Jump to content

Լամին Յամալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լամին Յամալ
կատ.՝ Lamine Yamal
Քաղաքացիությունը  Իսպանիա,  Հասարակածային Գվինեա և  Մարոկկո
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 13, 2007(2007-07-13)[1] (18 տարեկան)
Ծննդավայր Էսպլուգաս դե Լյոբրեգատ[2]
Հասակ 1,78 մետր[3]
Դիրք եզրային հարձակվող

Լամին Ջամալ Նասրաուի Էբանա (իսպ.՝ Lamin Yamal Nasraoui Ebana, հուլիսի 13, 2007(2007-07-13)[1], Էսպլուգաս դե Լյոբրեգատ[2]), իսպանացի ֆուտբոլիստ, «Բարսելոնա» ակումբի և Իսպանիայի հավաքականի աջ հարձակվող։ Եվրո 2024 թվականի չեմպիոն։ Համարվում է իր սերնդի ամենախոստումնալից ֆուտբոլիստներից մեկը[8]։

Լամին Ջամալը ծնվել է 2007 թվականի հուլիսի 13-ին Իսպանիայի Էսպլուգաս դե Լյոբրեգատ քաղաքում՝ մարոկկացի հոր՝ Մունիր Նասրաուիի և Հասարակածային Գվինեայի բնակչուհի Շեյլա Էբանայի ընտանիքում[9]։ Իր պատանեկության մեծ մասն անցկացրել է Բարսելոնայում՝ 2014 թվականին համանուն ակումբի ակադեմիային միանալուց հետո[10]։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի ապրիլին Լա Լիգայում Լամինը առաջին անգամ ընդգրկվել է ակումբի հայտացուցակում Մադրիդյան «Ատլետիկոյի» դեմ խաղում, սակայն այդ խաղում դաշտ դուրս չի եկել[11]։ 2023 թվականի ապրիլի 29-ին Լա Լիգայում առաջնախաղն է նշել, փոխարինման դուրս գալով «Ռեալ Բետիսի» դեմ խաղում[12]։ 15 տարեկան 290 օրական հասակում Յամալը դարձել է Լա Լիգայում Բարսելոնայի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը[13][14][15]։ 2023 թվականի օգոստոսի 20-ին առաջին անգամ ընդգրկվել է «Բարսելոնայի» մեկնարկային կազմում Լա Լիգայում՝ «Կադիսի» դեմ խաղում, 16 տարեկան և 38 օրական հասակում ճանաչվել է 21-րդ դարի ամենաերիտասարդ խաղացողը Լա Լիգայում, ով խաղը սկսել է առաջին րոպեներից[16][17]։ Մեկ շաբաթ անց՝ օգոստոսի 27-ին, նա գոլային փոխանցում է կատարել «Վիլյառեալի» դեմ խաղում և 16 տարեկան 45 օրական հասակում դարձել է 21-րդ դարում Լա Լիգայի ամենաերիտասարդ գոլային փոխանցման հեղինակը[18][19]։

2023 թվականի հոկտեմբերի 2-ին Լամին Յամալը պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ մինչև 2026 թվականի հունիսի 30-ը[20]։ Մեկ օր անց՝ հոկտեմբերի 4-ին, Լամինը 16 տարեկան 83 օրականում ընդգրկվել է թիմի մեկնարկային կազմում Չեմպիոնների լիգայում՝ «Պորտուի» դեմ խաղում դառնալով մրցաշարի պատմության մեջ ամենաերիտասարդ խաղացողը, ով խաղադաշտ է դուրս եկել առաջին րոպեներին[21][22]։

