Էրիկ Աբիդալ
Էրիկ Աբիդալ ֆր.՝ Eric Abidal | |||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Էրիկ Սիլվայն Աբիդալ[1] | ||||||||||||||||||||||||||
Ազգությունը |
![]() | ||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||||||||
Մականուն | Աբի | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 11, 1979 (43 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Լիոն, Ֆրանսիա | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 186 սմ | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 75 կգ | ||||||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | ||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | ավարտել է կարիերան | ||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Էրիկ Սիլվայն Աբիդալ (ֆր.՝ Éric Sylvain Abidal, ֆրանսերեն արտասանություն [eʁik abidal], սեպտեմբերի 11, 1979[2][3][4], Saint-Genis-Laval), նախկին ֆրանսիացի ֆուտբոլիստ, եզրային պաշտպան։ Հանդես է եկել Ֆրանսիայի ազգային հավաքականում։ «Լիոնի» կազմում 2005-2007 թվականներին Ֆրանսիայի չեմպիոն, 2006 թվականի աշխարհի առաջնության արծաթե մրցանակակիր, 2009 և 2011 թվականների Չեմպիոնների Լիգայի հաղթող և իսպանական «Բարսելոնայի» կազմում 2009, 2010, 2011 և 2013 թվականների Իսպանիայի չեմպիոն և 2009 թվականի Իսպանիայի գավաթի դափնեկիր։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Աբիդալը իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2000 թվականին՝ «Մոնակոյում»[5]։ Փոքրիկ իշխանության տեր երկրի թիմում խաղալով երկու մրցաշրջան՝ Աբիդալը 2002 թվականին տեղափոխվում է «Լիլ»[6]։ Նոր թիմում անցկացնելով ևս երկու մրցաշրջան՝ Աբիդալը տեղափոխվում է արդեն այդ տարիներին ինխող «Լիոն»։ Լիոնում անցկացրած երեք մրցաշրջանների ժամանակ Աբիդալը «հասցնում է» նույնանուն ակումբի կազմում երեք անգամ դառնալ Ֆրանսիայի չեմպիոն։
2007 թվականի հունիսի 30-ին Աբիդալը պայմանագիր է կնքում իսպանական «Բարսելոնայի» հետ։ Ֆրանսիացու տրանսֆերի արժեքը կազմում է 15 մլն եվրո[7][8]։ Աբին Ֆրանսիայի հավաքականի կազմում կատարել է իր նորամուտը 2014 թվականի օգոստոսի 14-ին։ 2006 թվականի աշխարհի առաջնությունում նա հավաքականի կազմում մասնակցություն է ունեցել առաջնության յոթ խաղերից վեցում։ Առաջնության ժամանակ՝ Ֆրանսիայի ազգային հավաքականի ճամբարում վիճաբանություն է սկսվում մարզչական շտաբի և ազգային հավաքականի որոշ ֆուտբոլիստների միջև։ Այդ վիճաբանությունից հետո հենց առաջնության ժամանակ թիմի կազմից հեռացվում է Նիկոլյա Անելկան[9], իսկ հավաքականի ընդհանուր կազմը հրաժարվեց մարզումներին մասնակցելուն[10]։ Լուրի մասին իմանալով՝ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան պատժում է վիճաբանության մի շարք պարագլխերի (որակազրկելով նրանց), սակայն Աբիդալին չի ներկայացվում ինչ-որ մեղադրանք[11]։
