Ռոնալդ Արաուխո
Ռոնալդ Արաուխո իսպ.՝ Ronald Araújo | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 7, 1999[1] (26 տարեկան) |
Ծննդավայր | Ռիվերա, Ուրուգվայ |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | իսպաներեն |
Մասնագիտություն | ֆուտբոլիստ |
![]() |
Ռոնալդ Ֆեդերիկո Արաուխո դա Սիլվա (իսպ.՝ Ronald Federico Araújo da Silva, մարտի 7, 1999[1], Ռիվերա, Ուրուգվայ), ուրուգվայցի ֆուտբոլիստ, իսպանական «Բարսելոնա» ակումբի և Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Արաուխոն «Ռենտիստաս» ակումբի սան է։ 2016 թվականի սեպտեմբերի 24-ին «Տակուարեմբո»-ի դեմ խաղում իր նորամուտն է նշել Ուրուգվայի ֆուտբոլի առաջնությունում[2]։ Դեկտեմբերի 9-ին «Սենտրալ Էսպանյոլի» դեմ խաղում Ռոնալդն իր առաջին գոլն է խփել «Ռենտիստասի» կազմում[3]։ 2017 թվականի ամռանը Արաուխոն տեղափոխվել է «Բոստոն Ռիվեր»։ Տրանսֆերի արժեքը կազմել է 400 հազար եվրո։ Սեպտեմբերի 18-ին «Էլ Տանկե Սիսլեյ»-ի դեմ խաղում նորամուտն է նշել Ուրուգվայի ֆուտբոլի առաջնությունում[4]։
2018 թվականի ամռանը Արաուխոն տեղափոխվել է Իսպանիայի «Բարսելոնայի» պահեստային կազմ։ Տրանսֆերի գումարը կազմել է 1,7 միլիոն եվրո։ Հոկտեմբերի 28-ին «Էսպանյոլի» պահեստայինների դեմ խաղում նորամուտն է նշել Սեգունդա Բ-ում[5]։ 2020 թվականի ամռանը տեղափոխվել է առաջին թիմ։ Հոկտեմբերի 6-ին «Սևիլյայի» դեմ խաղում նորամուտն է նշել Լա Լիգայում[6]։ «Վալենսիա»-ի դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Բարսելոնա»-ի կազմում։ 2021 թվականին օգնել է ակումբին նվաճել Իսպանիայի գավաթը։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականին Ուրուգվայի երիտասարդական հավաքականի կազմում Արաուխոն Լեհաստանում մասնակցել է աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում մասնակցել է Նորվեգիայի[7], Նոր Զելանդիայի[8] և Էկվադորի[9] թիմերի դեմ խաղերում։ Էկվադորցիների դեմ խաղում Ռոնալդը դարձել է գոլի հեղինակ։
2020 թվականի հոկտեմբերի 13-ին Էկվադորի հավաքականի դեմ աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական խաղում Արաուխոն նորամուտն է նշել Ուրուգվայի հավաքականի կազմում[10]։
2021 թվականին Արաուխոն ընդգրկվել է Ամերիկայի գավաթ 2021-ի ազգային հավաքականի կազմում[11]։ Մրցաշարում նա պահեստային էր և խաղադաշտ դուրս չի եկել։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
«Բարսելոնա»
- Իսպանիայի չեմպիոն՝ 2022/23
- Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի գավաթակիր՝ 2020/21
- Սուպերկոպա դե Իսպանիայի գավաթակիր՝ 2022/23
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Եվրոգավաթներ | Ընդամենը | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Գոլային փոխանցումներ | Խաղեր | Գոլեր | Գոլային փոխանցումներ | Խաղեր | Գոլեր | Գոլային փոխանցումներ | Խաղեր | Գոլեր | Գոլային փոխանցումներ | ||
![]() |
2016/17 | 23 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 23 | 16 | 0 |
2017/18 | 18 | 0 | 1 | 4 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 22 | 10 | 2 | |
Ընդամենը | 41 | 6 | 1 | 4 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 45 | 16 | 2 | |
![]() |
2018/19 | 22 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 22 | 3 | 0 |
2019/20 | 20 | 3 | 3 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 22 | 3 | 3 | |
Ընդամենը | 42 | 6 | 3 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 44 | 6 | 3 | |
![]() |
2019/20 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 6 | 0 | 0 |
2020/21 | 24 | 2 | 1 | 6 | 0 | 0 | 3 | 0 | 0 | 33 | 2 | 1 | |
2021/22 | 30 | 4 | 1 | 3 | 0 | 0 | 10 | 0 | 0 | 43 | 4 | 1 | |
2022/23 | 7 | 0 | 0 | 4 | 1 | 0 | 1 | 0 | 0 | 12 | 1 | 0 | |
Ընդամենը | 67 | 6 | 2 | 13 | 1 | 0 | 14 | 0 | 0 | 94 | 7 | 2 | |
Ողջ կարիերայի ընդացքում | 150 | 18 | 6 | 19 | 1 | 1 | 14 | 0 | 0 | 183 | 29 | 7 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Такуарембо VS. Рентистас 0:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ սեպտեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին.
- ↑ «Рентистас VS. Сентраль Эспаньол 2:2» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ դեկտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին.
- ↑ «Бостон Ривер VS. Эль Танке Сислей 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ սեպտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին.
- ↑ «Эспаньол II VS. Барселона II 1:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հոկտեմբերի 28.
- ↑ «Барселона VS. Севилья 4:0» (անգլերեն). soccerway.com. 2020 թ․ հոկտեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ «Уругвай (до 20) VS. Норвегия (до 20) 3:1» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ մայիսի 24. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Новая Зеландия (до 20) VS. Уругвай (до 20) 0:2» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ մայիսի 30. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Уругвай (до 20) VS. Эквадор (до 20) 3:1» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ հունիսի 3. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Эквадор VS. Уругвай 4:2» (անգլերեն). soccerway.com. 2020 թ․ հոկտեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ «Plantel de Uruguay para la Copa América». AUF (իսպաներեն). 2021 թ․ հունիսի 10. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 11-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոնալդ Արաուխո» հոդվածին։ |
|