2024 թվականի հունվարի 11-ին Յամալը գոլ է խփել «Օսասունայի» դեմ 2-0 հաշվով հաղթանակում Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում՝ դառնալով Սուպերգավաթի ամենաերիտասարդ գոլահարը՝ 16 տարեկան և 182 օրական[23]։ Յամալը այնուհետև խաղացել է եզրափակչի վերջին 29 րոպեները «Ռեալ Մադրիդի» դեմ հունվարի 14-ին։ Երկու շաբաթ անց՝ հունվարի 25-ին, Յամալը գոլ է խփել Իսպանիայի Գավաթի քառորդ եզրափակչում «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ 4-2 հաշվով պարտության ժամանակ լրացուցիչ ժամանակից հետո՝ դառնալով մրցաշարի պատմության ամենաերիտասարդ գոլահարը։ Փետրվարի 11-ին Յամալը խփել է իր առաջին դուբլը «Գրանադայի» դեմ 3-3 հաշվով ոչ-ոքի խաղում՝ ճանաչվելով խաղի լավագույն ֆուտբոլիստ։ 2023-24 մրցաշրջանում «Բարսելոնան» Լա Լիգայում զբաղեցրել է երկրորդ տեղը և Չեմպիոնների լիգայում իրենց ելույթը ավարտեցին քառորդ եզրափակչում՝ պարտվելով «Պարի Սեն-Ժերմենին», որի դեմ Յամալը գոլային փոխանցում է գրանցել երկրորդ խաղակեսում, որը նրանք պարտվեցին 4-1 հաշվով։

2025 թվականի մայիսի 28-ին «Բարսելոնան» հայտարարել է Լամին Յամալի հետ պայմանագիրը մինչև 2031 թվականը երկարաձգելու մասին[24]։

Կարիերան հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելույթ է ունեցել Իսպանիայի մինչև 15, մինչև 16, մինչև 17 և մինչև 19 տարեկանների հավաքականներում։

2023 թվականի սեպտեմբերի 8-ին Լամին Ջամալը իր առաջնախաղը նշել է Իսպանիայի գլխավոր հավաքականի կազմում 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի A խմբի խաղում Վրաստանի հավաքականի դեմ՝ 16 տարեկան 57 օրականում, նա ճանաչվել է իր թիմի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը[25][26]։ Նա նաև խփել է իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում և դարձել Իսպանիայի հավաքականի պատմության ամենաերիտասարդ ռմբարկուն, ինչպես նաև 21-րդ դարում ազգային հավաքականի ամենաերիտասարդ ռմբարկուն[27]։

Ելույթների վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթներ Եվրոգավաթներ Այլ Ընդհանուր
ԽաղերԳոլեր ԽաղերԳոլեր ԽաղերԳոլեր ԽաղերԳոլեր ԽաղերԳոլեր
Բարսելոնա Բ 2022/23 30 00 00 00 30
Ընդհանուր 3000000030
Բարսելոնա 2022/23 10 00 00 00 10
2023/24 101 00 30 00 131
Ընդհանուր 111003000141
Ընդհանուր կարիերա 141003000171

Հավաքականի խաղերը և գոլերը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2025 թվականի հունիսի 8-ի դրությամբ[28]

Ընդհանուր՝ 21 խաղ / 6 գոլ, 15 հաղթանակ, 5 ոչ-ոքի, 1 պարտություն:

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բարսելոնա»[29]

