Խոսե Մանուել Պինտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Խոսե Մանուել Պինտո
José Manuel Pinto - 004.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն José Manuel Pinto Colorado
Քաղաքացիությունը Flag of Spain.svg Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 8, 1975 (43 տարեկան)
Ծննդավայր Պուերտո դե Սանտա Մարիա, Իսպանիա
Հասակ 1.85 սմ
Քաշ 100 կիլոգրամ
Դիրք Դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Առանց ակումբի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1994—1998
1997—1998
1998—2008
2008
2008—2014
Ռեալ Բետիս B
Ռեալ Բետիս
Սելտա դե Վիգո
  Բարսելոնա
Բարսելոնա
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Պինտո, իսպանացի ֆուտբոլիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանուլե Պինտոն ծնվել է 1975 թվականի նոյեմբերի 8-ին Պուերտո դե Սանտա Մարիայում (Քադիս)։ Նա իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Անդալուզիայում։ 3 խաղաշրջան անցկացնելով Ռեալ Բետիսի B թիմում՝ նա տեղափոխվեց առաջին թիմ և 1997/98 խաղաշրջանի ժամանակ արեց իր դեբյուտը։ Մեկ տարի անց նա համաձայնվեց տեղափոխվել Սելտա Վիգո, որտեղ անցկացրեց հաջորդ տասնամյակը՝ մինչ Կամպ Նոու մեկնելը։ Բետիսում Թոնի Պրատսին փոխարինելուց հետո Պինտոն որոշեց միանալ Սելտային և հենց այնտեղ գտավ կայունություն, ինչպես նաև ստացավ ավագի թևկապ։ Նա շարունակեց 126 խաղ խաղալ լա Պրիմերայում, 56 խաղ՝ լա Սեգունդա A-յում, ինչպես նաև ակումբի հետ մշտապես մասնակցում էր Չեմպիոնների լիգայի և ՈւԵՖԱ-ի գավաթի խաղերին։ 2003/04 խաղաշրջանի ընթացքում, օգնելով թիմին ձեռք բերել Չեմպիոնների լիգայի որակավորում, Պինտոն հաղթեց Սամորայի տիտղոսը՝ որպես 2005/06 խաղաշրջանի առաջնության լավագույն դարպասապահ։ Այդ տարի Պինտոն առաջնության 37 խաղերում զիջեց միայն 28 գոլ (յուրաքանչյուր խաղում միջինը 0.75) և օգնեց ուղեկցել թիմը 6-րդ տեղ՝ մինչև ՈւԵՖԱ-ի գավաթ։ Խաղաշրջան, որ տեսել էր, թե ինչպես է Վիկտոր Վալդեսը հաղթում Սամորան։ Սելտայի երկրորդ դիվիզիոնում խաղալու ժամանակ Բարսելոնա ֆուտբոլային ակումբը հունվար ամսին փոխադրեց նրան Ալբերտ Խորկերայի փոխարեն, ով ծնկի վնասվածքի պատճառով երկար ժամանակ չէր կարողանում մասնակցել խաղերին։ Նա եկավ փոխատվությամբ, բայց Բարսելոնա ֆուտբոլային ակումբը մշտական պայմանագիր կնքեց նրա հետ 2007/08 խաղաշրջանի ավարտին, որի ժամանակ նա արեց իր դեբյուտը՝ խաղալով Դեպորտիվոյում ընթացող առաջնության խաղերին։ Այնուհետև նա մասնակցեց ևս 2 հանդիպումների։ Խոսե Մանուել Պինտոն միացավ Բարսելոնային 2008 թվականի հունվարի 18-ին Կելտայից՝ ակումբ, որտեղ նա խաղացել էր նախորդ 10 տարիների ընթացքում։ Նա եկավ փոխառությամբ, սակայն 2007/08 խաղաշրջանի վերջին նա պայմանագիր կնքեց Բարսելոնա ֆուտբոլային ակումբի հետ։ 2008/09 խաղաշրջանում Գվարդիոլան գավաթի ժամանակ Պինտոյին դարձրեց մեկնարկային կազմի դարպասապահ։ Անդալուզեցին յուրաքանչյուր խաղի ժամանակ մրցունակ խաղ ցուցադրեց և իրեն առավել լավ դրսևորեց կիսաեզրափակչի ժամանակ՝ կանխելով Մալլորկա Մարտիի տուգանային հարվածը, որը կարող էր ազդել Բարսելոնա ֆուտբոլային ակումբի որակավորման վրա։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պինտոն ուժեղ դարպասապահ է, ունի 1. 85 մ հասակ և կշռում է 82 կգ։ Նրա բարձրությունը և ճարպկությունը նրան ուժ են տալիս։ Նրա բնազդները շատ զարգացած են և հարկ եղած դեպքում նա կարողանում է արագ կողմնորոշվել։

Տիտղոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՖԱ Բարսելոնա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010/11 Չեմպիոնների լիգա
  • 2010/11 Լա Լիգա
  • 2010/11 Իսպանիայի սուպեր գավաթ
  • 2009/10 Լա Լիգա
  • 2009/10 Աշխարհի ակումբային գավաթ
  • 2009/10 Եվրոպայի սուպեր գավաթ
  • 2009/10 Իսպանիայի սուպեր գավաթ
  • 2008/09 Չեմպիոնների լիգա
  • 2008/09 Լա Լիգա
  • 2008/09 Կոպա դել Ռեյ
  • Սելտա դե Վիգո
  • 2001/02 Կոպա դել Ռեյ, 2-րդ տեղ

Անհատական մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005/06 Իսպանիայի առաջնության Սամորայի մրցանակ
Կարիերա
  • 2010-11 ՖԱ Բարսելոնա
  • 2009-10 ՖԱ Բարսելոնա
  • 2008-09 ՖԱ Բարսելոնա
  • 2007-08 Սելտա դե Վիգո / ՖԱ Բարսելոնա
  • 2006-07 Սելտա դե Վիգո
  • 2005-06 Սելտա դե Վիգո
  • 2004-05 Սելտա դե Վիգո
  • 2003-04 Սելտա դե Վիգո
  • 2002-03 Սելտա դե Վիգո
  • 2001-02 Սելտա դե Վիգո
  • 2000-01 Սելտա դե Վիգո
  • 1999-00 Սելտա դե Վիգո
  • 1998-99 Սելտա դե Վիգո
  • 1997-98 Ռեալ Բեթիս