Վիկտոր Վալդես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուտբոլ

Վիկտոր Վալդես
2012 2013 - 01 Victor Valdés.jpg
Անձնական տեղեկատվություն
Ամբողջ. անուն Վիկտոր Վալդես Արրիբաս
Ծննդավայր   Օսպիտալետ դե Լոբրեգատ, ԻսպանիաԻսպանիա
Ծննդյան թիվ   հունվարի 14, 1982 (34 տարեկան)
Հասակ 183 սմ
Քաշ 77 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկատվություն
Ներկա ակումբ առանց ակումբ
Պատանեկան կարիերա
1992 Իսպանիա Բարսելոնա
1992 - 1995 Իսպանիա Տեներիֆե
1995 - 2000 Իսպանիա Բարսելոնա
Մասնագիտական կարիերա 1
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2000 Իսպանիա Բարսելոնա C 16 (0)
2000 - 2003 Իսպանիա Բարսելոնա B 77 (0)
2002 - 2014 Իսպանիա Բարսելոնա 387 (0)
Ազգային հավաքական
2000 - 2001 Իսպանիա Իսպանիա (մինչև 18) 11 (0)
2001 Իսպանիա Իսպանիա (մինչև 19) 3 (0)
2001 Իսպանիա Իսպանիա (մինչև 20) 1 (0)
2002 - 2003 Իսպանիա Իսպանիա (մինչև 21) 11 (0)
2010 - Իսպանիա Իսպանիա 20 (0)
2001 - Կատալոնիա Կատալոնիա 12 (0)

1 Մասնագիտական կարիերայում ընդգրկված են
միայն առաջնության խաղերը և գոլերը.


Վիկտոր Վալդես Արրիբաս, (իսպ.՝ Víctor Valdés Arribas; հունվարի 14, 1982 թ., Օսպիտալետ դե Լոբրեգատ, Կատալոնիա) - իսպանացի ֆուտբոլիստ, Բարսելոնայի նախկին ֆուտբոլիստ, Իսպանիայի հավաքականի դարպասապահ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Վալդեսը միացել է Բարսելոնային պատանի հասակում 1992 թվականի հուլիսի 1-ին։ Նույն տարվա սեպտեմբերին նա իր ընտանիքի հետ տեղափոխվեց Տեներիֆե և լքեց ակումբը՝ վերադառնալով միայն 3 տարի անց։ Պատանեկան թիմերում և Բարսելոնա B թիմում իր արժեքն արագ ցույց տալուց հետո, ակումբի մարզիչները որոշեցին, որ 2002-2003 մրցաշրջանը հաջող էր Վալդեսի համար. մրցաշրջանի սկզբնամասում նա փոխարինում էր Ռոբերտո Բոնանոյին, սակայն շուտով մարզիչ Ռոբերտո Անտիչի ղեկավարությամբ, Վալդեսը սկսեց հանդես գալ որպես հիմնական դարպասապահ։ Նա ամրապնդեց իր տեղը հիմնական կազմում 2003-2004 թթ. մրցաշրջանում։ Այդ մրցաշրջանում նա մասնակցեց Բարսելոնայի գրեթե բոլոր հանդիպումներին և որոշ հանդիպումների ժամանակ գերազանց խաղ ցուցադրեց՝ օգնելով թիմին նվաճել Իսպանիայի չեմպիոնի կոչումը։

2003/2004 մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

2003-2004 թվականին Վալդեսին հաջողվեց համար մեկ դիրքը պահել նույնիսկ թուրք դարպասապահ Ռյուշտյու Ռեչբերի(2002 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիր) ՝ ակումբ գալուց հետո, որը խաղերի ընթացքում շատ սխալներ էր թույլ տալիս։ 2004-2005 թվականների Վալդեսը խաղաց Բարսելոնայի գրեթե բոլոր խաղերում և օգնեց թիմին վերջին վեց տարվա ընթացքում առաջին կոչմանը արժանանալ։ Նա ստացավ նաև Ռիկարդո Զամորայի անվան մրցանակ, որով պարգևատրում են Իսպանայայի առաջնության լավագույն դարպասապահին։