2009 թվականին Աբիդալի մոտ ախտորոշվում է խոզի գրիպ հիվանդությունը[12]։ Իսկ արդեն 2011 թվականի մարտին՝ լյարդի ուռուցք[13]։ Ֆրանսիացի պաշտպանը կարողանում է վերադառնալ խաղադաշտ միայն 2011 թվականի մայիսի 3-ին՝ Չեմպիոնների Լիգայի շրջանակներում, Մադրիդի «Ռեալի» դեմ կիսաեզրափակչի պատասխան խաղում[14]։ Այդ խաղում նա դուրս է գալիս խաղադաշտ հանդիպման 90-րդ րոպեին՝ փոխարինելով Կառլես Պույոլին։ Կատալոնական ակումբի երկրպագուները այդ խաղում դիմավորեցին Աբիդալին բուռն ծափահարություններով։ Իսկ Չեմպիոնների Լիգայի 2011 թվականի մայիսի 28-ին կայացած եզրափակչում «Բարսելոնայի» կողմից տարված հաղթանակից հետո՝ հենց Աբիդալն է առաջին իր գլխավերևում բարձրացնում չեմպիոնական գավաթը[15]։
«Բարսելոնայի» կազմում Աբին իր երկրորդ հեղինակավոր գոլը հեղինակել է 2012 թվականի հունվարի 19-ին Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակչի շրջանակներում կայացած Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում։ Խաղը ավարտվում է 2-1 հաշվով՝ հօգուտ կատալոնացիների (խաղը կայացել էր Սանտիագո Բերնաբեուում)։ Մրցաշրջանի ավարտին ֆուտբոլիստը և ակումբը համաձայնության են հասնում պայմանագրի երկարաձգման հարցում[16][17][18]։
Էրիկ Աբիդալը ստիպված էր վերջ տալ ֆուտբոլային իր ելույթներին 2012 թվականի ապրիլին հաջողությամբ պսակված լյարդի չարորակ ուռուցքի փոխպատվաստման վիրահատությունից հետո[19]։ Արդեն վիրահատությունից հետո Էրիկին շնորհվում է 2012 թվականի «Բարսելոնայի» ամենաօգտակար ֆուտբոլիստի կոչումը։ 2013 թվականի հունվարի 1-ին Աբիդալը վերսկսում է իր մարզումները կատալոնական ակումբի կազմում[20]։ 2013 թվականի ապրիլի 6-ին Էրիկը ապաքինումից հետո առաջին անգամ դուրս է գալիս խաղադաշտ։ Նրա վերադարձի խաղն է դառնում Իսպանիայի առաջնության շրջանակներում անցկացվող «Մալյորկայի» դեմ խաղը։ Սակայն ակումբի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան և նրա օգնականները վստահ չէին, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը կկարողանա վերականգնել իր լավագույն որակները և ցուցադրել այն խաղը, որը նա ցուցադրել էր իր լավագույն ժամանակներում։ Ինքը՝ Աբիդալը, կառչում էր մի քանի համոզմունքներից, համարելով, որ կարող է բարձր մակարդակով հանդես գալ ևս մեկ մրցաշրջան[21]։
«Բարսելոնայի» հետ պայմանագրի ժամկետի լրանալուց հետո[22]՝ Աբիդալը ազատ գործակալի կարգավիճակով համաձայնության է հասնում «Մոնակոյի» հետ[23]։ Հենց այդ ակումբում էր Աբիդալը սկսել իր պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան։ Ֆուտբոլիստի ներկայացուցիչը հայտարարեց, որ Աբիդալը «Մոնակոյի» հետ կկնքի մեկ տարի ժամկետով պայմանագիր[24][25]։ 2013 թվականի հուլիսի 20-ին Աբիդալը նշանակվում է որպես ակումբի նոր ավագ։
2014 թվականի հուլիսի 5-ին ֆրանսիացի պաշտպանը ֆրանսիական «Մոնակոյից» տեղափոխվում է հունական «Օլիմպիակոս»[26][27][28][29]։ Այս ակումբի հետ նույնպես Աբիդալը կնքում է մեկ տարի ժամկետով պայմանագիր[30]։
2014 թվականի դեկտեմբերի 19-ին Աբիդալը հայտարարում է ֆուտբոլային կարիերայի ավարտման մասին[31][32]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Աբիդալը ամուսնացած է՝ ունի երեք դուստր[33][34][35]։ Ընդունել է իսլամ[36]։
Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ[38] | Եվրոպա[39] | Ընդհանուր | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
