FC - Dundee United FC, Aug 2, 2013 - Scottish Premiership - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-18
- ↑ «Partick Thistle 0-0 Dundee Utd»։ BBC Sport (en-GB)։ 2013-08-02։ Վերցված է 2018-03-09
- ↑ «Dundee United FC - Motherwell FC, Sep 22, 2013 - Scottish Premiership - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-18
- ↑ «Dundee Utd 2-2 Motherwell»։ BBC Sport (en-GB)։ 2013-09-22։ Վերցված է 2018-03-09
- ↑ 21,0 21,1 «ROBERTSON NAMED SPFL YOUNG PLAYER OF THE MONTH»։ Dundee United Football Club (անգլերեն)։ Վերցված է 2019-10-18
- ↑ «UNITED SECURE ROBERTSON EXTENSION | Dundee United Football Club»։ Dundee United Football Club (անգլերեն)։ Վերցված է 2018-03-09
- ↑ «Dundee United defender Andrew Robertson extends contract» (en-GB)։ 2013-10-04։ Վերցված է 2019-10-18
- ↑ «Dundee United FC - Kilmarnock FC, Nov 29, 2013 - SFA Cup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-18
- ↑ 25,0 25,1 «ROBERTSON SPFL PLAYER OF THE MONTH»։ Dundee United Football Club (անգլերեն)։ Վերցված է 2019-10-18
- ↑ «Dundee United defender wins player award»։ Evening Telegraph (en-GB)։ 2013-12-07։ ISSN 0307-1235։ Վերցված է 2018-03-09
- ↑ «Dundee United FC - St. Johnstone FC, May 17, 2014 - SFA Cup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-18
- ↑ 28,0 28,1 «Scottish Cup final: St Johnstone 2-0 Dundee United» (en-GB)։ 2014-05-17։ Վերցված է 2019-10-18
- ↑ Forsyth Roddy (2014-05-17)։ «Scottish Cup final, St Johnstone 2 Dundee United 0: match report» (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2019-10-18
- ↑ «Andrew Robertson | Football Stats | Liverpool | Season 2013/2014 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-10-18
- ↑ 31,0 31,1 «ROBERTSON CLAIMS PFA SCOTLAND YOUNG PLAYER OF THE YEAR AWARD»։ Dundee United Football Club (անգլերեն)։ Վերցված է 2019-10-18
- ↑ «Andrew Robertson: Dundee United defender wins PFA prize»։ BBC Sport (en-GB)։ 2014-04-27։ Վերցված է 2018-03-09
- ↑ «PFA Teams of the Year | SPFL»։ spfl.co.uk։ Վերցված է 2019-10-18
- ↑ 34,0 34,1 «Celtic and Dundee United trios in SPFL Premiership team of year»։ BBC Sport (en-GB)։ 2014-04-18։ Վերցված է 2018-03-09
- ↑ «Shinnie and Ciftci get PFA team of the year nod»։ Eurosport։ 2014-04-18։ Վերցված է 2019-10-18
- ↑ «Hull City sign defenders Andrew Robertson and Harry Maguire» (en-GB)։ 2014-07-29։ Վերցված է 2019-10-18
- ↑ «Transfer news: Hull City sign defenders Harry Maguire and Andrew Robertson»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-10-18
- ↑ «Hull complete double signing of Harry Maguire and Andy Robertson»։ Mail Online։ 2014-07-29։ Վերցված է 2019-10-18
- ↑ «Hull City complete deals for defenders Maguire and Robertson»։ talkSPORT (en-US)։ 2014-07-29։ Վերցված է 2019-10-18
- ↑ «Queens Park Rangers - Hull City, Aug 16, 2014 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-18
- ↑ «QPR 0-1 Hull City: James Chester heads home winner at Loftus Road»։ Mail Online։ Վերցված է 2018-03-09
- ↑ «Andrew Robertson | Football Stats | Liverpool | Season 2014/2015 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-10-18
- ↑ Blanchette Rob։ «Premier League Relegation 2015: Hull City Join QPR, Burnley in the Championship»։ Bleacher Report (անգլերեն)։ Վերցված է 2019-10-18
- ↑ «Hull City relegated as Stoke ruins Gerrard's farewell»։ ABC News (en-AU)։ 2015-05-25։ Վերցված է 2019-10-18
- ↑ «Brentford FC - Hull City, Nov 3, 2015 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-18
- ↑ «Brentford 0-2 Hull City»։ BBC Sport (en-GB)։ 2015-11-03։ Վերցված է 2018-03-09
- ↑ «Reading FC - Hull City, Apr 19, 2016 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-18
- ↑ «Hull City - Sheffield Wednesday, May 28, 2016 - Championship Play-Offs - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-18