2005/2006 մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

2005—2006 մրցաշրջանն Բարսելոնայի համար շատ հաջողակ ստացվեց։ Վալդեսը կրկին խաղաց գրեթե բոլոր խաղերում, օգնելով ակումբին 2-րդ անգամ անընդմեջ չեմպիոնի անունը կրել, Տերի Անրին էլ նույնպես օգնեց թիմին հաղթել Չեմպիոնների լիգայում իր հարվածներով։ Ամբողջ խաղի ընթացքում Վալդեսը մարզիչ Փրանկ Ռայկարդի կողմից ջերմ վերաբերմունք էր ստանում։ Զամորայի անվան մրցանակում այս մրցաշրջանում նա երրորդն էր, Խոսե Մանուել Պինտոյից և Սանտյագո Կանիսառեսուից հետո։

2006/2007 մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալդեսը դարձավ Մալյորկայի դեմ խաղի հերոսը

2007 թվականի հունիսի 17-ին Վալդեսը Իսպանյայի չեմպիոնատի վերջին տուրում կրկնեց Անդոնի Սուբիսարետայի ռեկորդը։ Բացի Վալդեսից ու Սուբիսարետայից Իսպանյայի առաջնությունում ոչ մի Բարսելոնայի դարպասապահ չի կարողացել անառիկ պահել դարպասը սկզբից մինջև վերջ։

2007/2008 մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս մրցաշրջանն բլաուգրանայի համար բավական անհաջող էր. տրանսֆերային ոչ պարզ քաղաքականությունը, հանդերձարանում տեղի ունեցած միջադեպերը (Էդմիլսենը ակնարանկել է «սև ոչխարներին», որոնց չէր սիրում Ռեյկարդը), երրորդ տեղը Պրիմերայում (Ռեալից և Վիլյառելից հետո), 2 պարտություն Էլ-Կլասիկոյում (0:1 տանը և 1:4 Բերնաբեուում): Վալդեսը բացառություն չդարձավ. Կանիսարեսայի փոխարեն Եվրո 2008-ին մասնակցեց Պալոպը, ոչ թե Վալդեսը։

2008/2009 մրցաշջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանայայի Գավաթ և առաջնություն Чемпионат и Кубок Испании[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերթական Պրեմիերայի ժամանակ Վալդեսը խաղաց 35 խաղ 38-ից և բաց թողեց 31 գնդակ, որը Վիկտորի ժամանակների համար նույնպես ռեկորդ էր։ Պետք է լավ հիշել Էլ-Կլասիկոն մադրիդի Ռեալի դեմ։ Առաջին կանդիման ժամանակ կատալոնացիները հաղթեցին 2:0 հաշվով Լեո Մեսսիի և Էտոի շնորհիվ։ Իսկ երկրորդ հանդիպման ժամանակ, որը Սանտյգո Բերաբեուում էր կայանում, Բարսելոնան կրկին հաղթեց, բայց այս անգամ 2:6 հաշվով, շատ անգամներ Վալդեսը միացավ խաղին և շատ անգամներ փրկեց իր դարպասը գոլ մտնելուց։

Իսպանյայի գավաթում Վալդեսը ոչ մի խաղ չանցկացրեց, նրա փոխարեն խաղաց կապտանռանագույնների պահեստային դարպասապահը` Խոսե Մաուել Պինտոն։

Եվրոգավաթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում Վալդեսը իրեն լավ էր դրսևորում. 5 խաղում բաց թողեց 5 գոլ։ 1/8 եզրափակչում Օլիմպիկի Լիոնի դեմ խաղում Վալդեսը 3 գնդակ բաց թողեց, բայց Բարսելոնայի հարձակվող Թիերի Անրին ուղղեց Վալդեսի սխալները։ 1/4 եզրափակչում Բավարյայի դեմ խաղում Վալդեսը միայն մեկ գնդակ բաց թողեց (5:1): Կիսաեզրափակչում Չելսիի դեմ խաղում Վալդեսը 5-րդ րոպեին գոլ բաց թողեց, բայց վերջին րոպպեներին Ինիեստան թիմին բերեց հավասար հաշիվ (1:1): Եզրափակչում Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում կատալոնացիները հաղթեցին 2:0 հաշվով, իսկ Վալդեսը ամբողջ խաղը անցկացրեց առանց գոլ բաց թողնելու։ Դա դարձավ Վիկտոր Վալդեսի 2-րդ Չեմպիոնների Լիգայի գավաթը։