Մոնակո Բ | 2000–01 | 8 | 0 | - | - | - | - | 8 | 0 |
Ընդհանուր | 8 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 8 | 0 | |
Մոնակո | 2000-01 | 8 | 0 | - | - | 1 | 0 | 9 | 0 |
2001-02 | 14 | 0 | 3 | 0 | - | - | 17 | 0 | |
Ընդհանուր | 22 | 0 | 3 | 0 | 1 | 0 | 26 | 0 | |
Լիլ | 2002-03 | 27 | 0 | 3 | 0 | - | - | 30 | 0 |
2003-04 | 35 | 0 | 3 | 1 | - | - | 38 | 1 | |
Ընդհանուր | 62 | 0 | 6 | 1 | 0 | 0 | 68 | 1 | |
Լիոն | 2004-05 | 29 | 0 | 5 | 1 | 7 | 0 | 41 | 1 |
2005-06 | 14 | 0 | 2 | 0 | 6 | 0 | 22 | 0 | |
2006-07 | 33 | 0 | 4 | 1 | 7 | 0 | 44 | 1 | |
Ընդհանուր | 76 | 0 | 11 | 2 | 20 | 0 | 107 | 2 | |
Բարսելոնա | 2007-08 | 30 | 0 | 6 | 0 | 10 | 0 | 46 | 0 |
2008-09 | 25 | 0 | 2 | 0 | 5 | 0 | 32 | 0 | |
2009-10 | 17 | 0 | 4 | 0 | 10 | 0 | 31 | 0 | |
2010-11 | 26 | 0 | 7 | 1 | 8 | 0 | 41 | 1 | |
2011-12 | 22 | 0 | 7 | 1 | 9 | 0 | 38 | 1 | |
2012-13 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 5 | 0 | |
Ընդհանուր | 125 | 0 | 26 | 2 | 42 | 0 | 193 | 2 | |
Մոնակո | 2013-14 | 26 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 29 | 0 |
Ընդհանուր | 26 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 29 | 0 | |
Օլիմպիակոս | 2014-15 | 9 | 0 | 0 | 0 | 6 | 0 | 15 | 0 |
Ընդհանուրը | 9 | 0 | 0 | 0 | 6 | 0 | 15 | 0 | |
Ընդհանուրը կարիերայում | 328 | 0 | 49 | 5 | 69 | 0 | 446 | 5 |
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազգային հավաքական | Տարի | Խաղ | Գոլ |
---|---|---|---|
Ֆրանսիա | 2004 | 1 | 0 |
2005 | 3 | 0 | |
2006 | 15 | 0 | |
2007 | 12 | 0 | |
2008 | 9 | 0 | |
2009 | 5 | 0 | |
2010 | 6 | 0 | |
2011 | 9 | 0 | |
2012 | 1 | 0 | |
2013 | 6 | 0 | |
Ընդհանուր | 67 | 0 |
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լա Լիգայի չեմպիոն։ 2008-09, 2009-10, 2010-11, 2012-13
- Իսպանիայի գավաթի դափնեկիր։ 2008-09, 2011-12
- Իսպանիայի սուպերգավաթի դափնեկիր։ 2009, 2010, 2011
- ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի հաղթող։ 2008-09, 2010-11
- ՈՒԵՖԱ սուպերգավաթի դափնեկիր։ 2009, 2011
- Աշխարհի ակումբային առաջնության հաղթող։ 2009, 2011
- Հունաստանի Սուպերլիգայի հաղթող։ 2014-15
- Հունաստանի գավաթի դափնեկիր։ 2014-15
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աշխարհի առաջնության արծաթե մրցանակակիր։ 2006
Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ընդգրկվել է Լիգա 1-ի տարվա խորհրդանշանական թիմի կազմում։ 2005, 2006, 2007
- Ընդգրկվել է ՈՒԵՖԱ-ի տարվա խորհրդանշանական թիմի կազմում։ 2007[41]
- Լա Լիգայում տարվա լավագույն պաշտպան։ 2011[42]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «FIFA World Cup South Africa 2010 – List of players» (PDF)։ FIFA.com։ Արխիվացված է օրիգինալից 17 May 2020-ին։ Վերցված է 16 June 2010
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Argentine Soccer Database (իսպ.)
