Ջո Գոմես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ջո Գոմես
Joe Gomez
Joe Gomez before game v Spartak.jpg
Գոմեսը Լիվերպուլի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Joseph Dave Gomez
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Գամբիա Գամբիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 23, 1997(1997-05-23)[1] (21 տարեկան)
Ծննդավայր Catford, London Borough of Lewisham, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 188 սմ
Քաշ 77 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Լիվերպուլ
Համար 12
Պատանեկան կարիերա
2007-2014 Անգլիա Չառլտոն Ատլետիկ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2014-2015 Անգլիա Չառլտոն Ատլետիկ 21 (0)
2015-ներկա Անգլիա Լիվերպուլ 32 (0)
Ազգային հավաքական
2012 Անգլիա Անգլիա Մ16 2 (0)
2013-2014 Անգլիա Անգլիա Մ17 19 (0)
2014-2015 Անգլիա Անգլիա Մ19 4 (0)
2015-ներկա Անգլիա Անգլիա Մ21 7 (0)
2017-ներկա Անգլիա Անգլիա 3 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 5-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 5-ի, 2018

Ջո Գոմես (անգլ.՝ Joe Gomez, մայիսի 23, 1997(1997-05-23)[1], Catford, London Borough of Lewisham, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Լիվերպուլի և Անգլիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է պաշտպանի դիրքում[2]։

Գոմեսը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան սկսել է Չառլտոն Ատլետիկում։ 2015 թվականի հունիսին տեղափոխվել է Լիվերպուլ։ Նա ներկայացրել է Անգլիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում և մասնակցել բոլոր խաղերին 2014 թվականի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում՝ օգնելով իր թիմին հաղթել այդ գավաթը։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշել է 2017 թվականի նոյեմբերին։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Չառլտոն Ատլետիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոմեսը Չառլտոն Ատլետիկի ակադեմիային միացել է 10 տարեկան հասակում[3]։ 13 տարեկանից սկսել է հանդես գալ Չառլտոնի մինչև 18 տարեկանների թիմի կազմում։ Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքել է 2014 թվականի հոկտեմբերին[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշել է 2014 թվականի օգոստոսի 12-ին՝ Լիգայի գավաթի Կոլչեստեր Յունայթեդի դեմ խաղում՝ խաղալով աջ պաշտպանի դիրքում[5][6]։ 1 շաբաթ անց՝ օգոստոսի 19-ին՝ Դերբի Կաունտիի դեմ խաղում նշել է իր դեբյուտը Չեմպիոնշիպում[7]։ Իր առաջին մրցաշրջանում Գոմեսը անցկացրեց 24 հանդիպում, որոնցից 18-ը թիմի մեկնարկային կազմում՝ խաղալով աջ պաշտպանի կամ կենտրոնական պաշտպանի դիրքում։

Լիվերպուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունիսի 20-ին Գոմեսը 5 տարվա պայմանագիր կնքեց Լիվերպուլի հետ[8]։ Ակումբը նրա համար վճարեց 3․5 միլիոն ֆունտ ստերլինգ[9]։ Իր դեբյուտը նշեց օգոսոսի 9-ին՝ Ստոկ Սիթիի դեմ խաղում՝ խաղալով ձախ պաշտպանի դիրքում։ Նա տվեց այս խաղի միակ գոլի գոլային փոխանցումը՝ օգնելով իր թիմին հաղթել 1-0 հաշվով[10]։

2015 թվականի հոկտեմբերի 13-ին՝ Անգլիայի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում խաղալու ժամանակ Գոմեսը ծանր վնասվածք ստացավ՝ բաց թողելով մոտ 1 տարի[11]։ Նա մարզումներին վերադարձավ 2016 թվականի հոկտեմբերի 13-ին[12]։ 2017 թվականի հունվարի 8-ին Գոմեսը իր առաջին պաշտոնական խաղն անցկացրեց վնասվածքից վերադառնալուց հետո՝ մասնակցելով Անգլիայի գավաթի Պլիմութ Արգայլի դեմ խաղին[13]։

Եվրոպական առաջնություններում իր դեբյուտը Գոմեսը նշեց 2017 թվականի օգոստոսի 23-ին՝ Հոֆենհայմի դեմ խաղում[14]։ 2017-18 մրցաշրջանում անգլիացին անցկացրեց 31 հանդիպում բոլոր մրցաշարերում[15]՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Լիվերպուլը հասավ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ[16][17], որտեղ 3-1 հաշվով պարտվեց Ռեալ Մադրիդին[18][19]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոմեսը ներկայացրել է Անգլիան մինչև 16, մինչև 17, մինչև 19 տարեկանների հավաքականներում[20]։ 2014 թվականի մայիսին Անգլիայի մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում Գոմեսը հաղթեց 2014 թվականի Եվրոպայի առաջնությունը՝ մասնակցելով բոլոր 5 խաղերին և ընդգրկվելով մրցաշարի խորհրդանշական հավաքականում[21]։

