Պեսետա
Պեսետ Peseta | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Իսպանիա | ||||
Պաշտոնական օգտագործում |
![]() | ||||
Կենտրոնական բանկ | Իսպանական բանկ | ||||
Վեբ-կայք | www.bde.es | ||||
1 EUR | = 1 EUR=166,4 ESP |
Պեսետա (իսպ.՝ peseta), Իսպանիայի դրամական արժույթը 1869-2002 թվականներին։ Ֆրանսիական ֆրանկի հետ հավասար նա եղել է նաև Անդորրայի արժույթը։ Պեսետան բաժանվում է 100 սենտիմոյի և 4 ռեալի, բայց այդ արժույթները շրջանառությունից դուրս են եկել 1970-ական թվականներին։
Ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանումը ծագում է կատալաներեն «peceta» բառից, որը նշանակում է «Փոքրիկ կտոր», այսինքն, «peça» բառը և փոքրացնող «-eta»[1] վերջածանցից։ Նա նաև նման է այլ՝ արդեն գործող «песо», արժույթի փոքրացված անվանմանը, որը ստացել է իր անվանումը զանգվածի միավորից դա նաև ասոցացվում է այլ արժույթների, օրինակ բրիտանական ֆունտ։ Նաև օգտագործվում է Պուերտո Ռիկո որպես քառորդ դոլար արժողությամբ մետաղադրամ։
Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Պեսետան շրջանառության մեջ է մտցվել 1869 թվականին, երբ Իսպանիան դարձավ լատինական արժույթի խորհրդի անդամ։ Իսպանիայի օրենքը 1864 թվականի հունիսի 26-ից հայտարարեց լատինական արժույթի խորհրդին միանալու մասին (1865 թվականից սկսված)։ Պեսետան փոխարինեց էսկուդոյին 2½ պեսետան = 1 էսկուդո հարաբերությամբ։ 20-րդ դարի քաղաքական ոչ ստաբիլ իրավիճակը ցրեց խորհուրդը, բայց պաշտոնապես այն դադարել է գոյություն ունենալ 1927 թվականին։ 1959 թվականին Իսպանիան արհեստականորեն միացրեց ամերիկական դոլարին 60 պեսետ = 1 դոլար հարաբերությամբ, իսկ 1967 թվականին անգլիական ֆունտից հետո արժեզրկվեց նաև պեսետը. արդյունքում հաստատվեց 168 պեսետ = 1 ֆունտ հարաբերություն։ 1999 թվականին փոխարինվել է եվրոյով՝ 1 եվրո = 166,386 պեսետ։
Մետաղադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1869 և 1870 թվականներին շրջանառության մեջ են մտել 1, 2, 5, 10 և 50 սենտիմո և 1, 2, և 5 պեսետ արժողությամբ մետաղադրամներ։ 50 սենտիմո, 1 և 2 պեսետները ձուլված են 835 որակի արծաթից, իսկ հինգ պեսետը 900 որակի արծաթից։ Ոսկե մետաղադրամները 25 պեսետ արժողությամբ շրջանառության մեջ են մտել 1876 թվականին։ 1897 թվականին կատարվել է 100 պեսետ արժողությամբ ոսկե մետաղադրամների մեկանգամյա թողարկում։ Ոսկե մետաղադրամների թողարկումը կանգնեցվել է 1904 թվականին, իսկ նրանցից հետո նաև արծաթե մետաղադրամների 1910 թվականին։ Վերջին բրոնզից մետաղադրամները թողարկվել են 1912 թվականին։ Մետաղադրամների թողարկումը շարունակվել է 1925 թվականին պղինձ-նիկելային 25 սենտիմոյի շրջանառմամբ 1926 թվականին կատարվել է 50 սենտիմո արժողությամբ մետաղադրամների վերջին թողարկումը։ 1934 թվականին Իսպանիայի երկրորդ հանրապետությունը թողարկեց 25,50 սենտիմո և 1 պեսետ արժողությամբ մետաղադրամներ։ 25 սենտիմոն և արծաթային 1 պեսետան նույն բաղադրության և չափսի են, ինչ որ ավելի հին թագավորության մետաղադրամները այն տարբերությամբ, որ 50 սենտիմոն ձուլվել է պղնձից։ 1935 թվականին շրջանառության մեջ են մտել երկաթե 5 սենտիմոները, լատունային 1 պեսետի հետ։ 1938 թվականի վերջին թողարկումը ներառում է կենտրոնում անցքով 25 սենտիմո արժողությամբ մետաղադրամներ։
Քաղաքացիական պատերազմի ժամանակ մետաղադրամների արտադրությամբ զբաղվում էին ինչպես պետական, այնպես էլ ազգային բանակները։
Շրջան | Անվանական գին |
Կասալյա դե լա Սիեռա | 10 սենտիմո |
Արաալ | 50 սենտիմո, 1, 2 պեսետ |
Լորա դել Ռիո | 25 սենտիմո |
Մարչենա | 25 սենտիմո |
Լա Պուեբլա դե Կասալյա | 10, 25 սենտիմո |
1937 թվականին հանրապետականների կողմից դրոշված են հետևյալ թողարկումները
Շրջան | Անվանական արժեք |
Արենիս դե Մար | 50 սենտիմո, 1 պեսետ |
Աստուրիա և Լեոն | 50 սենտիմո, 1, 2 պեսետ |
Բասկերի Երկիր | 1, 2 պեսետ |
Իբի | 25 սենտիմո, 1 պեսետ |
Լ'Ամելյա դե Մար | 25, 50 սենտիմո, 1 պեսետ |
Մենորկա | 5, 10, 25 սենտիմո, 1, 2½ պեսետ |
Նուլիես | 5, 10, 25, 50 սենտիմո, 1 պեսետ |
Օլոտ | 10 սենտիմո |
Սանտանդեր, Պալենսիա և Բուրգոս | 50 սենտիմո, 1 պեսետ |
Segarra de Gaià | 1 պեսետ |
Ազգայնականները իրենց առաջին մետաղադրամը թողարկել են 1937 թվականին
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Возможное происхождение в каталанском словаре (англ.)