Ալեխանդրո Բալդե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեխանդրո Բալդե Մարտինես
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 18, 2003(2003-10-18)[1] (20 տարեկան)
Ծննդավայր Բարսելոնա, Իսպանիա[1]
Հասակ 175 սմ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Բարսելոնա
Համար 3
Պատանեկան կարիերա
2009-2010 Իսպանիա Սեն Գաբրիել
2010-2011 Իսպանիա Էսպանյոլ
2011-2021 Իսպանիա Բարսելոնա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2020-2023 Իսպանիա Բարսելոնա Բ 30 (0)
2021-ն․ժ․ Իսպանիա Բարսելոնա 49 (1)
Ազգային հավաքական
2019 Իսպանիա Իսպանիա (մինչև 16տ) 6 (0)
2019-2020 Իսպանիա Իսպանիա (մինչև 17տ) 9 (0)
2019 Իսպանիա Իսպանիա (մինչև 18տ) 3 (0)
2021 Իսպանիա Իսպանիա (մինչև 19տ) 5 (0)
2022-ն․ժ․ Իսպանիա Իսպանիա (մինչև 21տ) 2 (0)
2022-ն․ժ․ Իսպանիա Իսպանիա 7 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ալեխանդրո Բալդե Մարտինես (իսպ.՝ Alejandro Balde Martínez; հոկտեմբերի 18, 2003(2003-10-18)[1], Բարսելոնա, Իսպանիա[1]), իսպանացի ֆուտբոլիստ, «Բարսելոնա» ակումբի և Իսպանիայի հավաքականի պաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բարսելոնա»[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդական թիմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալդեն սկսել է զբաղվել ֆուտբոլով վեց տարեկանում՝ «Սեն Գաբրիել» ակումբում, և շուտով գրավել է կատալոնական երկու թիմերի ուշադրությունը։ Բոլորից արագ արձագանքել է «Էսպանյոլը», բայց Բալդեն ամբողջ տարին անցկացրել է ակումբում, որից հետո ութ տարեկանում գնացել է «Բարսելոնայի» ակադեմիա։ 2020/21 մրցաշրջանում Ալեխանդրոն սկսել է խաղալ Բարսելոնա Բ-ում, բայց տեղ չի ստացել առաջին թիմում, քանի որ պայմանագրի երկարաձգման հետ կապված խնդիրներ կային, ինչի արդյունքում նա ստիպված է եղել փոխել իր գործակալին, Ժորժե Մենդեսը դարձել է նրա նոր գործակալը[2]։ Հուլիսի վերջին նա, այնուամենայնիվ, երկարաձգել է պայմանագիրը մինչև 2024 թվականը՝ 500 միլիոն եվրո փոխհատուցման կետով[3]։

Առաջնախաղը հիմնական թիմում[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի ամռանը Ժունիոր Ֆիրպոյի «Լիդս Յունայթեդ» հեռանալուց հետո Բալդեն դարձել է Ժորդի Ալբայի[4] հիմնական այլընտրանքը և սկսել է ներգրառվել առաջին թիմի խաղերում։

2021 թվականի սեպտեմբերի 14-ին «Բարսելոնայի» հիմնական կազմում նա իր առաջնախաղը նշել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում «Բավարիայի» դեմ խաղում՝ փոխարինելով Ժորդի Ալբային (0:3 պարտություն)[5][6]։ Սեպտեմբերի 20-ին նա իր առաջնախաղը նշել է Լա Լիգայում՝ հայտնվելով «Գրանադայի» հետ հանդիպման մեկնարկային կազմում (1:1 ոչ-ոքի)[7]

2023 թվականի մայիսի 14-ին Լա Լիգայում Բալդեն իր առաջնախաղային գոլը խփել է «կապույտ-նռնագույնների» կազմում՝ «Էսպանյոլի» դեմ խաղում։

Հավաքականի կարիերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալդեն Իսպանիայի մինչև 16 տարեկանների հավաքականում հանդես է եկել 2019 թվականին։ Մինչև 17 տարեկանների հավաքականի հետ նա հաղթել է UEFA Exempt Tournament-ը, որը նախապատրաստական մրցաշար էր հետագայում չեղարկված Եվրո 2020-ի համար (մինչև 17 տարեկան)։ 2021 թվականի օգոստոսին Ալեխանդրոն առաջին անգամ հրավիրվել է մինչև 19 տարեկանների հավաքական։ Հաջորդ ամիս նա իր առաջնախաղը նշել է Մեքսիկայի դեմ խաղում։