2009/2010 մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանյայի Գավաթ և առաջնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս մրցաշրջանում Վալդեսը Պրեմիրայում անցկացրեց լավ, որտեղ բաց թողեց ընդամենը 24 գոլ, չնայած Ատլետիկո Մադրիդի դեմ խաղում պարտվել է 4:3 հաշվով։ Վալդեսը հաղթեց հերթական Զամորայի մրցանակը, 3-րդ անգամ նա դարձավ Զամորայի մրցանակակիր, որը տրվում էր Պրեմիերայի լավագույն դարպասապահին։

Իսպանյայի Գավաթում Վալդեսը ոչ մի խաղ չխաղաց, նրան փոխարինեց կապտա-նռնագույնների պահեստային դարպասապահ Խոսե Մանուել Պինտոն։ Կատալոնացիները դուրս մնացին 1/8 եզրափակչում, պարվեցին Սևիլյային։

Եվրոգավաթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեմպիոնների Լիգայում Վալդեսը անցկացրեց լավ, բայց Բարսան հասավ մինչև կիսաեզրափակիչ, զիճելով նախկին չեմպիոն միլանի Ինտերին։ Խմբային փուլում Վալդեսը խաղաց բոլոր 6 խաղերը և բաց թողեց 3 գնդակ, որը դարձավ նրա անձնական ռեկորդը խաղերի պատմության մեջ։ 1/8-ում Բարսան խաղաց գերմանական Շտուգարդի դեմ (ընդհանուր հաշվով 5:1): Կիսաեզրափակչում խաղաց լոնդոնյան Արսենալի դեմ, առաջին խաղում կատալոնացիները ոչ ոքի խաղացին (2:2), իսկ Վալդեսը 85-րդ րոպեին Ֆաբրեգասի խփած 11 մետրանոցը չկարողացավ պահել։ Իսկ պատասխան խաղում Վալդեսը բաց թողեց ընդամենը 1 գոլ, բայց «հրաշալի» Լիոնել Մեսսիի «պոկերի» օգնությամբ հաղթեցին Արսենալին և կատալոնացիները հայտնվեցին կիսաեզրափակչում։ Կիսաեզրափակչում Բարսան կրկին խաղաց Ինտերի դեմ։ Առաջին խաղը ավարտվեց կատալոնացիները պարտությամբ (3:1): Բայց պատասխան խաղում նույնիսկ Պիկեի գոլը հնարավորություն չտվեց դուրս գալ եզրափակիչ։ Վալդեսը 12 խաղում բաց թողեց 10 գնդակ

2010/2011 մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանյայի Գավաթ և առաջնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալդեսի առաջին խաղը առաջնությունում Ռեսինգի դեմ էր (3:0), կատալոնացիները հաղթեցին առանց գոլ բաց թողնելու։ Առաջնության ընթացքում խաղաց 32 խաղ, որտեղ բաց թողեց 16 գնդակ, որը նրան օգնեց կրկին նվաճել Զամորայի անվան մրցանակը (4-րդ անգամը կարիերայի ընթացքում):

2011/2012 մրցարջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանյայի առաջնության 38-րդ տուրում, որը վերջինն էր Ռեալ Բետիսի դեմ խաղից հետո Վալդեսը 5-րդ անգամ ստացավ Զամորայի մրցանակը, որը տրվում է Իսպանյայի առաջնության լավագույն դարպասապահին, նա ավելի քիչ գոլ է բաց թղել քան ընդհունել։ Վալդեսը բաց է թողել 29 գոլ 35 խաղում։ Իսպանյայի գավաթում իր մասնակցությունը ի ունեցել։

2011 թվականի օգոստոսի 29-ին անցկացրեց իր 410-րդ խաղը կապտանռնագույն մարզաշապիկով, իսկ նվաճմանը հասել էր միայն իսպանական դարպասապահ Անդոնի Սուբիսարետան[1]:

