Կառլես Ռեշակ
Կառլես Ռեշակ իսպ.՝ Carles Rexach | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Իսպանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 13, 1947[1] (77 տարեկան) | ||
Ծննդավայր | Pedralbes, Լես Կորտս, Բարսելոնա, Իսպանիա կամ Բարսելոնա, Իսպանիա | ||
Հասակ | 181 սանտիմետր | ||
Դիրք | եզրային կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Կառլես Ռեշակ (իսպ.՝ Carles Rexach, հունվարի 13, 1947[1], Pedralbes, Լես Կորտս, Բարսելոնա, Իսպանիա և Բարսելոնա, Իսպանիա), իսպանացի նախկին ֆուտբոլիստ, հարձակվող և մենեջեր։
Ռեշակի կարիերան հիմնականում կապված է եղել «Բարսելոնայի» հետ․ նա ակումբում անցկացրել է 44 տարի՝ որպես խաղացող (ներառյալ երիտասարդական կազմը) և որպես մարզիչ[2]։ Նա հաջող համագործակցություն է հաստատել Յոհան Կրոյֆի հետ՝ ինչպես խաղադաշտում, այնպես էլ դաշտից դուրս[3][4][5]։ Որպես խաղացող՝ նա մասնակցել է 638 հանդիպման, խփել 197 գոլ՝ 1971 թվականին հաղթելով Պիչիչի մրցանակը։ Երկու մրցաշարերում նվաճել է ութ տիտղոս, այդ թվում՝ Լա Լիգայի չեմպիոնությունը 1973/74 մրցաշրջանում և 1979 Գավաթակիրների գավաթը։
Ռեշակը 1978 թվականի աշխարհի առաջնությունում հանդես է եկել Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականում՝ 9 տարվա ընթացքում նրա կազմում անցկացնելով 15 հանդիպում։
Խաղային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեշակը ծնվել է Կատալոնիայի Պեդրալբես քաղաքում։ «Բարսելոնայի» մեծահասակների կազմում Ռեշակն իր նորամուտը նշել է 1965 թվականի ապրիլի 25-ին այն բանից հետո, երբ 12 տարեկան հասակում միացել է երիտասարդական թիմին և Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի մրցաշարի ժամանակ մեկ գոլ խփել «Ռասինգ Սանտանդեր» ֆուտբոլային ակումբին՝ խաղը հաղթելով 4։ 0 հաշվով[6]։ Լա Լիգայում նրա առաջին ելույթը տեղի է ունեցել 1967 թվականի սեպտեմբերի 10-ին՝ «Ռեալ Սարագոսա» ակումբի դեմ խաղում և նա նույնպես գոլի հեղինակ է դարձել, սակայն պարտվել է խաղը 3։ 2 հաշվով[7]։ Բացի այդ, նա երկու տարի վարձավճարով հանդես է եկել «Կոնդալ» ֆուտբոլային ակումբում։
1970/71 մրցաշրջանում Ռեշակը խփել է կարիերայի 17 լավագույն գոլերը և «Ատլետիկո Մադրիդ» ակումբի խաղացող Խոսե Գարատեի հետ նվաճել է Պիչիչի մրցանակը[8]։ Նրա թիմը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ նվաճելով ներքին գավաթը և վաստակելով նույնքան միավոր, որքան չեմպիոն «Վալենսիան»[9]։ 1974 թվականի նոյեմբերի 5-ին Ռեշակը երկարամյա թիմակից Յոհան Կրոյֆի երեք արդյունավետ փոխանցումներից հետո հեթ-տրիկի հեղինակ է դարձել, որն օգնել է թիմին 3։ 0 հաշվով հաղթել «Ֆեյենորդ» ակումբին Եվրոպական չեմպիոնների գավաթի երկրորդ փուլում[10]։ 1978 թվականի Իսպանիայի գավաթի եզրափակչում նա ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ՝ երկու գոլ խփելով «Լաս Պալմաս» ակումբին հաղթական խաղում (3:1)[11]։ Հաջորդ տարվա մայիսի 16-ին նա մեկ գոլ է խփել ՈՒԵՖԱ Գավաթակիրների գավաթի վճռորոշ խաղում «Ֆորտունա Դյուսելդորֆ» ակումբին` հաղթելով 4։ 3 հաշվով[12]։
Ռեշակը կարիերան ավարտել է 1981 թվականին՝ 34 տարեկան հասակում, իսկ սեպտեմբերի 1-ին «Բարսելոնան» ստուգողական հանդիպում է անցկացրել Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ[13]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Ֆուտբոլի Իսպանիայի գավաթ | Եվրոպա | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Ելույթներ | Գոլեր | Ելույթներ | Գոլեր | Ելույթներ | Գոլեր | Ելույթներ | Գոլեր | ||
Բարսելոնա | 1964–65 | Լա Լիգա | 0 | 0 | 2 | 1 | 0 | 0 | 2 | 1 |
1965–66 | 0 | 0 | 3 | 1 | 0 | 0 | 3 | 1 | ||
1966–67 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | ||
1967–68 | 22 | 6 | 2 | 1 | 1 | 0 | 25 | 7 | ||
1968–69 | 14 | 2 | 2 | 1 | 5 | 1 | 21 | 4 | ||
1969–70 | 26 | 7 | 6 | 1 | 5 | 2 | 37 | 10 | ||
1970–71 | 29 | 17 | 9 | 3 | 4 | 2 | 42 | 22 | ||
1971–72 | 26 | 5 | 4 | 1 | 5 | 0 | 35 | 5 | ||
1972–73 | 27 | 7 | 3 | 0 | 2 | 0 | 32 | 7 | ||
1973–74 | 28 | 9 | 7 | 1 | 0 | 0 | 35 | 10 | ||
1974–75 | 31 | 6 | 1 | 0 | 7 | 4 | 39 | 10 | ||
1975–76 | 32 | 6 | 6 | 2 | 8 | 5 | 46 | 13 | ||
1976–77 | 14 | 0 | 0 | 0 | 5 | 1 | 19 | 1 | ||
1977–78 | 22 | 9 | 6 | 5 | 7 | 4 | 35 | 13 | ||