2022 թվականի նոյեմբերի 18-ին՝ 2022 թվականի աշխարհի առաջնության նախօրեին, վնասվածք ստացած Ջոսե Գայայի[8] փոխարեն Բալդեն հրավիրվել է հիմնական թիմ։ 2022 թվականի նոյեմբերի 23-ին Ալեխանդրոն առաջին անգամ խաղացել է աշխարհի առաջնությունում՝ Կոստա Ռիկայի դեմ խմբային փուլի խաղում։

Խաղերի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերիա

2023 թվականի նոյեմբերի 7-ի դրությամբ

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրոգավաթ Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բարսելոնա Բ 2020/21 15 0 0 0 0 0 1 0 16 0
2021/22 14 0 0 0 0 0 0 0 14 0
Ընդհանուր 29 0 0 0 0 0 1 0 30 0
Բարսելոնա 2021/22 5 0 0 0 2 0 0 0 7 0
2022/23 33 1 4 0 6 0 1 0 44 1
2023/24 11 0 0 0 4 0 0 0 15 0
Ընդհանուր 49 1 4 0 12 0 1 0 66 1
Ընդհանուր կարիերա 78 1 4 0 12 0 2 0 96 1

Ազգային հավաքականի խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թականի հոկտեմբերի 12-ի դրությամբ

Հավաքական Տարեթիվ Աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումներ Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղեր Եվրոպայի առաջնության ընտրական փուլի խաղեր Ազգերի լիգա

ՈՒԵՖԱ

Ընկերական հանդիպումներ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Իսպանիա 2022 - - 4 0 - - - - - - 4 0
2023 - - - - 3 0 - - - - 3 0
Ընդհանուր կարիերա 0 0 4 0 3 0 0 0 0 0 7 0

Խաղեր և գոլեր հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թականի հոկտեմբերի 12-ի դրությամբ

Ընդհանուր՝ 7 Խաղ / 0 գոլ, 4 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 2 պարտություն։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բարսելոնա»[9]

  • Իսպանիայի չեմպիոն․ 2022/23
  • Իսպանիայի Սուպերգավաթի հաղթող․ 2022/23

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իսպանիայի առաջնության մրցաշրջանի խորհրդանշական հավաքականի անդամ․ 2022/23[10]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Представителем потенциального преемника Жорди Альбы станет агент Криштиану Роналду». Sports.ru. 2021 թ․ մարտի 20. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 15-ին.
  3. ««Барселона» продлила контракт с 18-летним Бальде до 2024 года. Отступные – 500 млн евро». Sports.ru. 2021 թ․ հուլիսի 23. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 15-ին.
  4. «Demir, Gavi and Balde make Champions League debuts for Barcelona» (անգլերեն). Sport.es. 2021 թ․ սեպտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 15-ին.
  5. «Алехандро Бальде трогательно отреагировал на свой дебют в ЛЧ». Sports.ru. 2021 թ․ սեպտեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 15-ին.
  6. «17-летний Бальде получил травму в дебютном матче за «Барселону»». Sportbox. 2021 թ․ սեպտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 21-ին.
  7. «18-летний защитник из «Барсы Б» станет «сменщиком» Альбы в следующем сезоне». Sports.ru. 2021 թ․ հուլիսի 7. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 15-ին.
  8. «World Cup 2022: Barcelona youngster Alejandro Balde replaces injured Jose Gaya in Spain squad» (անգլերեն). ESPN. 2022 թ․ նոյեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 24-ին.
  9. «Alejandro Balde» (անգլերեն). Официальный сайт ФК «Барселона». Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 17-ին.
  10. «Los Premios 'Team Of The Season' de EA SPORTSTM y LaLiga revelan a los mejores 15 jugadores de la temporada» (իսպաներեն). Официальный сайт. 2023 թ․ մայիսի 19. {{cite web}}: Text "Ла Лиги" ignored (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]