Իսպանիայի հավաքական

  • Եվրոպայի չեմպիոն՝ 2024
  • ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի արծաթե մեդալակիր՝2024/25
  • Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության լավագույն ռմբարկու՝ 2023 (4 գոլ)[30]
  • Ընդգրկվել է Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության խորհրդանշական հավաքականում՝ 2023[31]
  • Լա Լիգայի մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացող (2)՝ 2023/24[32], 2024/25[33][34]
  • Տարվա երիտասարդ ֆուտբոլիստ ՝ Globe Soccer Awards-ի վարկածով՝ 2024[35]
  • Լա լիգայի ամսվա խաղացող՝ 2024 սեպտեմբեր[36]
  • Լա լիգայի ամսվա գոլի հեղինակ՝ 2024 մարտ[37]
  • Լա լիգայի ամսվա երիտասարդ ֆուտբոլիստ (3)՝ 2023 օգոստոս[38], 2024 օգոստոս[39], 2025 փետրվար[40]
  • Ընդգրկվել Է Լա Լիգայի խորհրդանշական հավաքականում՝ 2024/25[41]
  • Եվրոպայի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ՝ 2024[42]
  • Եվրոպայի առաջնության լավագույն ասիստենտ՝ 2024 (4 փոխանցում)[43]
  • Ընդգրկվել է Եվրոպայի առաջնության խորհրդանշական հավաքականի կազմում՝ 2024[44]
  • Եվրոպայի առաջնության լավագույն գոլի հեղինակ՝ 2024[45]
  • Կոպա գավաթի հաղթող՝ 2024[46]
  • «Golden Boy» մրցանակի դափնեկիր՝ 2024[47]
  • Ընդգրկվել է ՖԻՖԱ-ի վարկածով տարվա խորհրդանշական հավաքականի կազմում՝ 2024[48]
  • Ալդո Ռովիրայի անվան մրցանակը՝ «Բարսելոնայի» մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին՝ 2023/24[49][50]
  • Laureus World Sports Award-ի «Տարվա առաջընթաց»-ի մրցանակիակիր՝ 2025[51]
  • Ընդգրկվել է ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի խորհրդանշական հավաքականում՝ 2024/25[52]
  • Իսպանիայի հավաքականի պատմության ամենաերիտասարդ գոլի հեղինակը՝ 16 տարեկան և 57 օրական
  • Իսպանիայի հավաքականի պատմության մեջ ամենաերիտասարդ նորեկը՝ 16 տարեկան և 57 օրական
  • Իսպանիայի պատմության մեջ ամենաերիտասարդ մեկնարկային խաղացողը՝ 16 տարեկան և 62 օրական[53]
  • Իսպանիայի առաջնության հանդիպման մեկնարկային կազմում հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը՝ 16 տարեկան 38 օրական
  • Իսպանիայի առաջնության պատմության մեջ ամենաերիտասարդ գոլ խփողը՝ 16 տարեկան և 87 օրական[54]
  • Ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով խաղացել է Էլ Կլասիկոյում՝ 16 տարի 107 օր
  • ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի պատմության ամենաերիտասարդ գոլային փոխանցման հեղինակը՝ 16 տարեկան և 153 օրական[55]
  • Իսպանիայի Սուպերգավաթի պատմության ամենաերիտասարդ գոլի հեղինակը՝ 16 տարեկան և 182 օրական[56]
  • Եվրոպայի առաջնությունների պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը՝ 16 տարեկան և 338 օրական[57]
  • Եվրոպայի առաջնությունների պատմության ամենաերիտասարդ գոլային փոխանցման հեղինակը՝ 16 տարեկան 338 օրական[58]
  • Եվրոպայի առաջնությունների պատմության ամենաերիտասարդ գոլի հեղինակը՝ 16 տարեկան և 362 օրական
  • Հավաքականների միջազգային մրցաշարի կիսաեզրափակչում խաղացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը՝ 16 տարեկան 362 օր
  • Հավաքականների միջազգային մրցաշարի եզրափակչում խաղացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը՝ 17 տարեկան 1 օր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 https://www.sport.es/es/noticias/barca/secretos-lamine-yamal-86354043
  2. 1 2 https://www.lavanguardia.com/deportes/fc-barcelona/20230423/8915449/talento-increiblemente-precoz-lamine-yamal-quien-es-perfil-barca.html
  3. https://www.fcbarcelona.es/es/futbol/primer-equipo/jugadores/129404/lamine-yamal-nasraoui-ebana
  4. https://www.laliga.com/en-GB/news/lamine-yamal-wins-player-of-the-month-for-september
  5. https://www.lesportiudecatalunya.cat/barca/article/2473146-lamine-yamal-ja-te-el-seu-trofeu-kopa-al-millor-jugador-sub-21-del-2024.html
  6. https://www.laliga.com/en-GB/news/lamine-yamal-laliga-ea-sports-player-of-the-month-for-november
  7. https://www.laliga.com/en-GB/news/lamine-yamal-laliga-ea-sports-player-of-the-month-for-december
  8. «Yanim Yamal and Aitana Bonmatí receive Golden Boy 2023 awards». www.fcbarcelona.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 20-ին.