- ↑ «Hull 1 Sheffield Wednesday 0 - Play-off final as it happened»։ The Independent (անգլերեն)։ 2016-05-28։ Վերցված է 2019-10-18
- ↑ 50,0 50,1 Bagchi Rob (2016-05-27)։ «Hull City vs Sheffield Wednesday, Championship play-off final: Diame screamer puts Tigers back in the Premier League»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2019-10-18
- ↑ «Andrew Robertson | Football Stats | Liverpool | Season 2015/2016 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-10-18
- ↑ «Hull City: Snodgrass, Dawson, Hernandez, Livermore, Maguire, Robertson deals extended» (en-GB)։ 2016-12-23։ Վերցված է 2019-10-18
- ↑ «Michael Dawson and Robert Snodgrass among six Hull stars to extend contracts»։ talkSPORT (en-US)։ 2016-12-23։ Վերցված է 2019-10-18
- ↑ Online Record Sport (2016-12-23)։ «Robert Snodgrass and Andy Robertson agree new deals with Hull City»։ dailyrecord։ Վերցված է 2019-10-18
- ↑ «Scotland's Robert Snodgrass and Andy Robertson among six players to extend Hull City contracts»։ HeraldScotland (անգլերեն)։ Վերցված է 2019-10-18
- ↑ «Hull City - AFC Bournemouth, Jan 14, 2017 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-18
- ↑ «Hull City - West Ham United, Apr 1, 2017 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-18
- ↑ «Hull City 2-1 West Ham United» (en-GB)։ 2017-04-01։ Վերցված է 2019-10-18
- ↑ Park Dominic Fifield at Selhurst (2017-05-14)։ «Hull City relegated from Premier League after thrashing at Crystal Palace»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-10-18
- ↑ Dean Sam (2017-05-14)։ «Hull relegated from Premier League after thumping by Crystal Palace»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2019-10-18
- ↑ «'What happened to these two?': Hull post snap of Maguire and Robertson»։ Mail Online։ 2019-08-07։ Վերցված է 2019-10-18
- ↑ Cambridge James (2017-06-29)։ «Liverpool renew interest in Hull defender Andy Robertson after missing top targets»։ Express.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-10-18
- ↑ «Liverpool FC complete Andy Robertson signing»։ Liverpool FC։ Վերցված է 2018-03-09
- ↑ «Andrew Robertson: Liverpool sign defender from Hull City for £10m»։ BBC Sport (en-GB)։ 2017-07-21։ Վերցված է 2018-03-09
- ↑ «Andy Robertson joins Liverpool from Hull as Kevin Stewart leaves for Tigers»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-10-18
- ↑ «OFFICIAL: Liverpool sign Robertson»։ BeSoccer (en-EN)։ 2017-07-21։ Վերցված է 2019-10-18
- ↑ «Liverpool FC - Crystal Palace, Aug 19, 2017 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-18
- ↑ Graham Bryan Armen (2017-08-19)։ «Liverpool 1-0 Crystal Palace: Premier League – as it happened»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2018-03-09
- ↑ «Liverpool's Andrew Robertson reflects on 'miserable' first three months at club» (en-GB)։ 2018-09-29։ Վերցված է 2019-10-18
- ↑ «Andrew Robertson must improve to become Liverpool's first-choice, says Jurgen Klopp»։ The Independent (անգլերեն)։ 2017-11-10։ Վերցված է 2019-10-18
- ↑ «Liverpool's Alberto Moreno facing potential six-week injury lay-off»։ The Independent (անգլերեն)։ 2017-12-12։ Վերցված է 2019-10-18
- ↑ Amako Uche (2017-12-07)։ «Liverpool news: Alberto Moreno issues injury update amid Jurgen Klopp fears»։ Express.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-10-18
- ↑ «Andy Robertson's unusual career path»։ ESPN.com (անգլերեն)։ 2018-03-08։ Վերցված է 2019-10-18
- ↑ «FC Porto - Liverpool FC, Feb 14, 2018 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-18
- ↑ Murray Scott (2018-02-14)։ «Porto 0-5 Liverpool: Champions League – as it happened»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-10-18
- ↑ «Liverpool FC - Brighton & Hove Albion, May 13, 2018 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-18