2015 թվականի օգոստոսի 25-ին Գոմեսը առաջին անգամ հրավիրվեց Անգլիայի մինչև 21 տարեկանների հավաքական[22]։ 2017 թվականի օգոստոսի 30-ին նա դարձավ մինչև 21 տարեկանների հավաքականի ավագ[23]։

2017 թվականի նոյեմբերին Գոմեսը առաջին անգամ հրավիրվեց Անգլիայի ազգային հավաքական[24]։ Իր դեբյուտը նշեց նոյեմբերի 10-ին՝ Գերմանիայի դեմ ընկերական խաղում[25]։ Հաջորդ՝ Բրազիլիայի դեմ խաղում Գոմեսը ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստ[26]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի սեպտեմբերի 5-ի դրությամբ[27]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Չառլտոն Ատլետիկ 2014–15 Չեմպիոնշիպ 21 0 1 0 0 0 2 0 24 0
Լիվերպուլ 2015–16 Պրեմիեր Լիգա 5 0 0 0 2 0 0 0 7 0
2016–17 0 0 3 0 0 0 0 0 3 0
2017–18 23 0 1 0 6 0 1 0 31 0
2018–19 4 0 0 0 0 0 0 0 4 0
Ընդհանուր 32 0 4 0 8 0 1 0 45 0
Կարիերայի ընդհանուր 53 0 5 0 8 0 3 0 69 0

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի սեպտեմբերի 5-ի դրությամբ[27]

Անգլիա
Տարի Խաղեր Գոլեր
2017 2 0
Ընդհանուր 2 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիա Մ17

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնություն․ 2014[21]

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության խորհրդանշական հավաքական․ 2014[21]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt — 2000.
  2. «England - J. Gomez - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-08 
  3. «Joe Gomez “honoured” to join Charlton’s list of England international academy graduates»։ www.cafc.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2018-03-08 
  4. «Joe Gomez: Charlton Athletic youngster signs new contract»։ BBC Sport (en-GB)։ 2014-10-07։ Վերցված է 2018-03-08 
  5. Association The Football։ «Joe Gomez impresses boss on his Charlton debut»։ www.thefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-08 
  6. «Charlton Athletic vs Colchester United»։ SkySports (անգլերեն)։ Վերցված է 2018-03-08 
  7. «Charlton Athletic 3-2 Derby County»։ BBC Sport (en-GB)։ 2014-08-19։ Վերցված է 2018-03-08 
  8. «Reds complete Joe Gomez transfer»։ Liverpool FC։ Վերցված է 2018-03-08 
  9. «Joe Gomez: Liverpool sign Charlton defender for £3.5m»։ BBC Sport (en-GB)։ 2015-06-20։ Վերցված է 2018-03-08 
  10. «Stoke City 0-1 Liverpool»։ BBC Sport (en-GB)։ 2015-08-09։ Վերցված է 2018-03-08 
  11. Pearce James (2015-10-14)։ «Liverpool injury shock as Joe Gomez set to miss rest of season with knee injury»։ liverpoolecho։ Վերցված է 2018-03-08 
  12. Doyle Ian (2016-10-14)։ «This man got a round of applause from Reds' teamates yesterday - here's why»։ liverpoolecho։ Վերցված է 2018-03-08 
  13. «Liverpool 0-0 Plymouth Argyle»։ BBC Sport (en-GB)։ 2017։ Վերցված է 2018-03-08 
  14. «Liverpool v Hoffenheim Match Report, 23/08/2017, UEFA Champions League | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-08 
  15. «Joe Gomez | Football Stats | Liverpool | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-09-04 
  16. «Real Madrid vs. Liverpool - Football Match Report - May 26, 2018 - ESPN»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04 
  17. Smyth Rob (2018-05-26)։ «Real Madrid beat Liverpool 3-1 to win Champions League final 2018 – as it happened»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2018-09-04 
  18. «Real Madrid - Liverpool FC, May 26, 2018 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04 
  19. «Real Madrid 3-1 Liverpool»։ BBC Sport (en-GB)։ 2018-05-26։ Վերցված է 2018-09-04 
  20. Association The Football։ «Joseph Gomez England»։ www.thefa.com (en-GB)։ Վերցված է 2018-03-08 
  21. 21,0 21,1 21,2 «Wayback Machine»։ 2017-09-14։ Վերցված է 2018-03-08 
  22. Association The Football։ «England U21s squad named for USA and Norway fixtures»։ www.thefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-08 
  23. Association The Football։ «Gomez to captain U21s»։ www.thefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-08 
  24. «England: Tammy Abraham, Joe Gomez & Ruben Loftus-Cheek called up»։ BBC Sport (en-GB)։ 2017-11-02։ Վերցված է 2018-03-08 
  25. «England 0-0 Germany»։ BBC Sport (en-GB)։ 2017-11-10։ Վերցված է 2018-03-08 
  26. «England 0-0 Brazil»։ BBC Sport (en-GB)։ 2017-11-14։ Վերցված է 2018-03-08 
  27. 27,0 27,1 «Joe Gomez»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-03-08 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]