  9. Corbella, Enrique (2022 թ․ սեպտեմբերի 5). «Lamine Yamal, el niño de 15 años que ya entrena con el Barcelona: descubre al "mini Messi" de La Masía». Marca (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 1-ին.
  10. «Lamine Yamal: Record-breaking debut». fcbarcelona.com (անգլերեն). 2023 թ․ ապրիլի 29. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 1-ին.
  11. «В заявке «Барсы» — 15-летний «мини-Месси»! Такого таланта, как Ямал, не было давно». Чемпионат. 2023 թ․ ապրիլի 27. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 29-ին.
  12. «Barcelona vs. Real Betis». soccerway.com (անգլերեն). 2023 թ․ ապրիլի 29. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 29-ին.
  13. «15-летний нападающий дебютировал за «Барселону»». Чемпионат. 2023 թ․ ապրիլի 29. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 29-ին.
  14. «Teenage sensation Lamine Yamal becomes Barcelona's youngest ever player in La Liga». Daily Mirror (անգլերեն). 2023 թ․ ապրիլի 9. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 9-ին.
  15. «15-Year-Old FC Barcelona Prodigy Lamine Yamal Smashes Youngest Appearance Maker Record». Forbes (անգլերեն). 2023 թ․ ապրիլի 9. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 9-ին.
  16. «Ямал установил рекорд Ла Лиги, став самым молодым игроком, вышедшим в старте». Чемпионат. 2023 թ․ օգոստոսի 20. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 27-ին.
  17. «Barcelona vs. Cadiz». Soccerway (անգլերեն). 2023 թ․ օգոստոսի 20. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 27-ին.
  18. «Lamine Yamal, a diamond in the making». fcbarcelona.com (անգլերեն). 2023 թ․ օգոստոսի 27. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 27-ին.
  19. «Villarreal vs. Barcelona». Soccerway (անգլերեն). 2023 թ․ օգոստոսի 27. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 27-ին.
  20. ««Барселона» подписала новый контракт с Ямалом, рассчитанный до 2026 года». Чемпионат. 2023 թ․ հոկտեմբերի 2.
  21. «Ламин Ямал стал самым молодым игроком в истории ЛЧ, попавшим в стартовый состав». Чемпионат. 2023 թ․ ապրիլի 10.
  22. «Lamine Yamal, youngest starter ever in the Champions League». fcbarcelona.com (անգլերեն). 2023 թ․ հոկտեմբերի 4.
  23. «16 տարեկան, 182 օրականում Յամալը դարձավ Սուպերգավաթի ամենաերիտասարդ գոլահարը». FCBarca.am. {{cite web}}: Check |archive-url= value (օգնություն)CS1 սպաս․ url-status (link)
  24. «Լամին Յամալ՝ 2031». FCBarca.am. Արխիվացված օրիգինալից 2025-09-09. Վերցված է 2025-07-12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  25. «16-летний Ламин Ямал стал рекордсменом сборной Испании». Чемпионат. 2023 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 9-ին.
  26. «Грузия — Испания». Чемпионат. 2023 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 9-ին.
  27. «Ямал — самый юный автор гола за сборную за последние 100 лет, и третий — в истории футбола». Чемпионат. 2023 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 9-ին.
  28. «Lamine Yamal, international football player». eu-football.info (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 3-ին.
  29. «Lamine Yamal». FC Barcelona (անգլերեն).
  30. «2023 Under-17 EURO: Top scorers». UEFA Under-17 Championship (անգլերեն). УЕФА. 2023 թ․ հունիսի 2. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2024 թ․ հուլիսի 6-ին.
  31. «2023 UEFA European Under-17 Championship Team of the Tournament». UEFA Under-17 Championship (անգլերեն). УЕФА. 2023 թ․ հունիսի 10. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2024 թ․ հուլիսի 16-ին.
  32. Дмитрий Тучков (2024 թ․ մայիսի 28). «Ламин Ямал — лучший молодой игрок Ла Лиги в сезоне-2023/2024». Чемпионат. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 28-ին.
  33. «Lamine Yamal, LALIGA EA SPORTS Best Under-23 Player 2024/2025». La Liga (անգլերեն). 2025 թ․ հունիսի 5.
  34. «Lamine Yamal named best U23 player». FC Barcelona (անգլերեն). 2025 թ․ հունիսի 5.
  35. «Lamine Yamal EMERGING PLAYER». Globe Soccer Awards (անգլերեն). 2024 թ․ մայիսի 29. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 29-ին.