Առանց գոլ ընդունելու Վալդեսը անցկացրեց 24 խաղ. 17-ը Իսպանյայի առաջնությունում, 4-ը Չեմպիոնների Լիգայում, 2-ը աշխարհի ակումբային առաջնությունում և 1 խաղ Ուեֆայի սուպերգավաթում։

2012/2013 մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի նոյեմբերի 25-ին կայացած Իսպանյայի առաջնության Լևանտեի դեմ խաղում (4:0) Վալդեսը խաղի վերջին մի քանի րոպեում նա տուգանային վաստակեց, ինչպես նաև վերջին ավելացված 2 րոպեում։ Հունվարի 18-ին Վալդեսը նոր պայմանագիր կնքեց, որը պետք է ավարտվեր 2014 թվականի հունիսի 30-ին։ Ավելի ուշ նա ասել էր, որ այս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալու է Բարսելոնայից այլ ակումբ։

2013 թվականի մարտի 2-ին Վալդեսը Իսպանյայի առաջնությունում Ռեալ Մադրիդի դեմ խաղում կարմիր քարտ ստացավ, խաղի վերջնական սուլիչից հետո մրցավարին վիրավորելու համար։ Խաղը ավարտվեց 1:2 կատալոնացիների պարտությամբ։ Կարմիր քարտի ազդեցությունը 4 խաղով էր[2]:

Առանց գոլ բաց թողնելու Վիկտորը անցկացրեց 8 խաղ. 5 խաղ առաջնությունում և 3 խաղ չեմպիոնների լիգայում, խաղին միանալով Միլանի դեմ խաղում, շնորհակալություն հայտնելու համար Բարսելոնան հաղթեց 4:0 հաշվով և դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի 1/4 На «сухо» Виктор отстоял восемь матчей: пять матчей чемпионата и три матча Лиги чемпионов, включая матч-камбэк против «Милана», благодаря которому «Барселона» выиграла 4:0 и вышла в 1/4 финала Лиги чемпионов УЕФА.

2014/2015 մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալդեսը 1 տարով Մանչեսթեր Յունայթեդի հետ պայմանագիր կնքեց։ 2015 թվականի մայիսի 17-ին Արսենալդի դեմ խաղում 76-րդ րոպեին խաղադաշտ մտնելով 1 գոլ բաց թողեց - դա նրա համար առաջին խաղն էր։ Մայիսի 24-ին Հալլ Սիթիի դեմ խաղում խաղադաշտում էր խաղի սկզբից, բայց այդ խաղում գոլ բաց չթողեց։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալդեսը շատ ճարպիկ դարպասապահ է, կարողանում է լավ կազմակերպել ակումբի պաշտպանությունը։ Նա արդեն ապացուցել է, որ հիանալի դարպասապահ է և մեծ փորձ ունի չնայած հարաբերականորեն երիտասարդ տարիքին։

Տիտղոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՖԱ Բարսելոնա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010/11 Չեմպիոնների լիգա
  • 2010/11 Լա Լիգա
  • 2010/11 Իսպանիայի սուպեր գավաթ
  • 2009/10 Լա Լիգա
  • 2009/10 Աշխարհի ակումբային գավաթ
  • 2009/10 Եվրոպայի սուպեր գավաթ
  • 2009/10 Իսպանիայի սուպեր գավաթ
  • 2008/09 Չեմպիոնների լիգա
  • 2008/09 Լա Լիգա
  • 2008/09 Կոպա դել Ռեյ
  • 2006/07 Իսպանիայի սուպեր գավաթ
  • 2005/06 Չեմպիոնների լիգա
  • 2005/06 Լա Լիգա
  • 2005/06 Իսպանիայի սուպեր գավաթ
  • 2004/05 Լա Լիգա

Իսպանիայի ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 Աշխարհի գավաթ 2008 Եվրոպաի գավաթ

Անհատական տիտղոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2009/10 Իսպանիայի Լիգայի Զամորա
  • 2008/09 Իսպանիայի Լիգայի Զամորա
  • 2004/05 Իսպանիայի Լիգայի Զամորա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]