Նեկո Ուիլյամս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նեկո Ուիլյամս
անգլ.՝ Neco Williams
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 13, 2001(2001-04-13)[1] (23 տարեկան)
Ծննդավայր Ռեքսհեմ, Ուելս, Միացյալ Թագավորություն
Հասակ 183 սանտիմետր
Դիրք պաշտպան

Նեկո Շեյն Ուիլյամս անգլ.՝ Neco Shay Williams ապրիլի 13, 2001(2001-04-13)[1], Ռեքսհեմ, Ուելս, Միացյալ Թագավորություն, ուելսցի ֆուտբոլիստ, անգլիական «Նոթինգհեմ Ֆորեստ» ակումբի և Ուելսի ֆուտբոլի ազգային հավաքականի աջ պաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեկո Ուիլյամսը ծնունդով Ուելսի Ռեքսհեմ քաղաքից է[2], վեց տարեկանից սկսել է մարզվել «Լիվերպուլի» ֆուտբոլային ակադեմիայում[3]։ «Լիվերպուլի» հիմնական կազմում ուելսցի պաշտպանն իր նորամուտը նշել է 2019 թվականի հոկտեմբերի 30-ին «Արսենալի» դեմ Անգլիական ֆուտբոլային լիգայի գավաթի խաղում[4]։ Պրեմիեր լիգայում Նեկո Ուիլյամսն իր առաջին խաղն անցկացրել է 2020 թվականի հունիսի 24-ին[5]։

2022 թվականի հուլիսի 11-ին տեղափոխվել է «Նոթինգհեմ Ֆորեստ»։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդես է եկել Ուելսի մինչև 19 տարեկանների հավաքականում[6]։ 2020 թվականի սեպտեմբերի 3-ին իր նորամուտը նշել է Ուելսի ֆուտբոլի ազգային հավաքականում, Ֆինլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լիվերպուլ»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Neco Williams set to make Liverpool debut in Carabao Cup tie against Arsenal» (անգլերեն). Goal.com. 2019 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 27-ին.
  3. «Neco Williams: Wales youngster aims to seize Liverpool chance» (անգլերեն). BBC Sport. 2019 թ․ նոյեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 27-ին.
  4. «Liverpool 5-5 (5-4) Arsenal: Shootout decides 10-goal thriller» (անգլերեն). BBC Sport. 2019 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 27-ին.
  5. «Liverpool 4-0 Crystal Palace: Reds move within two points of league title» (անգլերեն). BBC Sport. 2020 թ․ հունիսի 24. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 27-ին.
  6. «Liverpool FC youngster Neco Williams makes Premier League debut - and fans were very impressed» (անգլերեն). Daily Post. 2020 թ․ հունիսի 24. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեկո Ուիլյամս» հոդվածին։