- ↑ «Mohamed Salah strikes as Liverpool ease into top four with win over Brighton»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-18
- ↑ «Real Madrid - Liverpool FC, May 26, 2018 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-14
- ↑ 79,0 79,1 Stadium Daniel Taylor at the Olimpiyskiy (2018-05-26)։ «Real Madrid win Champions League as brilliant Bale sinks Liverpool»։ The Observer (en-GB)։ ISSN 0029-7712։ Վերցված է 2019-10-15
- ↑ Smyth Rob (2018-05-26)։ «Real Madrid beat Liverpool 3-1 to win Champions League final 2018 – as it happened»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-10-15
- ↑ «Andrew Robertson | Football Stats | Liverpool | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-10-18
- ↑ «Andy Robertson signs new long-term Liverpool contract»։ Liverpool FC։ Վերցված է 2019-10-18
- ↑ Bascombe Chris (2019-01-17)։ «Andrew Robertson signs new five-year deal to keep him at Liverpool until 2024»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2019-10-18
- ↑ «Liverpools Andy Robertson signs long-term contract extension»։ SkySports (անգլերեն)։ Վերցված է 2019-10-18
- ↑ Jones Matt։ «Andrew Robertson, Liverpool Agree to 5-Year Contract Extension»։ Bleacher Report (անգլերեն)։ Վերցված է 2019-10-18
- ↑ «Liverpool FC - Crystal Palace, Jan 19, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-18
- ↑ «Liverpool FC - Watford FC, Feb 27, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-18
- ↑ «Liverpool 5-0 Watford: Sadio Mane & Virgil van Dijk get two each as Reds stay top» (en-GB)։ 2019-02-27։ Վերցված է 2019-10-18
- ↑ «Liverpool FC - Huddersfield Town, Apr 26, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-18
- ↑ «Liverpool 5-0 Huddersfield Town: Rampant Reds regain top spot» (en-GB)։ 2019-04-26։ Վերցված է 2019-10-18
- ↑ «Tottenham Hotspur - Liverpool FC, Jun 1, 2019 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-14
- ↑ 92,0 92,1 «Liverpool win Champions League after Salah and Origi sink Tottenham»։ The Observer (en-GB)։ 2019-06-01։ ISSN 0029-7712։ Վերցված է 2019-10-15
- ↑ «Liverpool beat Spurs 2-0 to win Champions League final in Madrid» (en-GB)։ 2019-06-01։ Վերցված է 2019-10-15
- ↑ «Andrew Robertson | Football Stats | Liverpool | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-10-18
- ↑ 95,0 95,1 «PFA Premier League Team Of The Year»։ www.thepfa.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-15
- ↑ Association Press (2019-04-25)։ «PFA Team of the Year: Manchester United’s Paul Pogba a shock inclusion»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-09-20
- ↑ «PFA Team of the Year: Paul Pogba, Raheem Sterling and Sadio Mane included in side» (en-GB)։ 2019-04-25։ Վերցված է 2019-09-20
- ↑ 98,0 98,1 UEFA.com։ «UEFA Champions League Squad of the Season»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-15
- ↑ «Six Reds named in Champions League squad of the season»։ Liverpool FC։ Վերցված է 2019-10-15
- ↑ «Liverpool FC - Manchester City, Aug 4, 2019 - Community Shield - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-14
- ↑ «Community Shield: Liverpool 1-1 Man City (City won 5-4 on penalties)» (en-GB)։ 2019-08-04։ Վերցված է 2019-10-14
- ↑ Burt Jason, Zeqiri Daniel (2019-08-04)։ «Manchester City win Community Shield on penalties but Liverpool show signs of another strong challenge»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2019-10-14
- ↑ «Liverpool FC - Chelsea FC, Aug 14, 2019 - UEFA Super Cup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-14
- ↑ 104,0 104,1 Park Daniel Taylor at Vodafone (2019-08-14)։ «Liverpool sink Chelsea to lift Super Cup thanks to Adrián shootout save»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-10-14