- ↑ As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Graft not glitz defines Abidal's Monaco memories»։ UEFA.com։ օգոստոսի 24, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-23-ին։ Վերցված է նոյեմբերի 10, 2012
- ↑ «Barcelona star Abidal returns to training after liver transplant»։ CNN։ հոկտեմբերի 10, 2012։ Վերցված է նոյեմբերի 10, 2012
- ↑ Աբիդալը տեղափոխվել է իսպանական «Բարսելոնա»
- ↑ «Abidal completes move to Barcelona»։ CNN։ հունիսի 29, 2007։ Վերցված է հունիսի 30, 2007 (չաշխատող հղում)
- ↑ «Iniesta's late heartbreaker»։ ESPN Soccernet։ մայիսի 6, 2009։ Վերցված է հունիսի 10, 2012(չաշխատող հղում)
- ↑ «Llorente the party pooper»։ ESPN Soccernet։ մայիսի 10, 2009։ Վերցված է հունիսի 10, 2012(չաշխատող հղում)
- ↑ Անելկան որակազրկվել է 18 խաղով, իսկ Էվրան՝ հինգ
- ↑ Աբիդալի մոտ հայտնաբերվել է խոզի գրիպ հիվանդությունը
- ↑ Աբիդալը կվերավիրահատվի լյարդի ուռուցքից ազատվելու նպատակով
- ↑ «Barca fight back at the Bernabeu»։ ESPN Soccernet։ հունվարի 18, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-22-ին։ Վերցված է հունիսի 10, 2012
- ↑ Աբիդալ. Սա իմ կարիերայի բացառիկ պահերից է
- ↑ "Բարսելոնան" հայտարարել է Աբիդալի հետ պայմանագրի երկարաձգման մասին լուրը
- ↑ «Abidal: "I’m going and I’ll definitely be back"»։ FC Barcelona։ մայիսի 29, 2013։ Վերցված է մայիսի 30, 2013
- ↑ «Barcelona release Eric Abidal after his return from liver transplant»։ The Guardian։ մայիսի 30, 2013։ Վերցված է մայիսի 30, 2013
- ↑ Վաղը կկատարվի Աբիդալի լյարդի փոխպատվաստման վիրահատությունը
- ↑ Աբիդալը վերսկսել է մարզումները «Բարսելոնայի» կազմում
- ↑ "Բարսելոնան" որոշել է հրաժեշտ տալ Աբիին
- ↑ Աբիդալը խոսել է "Բարսելոնայից" հեռանալու մասին
- ↑ «Le retour d'Eric Abidal» [The return of Eric Abidal] (French)։ AS Monaco։ հուլիսի 8, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-08-ին։ Վերցված է հուլիսի 10, 2013
- ↑ «Abidal seguirá un año más en el Mónaco» [Abidal to continue one more year with Monaco]։ Sport (Spanish)։ հունիսի 3, 2014։ Վերցված է հուլիսի 27, 2014
- ↑ Աբիդալը կկնքի մեկ ամյա պայմանագիր "Մոնակոյի" հետ
- ↑ «Ποδοσφαιριστής του Ολυμπιακού ο Αμπιντάλ!» (հունարեն)։ Επίσημη ιστοσελίδα της ΠΑΕ Ολυμπιακός։ 5.07.2014։ Վերցված է դեկտեմբերի 20, 2014
- ↑ «Η πρώτη μέρα του Αμπιντάλ στην Ελλάδα!» (հունարեն)։ Επίσημη ιστοσελίδα της ΠΑΕ Ολυμπιακός։ 5.07.2014։ Վերցված է դեկտեմբերի 20, 2014