  36. «Lamine Yamal wins Player of the Month for September». LA LIGA EA SPORTS (անգլերեն). 2024 թ․ հոկտեմբերի 4.
  37. «Lamine Yamal, mejor gol de la Liga del mes de marzo». Официальный сайт «Барселоны» (անգլերեն). 2024 թ․ մարտի 26. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 29-ին.
  38. «Lamine Yamal, Mejor Jugador sub-23 de LALIGA EA SPORTS en agosto». LA LIGA EA SPORTS (իսպաներեն). 2023 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 12-ին.
  39. «Lamine Yamal is LALIGA EA SPORTS U23 Player of the Month for August». LA LIGA EA SPORTS (անգլերեն). 2024 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 10-ին.
  40. «Lamine Yamal, LALIGA EA SPORTS Best U-23 Player for February». La Liga (անգլերեն). 2025 թ․ փետրվարի 25.
  41. «Seven from FC Barcelona in the Team of the Season». FC Barcelona (անգլերեն). 2025 թ․ մայիսի 23.
  42. «Испанец Ламин Ямаль признан лучшим молодым игроком чемпионата Европы 2024 года». Матч ТВ. 2024 թ․ հուլիսի 15. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2024 թ․ հուլիսի 14-ին.
  43. «Чемпионат Европы 2024, статистика игроков (лучшие ассистенты)». Чемпионат. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2024 թ․ հուլիսի 14-ին.
  44. «UEFA EURO 2024 Team of the Tournament». EURO 2024 (անգլերեն). УЕФА. 2024 թ․ հուլիսի 16. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2024 թ․ հուլիսի 16-ին.
  45. Алексей Ерин (2024 թ․ հուլիսի 16). «Гол Ламина Ямаля в ворота сборной Франции признан лучшим на Евро-2024 по версии УЕФА». Чемпионат. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2024 թ․ հուլիսի 16-ին.
  46. «Ballon d'Or 2024 : Lamine Yamal remporte le trophée Kopa» (ֆրանսերեն). L’Équipe. 2024 թ․ հոկտեմբերի 29. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 28-ին.
  47. «FC Barcelona shines in Golden Boy 2024». FC Barcelona (անգլերեն). 2024 թ․ նոյեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 27-ին.
  48. «Five Real Madrid stars named in The Best FIFA Men's 11». FIFA (անգլերեն). 2024 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2025 թ․ փետրվարի 23-ին.
  49. «Lamine and Aitana receive Aldo Rovira award for best player for 2023/24». FC Barcelona (անգլերեն). 2025 թ․ հունվարի 24. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2025 թ․ հունվարի 25-ին.
  50. Дмитрий Тучков (2024 թ․ հունվարի 25). «Ямаль впервые признан лучшим игроком сезона в «Барселоне», рекорд у Месси — шесть наград». Чемпионат. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2025 թ․ հունվարի 25-ին.
  51. «Laureus World Sports Awards: Lamine Yamal wins breakthrough of the year». ESPN (անգլերեն). 2025 թ․ ապրիլի 21. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2025 թ․ ապրիլի 22-ին.
  52. «2024/25 Champions League Team of the Season». UEFA.com (անգլերեն). УЕФА. 2025 թ․ հունիսի 1.
  53. Постникова, Татьяна. «16-летний Ламин Ямал побил три рекорда за два матча в сборной. Как же это круто!». www.championat.com (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ հուլիսի 10-ին.
  54. «Нападающий «Барселоны» Ямаль стал самым молодым автором гола в истории чемпионатов Испании». TACC (ռուսերեն). 2023 թ․ հոկտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2024 թ․ հուլիսի 10-ին.
  55. Спорт, РИА Новости (2023 թ․ դեկտեմբերի 14). «Игрок «Барселоны» стал самым молодым автором голевой передачи в ЛЧ». РИА Новости Спорт (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2024 թ․ հուլիսի 10-ին.
  56. «Lamine Yamal, youngest player and goalscorer ever in the Super Cup» (անգլերեն). FC Barcelona. 2023 թ․ հունվարի 11. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 15-ին.
  57. Максим Боев (2024 թ․ հունիսի 15). «Ламин Ямаль стал самым молодым игроком в истории чемпионатов Европы». Чемпионат. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 18-ին.
  58. Даниил Хмелевской (2024 թ․ հունիսի 15). «Ламин Ямаль стал самым молодым автором голевой передачи в истории чемпионатов Европы». Чемпионат. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 18-ին.