- ↑ CNN James Masters։ «Liverpool defeats Chelsea on penalties to win European Super Cup»։ CNN։ Վերցված է 2019-10-14
- ↑ «Liverpool FC - Red Bull Salzburg, Oct 2, 2019 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-18
- ↑ Bascombe Chris, Bull J. J. (2019-10-02)։ «Liverpool survive shock Salzburg comeback to win seven-goal thriller at Anfield»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2019-10-18
- ↑ «Fact file: Andy Robertson's career so far»։ Liverpool FC։ Վերցված է 2019-10-18
- ↑ «ROBERTSON NAMED IN SCOTLAND SQUAD»։ Dundee United Football Club (անգլերեն)։ Վերցված է 2019-10-18
- ↑ «Dundee Utd's Andrew Robertson undaunted by Scotland call» (en-GB)։ 2014-02-19։ Վերցված է 2019-10-18
- ↑ «Fletcher handed Scotland recall for Poland clash»։ FourFourTwo (անգլերեն)։ 2014-02-19։ Վերցված է 2019-10-18
- ↑ Wilson Jack (2014-02-19)։ «Manchester United midfielder Darren Fletcher earns Scotland recall»։ Dailystar.co.uk։ Վերցված է 2019-10-18
- ↑ «Poland - Scotland, Mar 5, 2014 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-18
- ↑ «Poland 0-1 Scotland» (en-GB)։ 2014-03-05։ Վերցված է 2019-10-18
- ↑ «Nigeria 2-2 Scotland»։ BBC Sport (en-GB)։ 2014-05-28։ Վերցված է 2018-03-09
- ↑ «Nigeria - Scotland, May 28, 2014 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-18
- ↑ «Scotland - England, Nov 18, 2014 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-18
- ↑ «Scotland 1-3 England»։ BBC Sport (en-GB)։ 2014-11-18։ Վերցված է 2018-03-09
- ↑ «Andy Robertson appointed new Scotland captain»։ Liverpool FC։ Վերցված է 2019-10-18
- ↑ Forsyth Roddy (2018-09-06)։ «Andy Robertson named as Scotland captain - 'He's an inspiration to all the young players'»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2019-10-18
- ↑ Murray Ewan (2018-09-06)։ «Scotland’s Andy Robertson relishing captaincy as McLeish hopes for new era»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-10-18
- ↑ «Liverpool’s Andrew Robertson rightfully named Scotland captain»։ FanSided (en-US)։ 2018-09-03։ Վերցված է 2019-10-18
- ↑ «Scotland - Belgium, Sep 7, 2018 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-18
- ↑ «Michy Batshuayi scores two as brilliant Belgium hand Scotland home historic defeat»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-18
- ↑ «Scotland - Cyprus, Jun 8, 2019 - European Qualifiers - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-18
- ↑ Park Ewan Murray at Hampden (2019-06-08)։ «Andy Robertson and Oliver Burke strike to haul Scotland over Cyprus hill»։ The Observer (en-GB)։ ISSN 0029-7712։ Վերցված է 2019-10-18
- ↑ 127,0 127,1 «Andrew Robertson»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-03-09
- ↑ Beaard Raymond։ «Rankings: how all 55 male players finished»։ FIFPro World Players' Union (en-gb)։ Վերցված է 2019-10-15
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Էնդրյու Ռոբերտսոն Վիքիպահեստում |
---|
- Ռոբերտսոնի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Ռոբերտսոնի պաշտոնական Տվիտերի էջը
- Ռոբերտսոնի պաշտոնական Ինստագրամի էջը
- Ռոբերտսոնը transfermarkt-ում
- Ռոբերտսոնը soccerbase.com-ում
- Ռոբերտսոնը WhoScored.com կայքում
- Ռոբերտսոնը Լիվերպուլի պաշտոնական կայքում
- Ռոբերտսոնը Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում
- Ռոբերտսոնը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Ռոբերտսոնը Շոտլանդիայի ֆուտբոլի ասոցիացիայի կայքում
|
|
|
- Մարտի 11 ծնունդներ
- 1994 ծնունդներ
- Ապրող անձինք
- Գլազգո քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի պաշտպաններ
- Շոտլանդացի ֆուտբոլիստներ
- Շոտլանդիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Քուինս Պարկի ֆուտբոլիստներ
- Դանդի Յունայթեդի ֆուտբոլիստներ
- Հալլ Սիթիի ֆուտբոլիստներ
- Լիվերպուլի ֆուտբոլիստներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