- ↑ «"Έτοιμος για νέους τίτλους!"» (հունարեն)։ Επίσημη ιστοσελίδα της ΠΑΕ Ολυμπιακός։ 5.07.2014։ Վերցված է դեկտեմբերի 20, 2014
- ↑ «Eric Abidal leaves Monaco for Olympiakos»։ BBC Sport։ հուլիսի 5, 2014։ Վերցված է հուլիսի 6, 2014
- ↑ «Former Barcelona and France defender Eric Abidal announces retirement from football»։ Daily Mail։ դեկտեմբերի 19, 2014։ Վերցված է դեկտեմբերի 19, 2014
- ↑ «Το ποδοσφαιρικό "αντίο" ενός Θρύλου!» (հունարեն)։ Επίσημη ιστοσελίδα της ΠΑΕ Ολυμπιακός։ 19.12.2014։ Վերցված է դեկտեմբերի 20, 2014
- ↑ «Η συνέντευξη Τύπου του Ερίκ Αμπιντάλ (YouTube)» (ֆրանսերեն)։ Επίσημη ιστοσελίδα της ΠΑΕ Ολυμπιακός։ 19.12.2014։ Վերցված է դեկտեմբերի 20, 2014
- ↑ «2010 FIFA World Cup: Ranking the Top 20 WAGs of the Soccer Elite – 16. Hayet Abidal»։ Bleacher Report։ մայիսի 24, 2010։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-05-ին։ Վերցված է նոյեմբերի 15, 2012
- ↑ «Euro 2012: Wives and girlfriends – France: Hayet & Éric Abidal»։ MSN News։ ապրիլի 24, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-23-ին։ Վերցված է նոյեմբերի 15, 2012
- ↑ «Femmes de footballeurs: qui sont-elles? – Hayet et Eric Abidal» [Footballers' wives: who are they? – Hayet and Eric Abidal] (French)։ Elle։ Վերցված է նոյեմբերի 15, 2012
- ↑ «2010 FIFA World Cup: Ranking the Top 20 WAGs of the Soccer Elite – 16. Hayet Abidal»։ Bleacher Report։ 24 мая 2010։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-05-ին։ Վերցված է դեկտեմբերի 20, 2014 (անգլ.)
- ↑ «E. Abidal»։ Soccerway։ Վերցված է հուլիսի 2, 2014
- ↑ Ընդգրկում է Ֆուտբոլի Իսպանիայի սուպերգավաթի վիճակագրությունը
- ↑ Ընդգրկում է ՈՒԵՖԱ Սուպեր գավաթի վիճակագրությունը
- ↑ «Éric Abidal»։ European Football։ Վերցված է հունվարի 13, 2016
- ↑ «Ad Abidal il Premio Facchetti – "Un'altra vita? La vorrei così"» [To Abidal the Facchetti Award – "Another life? I would want it like this"]։ La Gazzetta dello Sport (Italian)։ հոկտեմբերի 30, 2013։ Վերցված է հունվարի 21, 2015
- ↑ «Wall of Fame»։ Globe Soccer։ Վերցված է դեկտեմբերի 28, 2015
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Էրիկ Աբիդալ Վիքիպահեստում |
---|
- L'Équipe stats
- Վիճակագրություն FIFA-ի կայքում(անգլ.)
- Էջը 2010 թվականի աշխարհի առաջնության վիճակագրական մասում Archived 2011-09-05 at the Wayback Machine.
- Էրիկ Աբիդալ Archived 2008-12-10 at the Wayback Machine.
- Էջը Barca.ru կայքում
|