Չեմպիոնների միջազգային գավաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չեմպիոնների միջազգային գավաթ
International Champions Cup
Չեմպիոնների միջազգային գավաթ
Հիմնվել է 2013
Ակումբների քանակ 8–17
Gold medal blank.svg Ներկայիս չեմպիոն Ավստրալիա (2016).
Իտալիա Յուվենտուս (1-ին տիտղոս)
ԱՄՆ.
Իսպանիա Բարսելոնա (1-ին տիտղոս)
Չինաստան.
Գերմանիա Բորուսիա Դորտմունդ (1-ին տիտղոս)
Սինգապուր.
Իտալիա Ինտերնացիոնալե (1-ին տիտղոս)
Ամենատիտղոսավոր թիմ Իսպանիա Ռեալ Մադրիդ (3 տիտղոս)
Պաշտոնական կայք Պաշտոնական կայք
Չեմպիոնների միջազգային գավաթ 2017

Չեմպիոնների միջազգային գավաթ (անգլ.՝ International Champions Cup, ICC), ֆուտբոլի ակումբային ամենամյա ընկերական մրցաշար, որին մասնակցում են Եվրոպայի այն ակումբները, որոնք մինչմրցաշրջանային նախապատրաստությունն անցկացնում են ԱՄՆ-ում և որոշ դեպքերում Կանադայում, ինչպես նաև Ամերիկա աշխարհամասի ակումբները[1]։ 2015 թվականին աշխարհագրությունն ընդլայնվեց՝ ընդգրկելով նաև Չինաստանը և Ավստրալիան[2][3]։ Առաջնությունը հիմնել է Relevant Sports-ը և այն փոխարինել է World Football Challenge մրցաշարին։

2014 թվականի Չեմպիոնների միջազգային գավաթի խմբային փուլի Ռեալ Մադրիդի և Մանչեսթեր Յունայթեդի միջև խաղին ներկա գտնվեց 109,318 հանդիսական: Սա ռեկորդ է ԱՄՆ-ում ֆուտբոլային հանդիպման համար[4]:

Ձևաչափ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համարյա ամեն տարի առաջնության ձևաչափը փոխվում է:

2013 թվականի առաջնությանը մասնակցում էր ութ ակումբ, որոնք բաժանվել էին երկու խմբի։ Խմբային փուլի ավարտից հետո, որտեղ թիմերը միմյանց հետ մեկական անգամ էին խաղում, հաղթողը որոշվում էր փլեյ-օֆֆ ձևաչափով։

2014 թվականի առաջնությանը ձևաչափի անհաջող ընտրություն կատարվեց, որտեղ հաշվի չէր առնված ակումբների աշխարհագրությունը։ Խմբերի հաղթողները մրցեցին եզրափակչում, որտեղ էլ հայտնի դարձավ առաջնության հաղթողը[5]։

Հաղթողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջնություն Հյուսիսային Ամերիկա և Եվրոպա Ավստրալիա Չինաստան Սինգապուր
Հաղթող Երկրորդ տեղ Հաղթող Երկրորդ տեղ Հաղթող Երկրորդ տեղ Հաղթող Երկրորդ տեղ
2013
Իսպանիա Ռեալ Մադրիդ Անգլիա Չելսի Չի անցկացվել Չի անցկացվել Չի անցկացվել
2014
Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ Անգլիա Լիվերպուլ
2015
Ֆրանսիա ՊՍԺ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք Ռեդ Բուլզ Իսպանիա Ռեալ Մադրիդ Իտալիա Ռոմա Իսպանիա Ռեալ Մադրիդ Իտալիա Միլան
2016
Ֆրանսիա ՊՍԺ Անգլիա Լիվերպուլ Իտալիա Յուվենտուս Իսպանիա Ատլետիկո Մադրիդ Խաղի չեղարկման պատճառով հաղթող չի հռչակվել[6]
2017
Իսպանիա Բարսելոնա Անգլիա Մանչեսթեր Սիթի Չի անցկացվել Գերմանիա Բորուսիա Դորտմունդ Իտալիա Ինտեր Իտալիա Ինտեր Գերմանիա Բավարիա Մյունխեն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «International Champions Cup to feature Galaxy, Real Madrid and Juventus» (անգլերեն)։ 16 апреля 2013։ Վերցված է 21 февраля 2014 
  2. «Australia Schedule - International Champions Cup»։ internationalchampionscup.com 
  3. «Home - International Champions Cup»։ internationalchampionscup.com 
  4. «Man United win in front of 109,318»։ ESPNFC.com։ Վերցված է 2017-07-31 
  5. «Tournament»։ ICC official website (անգլերեն)։ Վերցված է 21 февраля 2014 
  6. «Manchester City v Manchester United: Game cancelled»։ MCFC (անգլերեն)։ Վերցված է 2017-08-01 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]