1978–79 | 24 | 4 | 1 | 0 | 7 | 2 | 32 | 6 | ||
1979–80 | 24 | 3 | 2 | 0 | 5 | 3 | 31 | 6 | ||
1980–81 | 9 | 0 | 5 | 0 | 2 | 1 | 15 | 1 | ||
Ընդհանուր կարիերա | 328 | 81 | 59 | 16 | 63 | 25 | 450 | 122 |
Մարզչական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմ | Սկիզբ | Ավարտ | Տվյալներ[15] | ||||
---|---|---|---|---|---|---|---|
Խ | Հ | Ո | Պ | Հաղթ․% | |||
Բարսելոնա (մարզիչ) | 1991 | 1991 | 9 | 6 | 2 | 1 | 66,67 |
Բարսելոնա (մարզիչ) | 1996 | 1996 | 2 | 1 | 1 | 0 | 50,00 |
«Յոկոհամա վինգ» | 1998 | 1998 | 25 | 12 | 0 | 13 | 48,00 |
Բարսելոնա | 2001 | 2002 | 66 | 31 | 18 | 17 | 46,97 |
Ընդհանուր | 102 | 50 | 21 | 31 | 49 |
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղացող
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարսելոնա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լա Լիգա․ 1973-74
- Ֆուտբոլի Իսպանիայի գավաթ․ 1967–68, 1970–71[9], 1977–78[11], 1980–81
- ՈՒԵՖԱ Գավաթակիրների գավաթ․ 1978–79[12]
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պիչիչի մրցանակ․ 1970–71[8]
Մենեջեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարսելոնա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լա Լիգա․ 1990-91
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ López, Antoni (28 November 2009). «Carles Rexach y Goyo Benito recuerdan los partidos de máxima rivalidad que vivieron, 42 entre ambos» [Carles Rexach and Goyo Benito remember top rivalry matches they experienced, 42 combined]. La Vanguardia (իսպաներեն). Վերցված է 18 October 2017-ին.
- ↑ Rexach, Carles (27 March 2016). «Carles Rexach: "Con Johan habíamos paseado por el paraíso del fútbol"» [Carles Rexach: "With Johan we had walked in football heaven"]. La Vanguardia (իսպաներեն). Վերցված է 16 October 2017-ին.
- ↑ Rexach, Carles (28 March 2016). «Escribe Rexach: "Johan era un amigo que todos echaremos de menos"» [Rexach writes: "Johan was a friend that will be missed by all"]. Mundo Deportivo (իսպաներեն). Վերցված է 16 October 2017-ին.
- ↑ Blanco, Jordi (12 January 2017). «Carles Rexach, el Niño de Pedrables y alter ego de Cruyff, cumple 70 años» [Carles Rexach, the Boy from Pedrables and Cruyff's alter ego, turns 70] (իսպաներեն). ESPN Deportes. Վերցված է 17 October 2017-ին.
- ↑ «Figuras del fútbol juvenil» [Youth football figures]. Mundo Deportivo (իսպաներեն). 28 April 1965. Վերցված է 16 October 2017-ին.
- ↑ Castillo, Juan José (11 September 1967). «3–2: Dos veces por delante en el marcador, el Barcelona se confió en exceso. Rexach, Fuste, Villa e Canario (2), autores de los goles» [3–2: Twice leading the scoreboard, Barcelona were over-confident. Rexach, Fuste, Villa and Canario (2), the goal scorers]. Mundo Deportivo (իսպաներեն). Վերցված է 16 October 2017-ին.
- ↑ 8,0 8,1 Bravo, Luis Javier; Sillipp, Bernhard; Torre, Raúl; Di Maggio, Roberto. «Spain – List of Topscorers ("Pichichi") 1929–2015». RSSSF. Արխիվացված օրիգինալից 4 March 2016-ին. Վերցված է 16 October 2017-ին.
- ↑ 9,0 9,1 Lozano Ferrer, Carles. «Spain – Cup 1971». RSSSF. Վերցված է 16 October 2017-ին.
- ↑ «¡¡3–0 y... el delirio!!» [3–0 and... raptures!!]. Mundo Deportivo (իսպաներեն). 6 November 1974. Վերցված է 16 October 2017-ին.
- ↑ 11,0 11,1 «Victoria clara en una final de poca categoría» [Clear win in final with little class]. Mundo Deportivo (իսպաներեն). 20 April 1978. Վերցված է 16 October 2017-ին.
- ↑ 12,0 12,1 «1978/79: Barcelona win seven-goal thriller». UEFA. 1 June 1979. Արխիվացված է օրիգինալից 3 May 2010-ին. Վերցված է 16 October 2017-ին.
- ↑ Bernardos, Manuel (29 August 1981). «Rexach se despedirá del fútbol el próximo martes» [Rexach will say goodbye to football next Tuesday]. El País (իսպաներեն). Վերցված է 16 October 2017-ին.
- ↑ Կառլես Ռեշակ պրոֆիլը BDFutbol կայքում
- ↑ レシャック [Carlos REXACH Serda] (ճապոներեն). J.League Data. Վերցված է 14 September 2016-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլես Ռեշակ» հոդվածին։ |
|