Ինյակի Պենյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինյակի Պենյա
իսպ․՝ Ignacio "Iñaki" Peña Sotorres
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Իգնասիո Պենյա Սոտոռես
Ազգությունը իսպանացի
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 2, 1999(1999-03-02)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Ալիկանտե, Իսպանիա
Հասակ 185 սմ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Բարսելոնա Բ
Համար 13
Պատանեկան կարիերա
2012-2018 Իսպանիա Բարսելոնա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2018-ներկա Իսպանիա Բարսելոնա Բ 56 (0)
Ազգային հավաքական
2020-ներկա Իսպանիա Իսպանիա Մ21 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 31, 2021:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 12, 2020

Իգնասիո Պենյա Սոտոռես (իսպ․՝ Ignacio "Iñaki" Peña Sotorres, մարտի 2, 1999(1999-03-02)[1], Ալիկանտե, Վալենսիա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, դարպասապահ։ Հանդես է գալիս իսպանական «Բարսելոնա Բ» ֆուտբոլային ակումբի կազմում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինյակի Պենյան ծնվել է Վալենսիա (ինքնավար համայնք)Ալիկանտե քաղաքում։ Իր ֆուտբոլային կարիերան սկսել է 2004 թվականին «Ալիկտանտե ՖԱ»-ի մանկապատանեկան ակադեմիայի կազմում՝ 5 տարեկան հասակում[2]։ 2012 թվականին՝ 13 տարեկան հասակում միացել է «Բարսելոնայի» ակադեմիային[3]։ Նա եղել է ակումբի այն երիտասարդական թիմի կազմում, որը 2017-18 մրցաշրջանում դարձել է ՈՒԵՖԱ Երիտասարդական Լիգայի չեմպիոն։ Ինյակին մասնակցել է նաև այդ առաջնությանը եզրափակչին, որում կատալոնական թիմը հաղթել է «Չելսիին»[4]։

2018 թվականի ապրիլի 16-ին դարպասապահը երեք տարով երկարաձգել է իր պայմանագիրը թիմի հետ՝ հետագայում երկու տարի ևս երկարաձգելու հնարավորությամբ[5]։ Որոշ ժամանակ անց Պենյան սկսեց հայտավորվել «Բարսելոնա Բ»-ի կազմում[6]։ Թիմի կազմում իր դեբյուտը նա նշել է 2018 թվականի հոկտեմբերի 6-ին «Ատլետիկո Բալեարես»-ի դեմ խաղում, որն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով[7]։

2018 թվականի հոկտեմբերի 30-ին Ինյակին հրավիրվել է «Բարսելոնայի» հիմնական թիմ՝ մասնակցելու Կոպա դել Ռեյի շրջանակներում կայանալիք «Կուլտուրալ Լեոնեսայի» դեմ խաղին[8]։ Սակայն, ֆուտբոլիստը այդպես էլ դաշտ չի մտել, իսկ հանդիպումն ավարտվել է 1-0 հաշվով՝ կատալոնական թիմի հաղթանակով[9]։

2020 թվականի հոկտեմբերի 6-ին «Բարսելոնան» օգտվեց պայմանագրում առկա կետից և երկարաձգեց Ինյակի Պենյայի հետ պայմանագիրը ևս երկու տարով[10]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պենյան հանդես է եկել Իսպանիայի Մ16, Մ Մ17, Մ18 և Մ19 հավաքականների կազմում՝ ընդհանուր առմամբ մասնակցելով 28 հանդիպման։ Նա 2016 թվականին տեղի ունեցած Եվրոպայի Մ17 առաջնության փոխչեմպիոն է։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Լիգա Մրցաշրջան Լիգա Գավաթ Միջազգային Այլ Արդյունք
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Բարսելոնա Բ Սեգունդա Բ 2018–19 20 0 20 0
2019–20 18 0 3 0 21 0
2020–21 12 0 1 0 13 0
Պրիմերա Դիվիզիոն 2021–22 6 0 3 0
Արդյունք 56 0 4 0 60 0
Կարիերայի արդյունք 56 0 0 0 0 0 4 0 60 0

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իսպանիայի չեմպիոն - 2018-19
  • Իսպանիայի գավաթակիր - 2020-21
  • ՈՒԵՖԱ Երիտասարդական Լիգայի չեմպիոն - 2017-18

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվրոպայի Մ17 առաջնության փոխչեմպիոն - 2016

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Iñaki Peña, el hincha herculano que vale 60 millones de euros» [Iñaki Peña, the supporter of Hércules who is worth 60 million euros] (իսպաներեն). Diario Información. 2018 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2020 թ․ հուլիսի 13-ին.
  3. «Iñaki Peña, más que un parapenaltis» [Iñaki Peña, more than a penalty stopper] (իսպաներեն). Mundo Deportivo. 2013 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2020 թ․ հուլիսի 13-ին.
  4. «Chelsea 0–3 Barcelona UEFA Youth League final: report». Diario AS. 2019 թ․ ապրիլի 5. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 3-ին.
  5. «El FC Barcelona e Iñaki Peña han llegado a un acuerdo para la renovación de su contrato» [FC Barcelona and Iñaki Peña reached an agreement for the renewal of his contract] (իսպաներեն). FC Barcelona. 2018 թ․ ապրիլի 16. Վերցված է 2020 թ․ հուլիսի 13-ին.
  6. «Los juveniles elegidos para subir al Barça B la próxima temporada» [The juveniles chosen to promote to Barça B the following season] (իսպաներեն). Mundo Deportivo. 2018 թ․ մայիսի 4. Վերցված է 2020 թ․ հուլիսի 13-ին.
  7. «1–1: Un punto que sabe a poco al Barça B» [1–1: An insufficient draw to Barça B] (իսպաներեն). Mundo Deportivo. 2018 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2020 թ․ հուլիսի 13-ին.
  8. «Squad announced for Copa first leg at Cultural Leonesa». FC Barcelona. 2019 թ․ հոկտեմբերի 30.
  9. «Lenglet salva un mal partido en León» [Lenglet saves a poor match in León] (իսպաներեն). Marca. 2018 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2020 թ․ հուլիսի 13-ին.
  10. «El Barça renueva a Iñaki Peña» [Barça renew Iñaki Peña]. Sport (իսպաներեն). 2020 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2021 թ․ հուլիսի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինյակի Պենյա» հոդվածին։