Կիկե Սետյեն
Կիկե Սետյեն իսպ.՝ Quique Setién | |||
---|---|---|---|
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 27, 1958[1] (64 տարեկան) | ||
Ծննդավայր | Սանտանդեր, Իսպանիա | ||
Հասակ | 185 սանտիմետր | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Էնրիկե Սետյեն Սոլեր (իսպ.՝ Enrique Setién Soler, սեպտեմբերի 27, 1958[1], Սանտանդեր, Իսպանիա), ավելի հայտնի է Կիկե Սետիեն անունով (իսպ.՝ Quique Setién), իսպանացի ֆուտբոլիստ, մարզիչ։ Հանդես է եկել կիսապաշտպանի դիրքում, խաղացել է Իսպանիայի հավաքականում։ Բարսելոնայի նախկին գլխավոր մարզիչն է։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծահասակների ֆուտբոլում նորամուտը նշել է 1977 թվականին Ռասինգ թիմում, որտեղ անցկացրել է ութ մրցաշրջան՝ մասնակցելով առաջնության 110 խաղի։
Այս թիմում իր խաղով գրավել է Ատլետիկոյի մարզչական շտաբի ներկայացուցիչների ուշադրությունը, որի կազմում ընդգրկվել է 1985 թվականին։ Մադրիդյան ակումբում անցկացրել է իր խաղային կարիերայի հաջորդ երեք մրցաշրջանները։ Աթլետիկոյի կազմում անցկացրած ժամանակի մեծ մասը թիմի հիմնական խաղացողն էր։
1988-1992 թվականներին պաշտպանել է Լոգրոնյես ակումբի գույները։
1992 թվականին վերադարձել է «Ռասինգ» ակումբ։ Այս անգամ թիմի կազմում անցկացրել է չորս մրցաշրջան։ Խաղալով Ռասինգում՝ հիմնականում խաղադաշտ էր դուրս գալիս մեկնարկային կազմում։
Պրոֆեսիոնալ խաղային կարիերան ավարտել է Լևանտե ակումբում, որտեղ հանդես է եկել 1996 թվականին։
Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
1978-1982 թվականներին ընդգրկվել է Իսպանիայի երիտասարդական հավաքականում։ Երիտասարդական մակարդակում խաղացել է երկու պաշտոնական հանդիպումներում։
1985 թվականի նոյեմբերի 20-ին Իսպանիայի հավաքականի կազմում նորամուտը նշել է Ավստրիայի դեմ ընկերական խաղում (0:0)[2]։ Ազգային հավաքականում կարիերայի ընթացքում, որը տևել է ընդամենը 2 տարի, նրա կազմում անցկացրել է 3 հանդիպում։
Հավաքականի կազմում մասնակցել է 1986 թվականի Աշխարհի առաջնությանը Մեքսիկայում, սակայն խաղադաշտ այդպես էլ դուրս չի եկել[3]։
Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարզչական կարիերան սկսել է 2001 թվականին՝ վերադառնալով ֆուտբոլին փոքր ընդմիջումից հետո, գլխավորելով «Ռասինգ» ակումբի մարզչական շտաբը, որտեղ աշխատել է մինչև 2002 թվականը։
2005 թվականին աշխատել է Նիկոլայ Պիսարևի շտաբում՝ լողափնյա ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականում, որը երկրորդն էր Եվրոպայի տնային Գավաթում[4]։
2006 թվականին դարձել է Հասարակածային Գվինեայի հավաքականի գլխավոր մարզիչը, որին մարզել է երեք ամիս[5]։
Մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել են նաև Պոլիդեպորտիվո, Լոգրոնյես և Լուգո թիմերը։
2015-2017 թվականներին գլխավորել է Լաս Պալմասի մարզչական շտաբը։
2017 թվականի մայիսի 26-ին գլխավորել է Ռեալ Բետիսը[6]։ Առաջին իսկ մրցաշրջանում թիմի հետ զբաղեցրեց 6-րդ տեղը՝ որակավորվելով Եվրոպայի լիգայի խմբային փուլում[7]։ 2018/19 մրցաշրջանում թիմը 10-րդ տեղում էր։ Չնայած դեռ մեկ տարի մնացած պայմանագրին՝ Սետյենը հայտարարել է Բետիսից հեռանալու մասին։
2020 թվականի հունվարի 13-ից մինչև օգոստոսի 17 գլխավորել է կատալոնական Բարսելոնան:ՉԼ 1\4 եզրափակչում Բավարիայից կրած պարտությունից հետո Սետյենը հեռացվեց Բարսելոնայի գլխավոր մարզչի պաշտոնից[8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «0–0: Nos congelamos todos»։ Mundo Deportivo (իսպաներեն)։ 21 ноября 1985։ Վերցված է 2018-06-13
- ↑ «Del utillero falangista al positivo de Calderé: nuestro Mundial 86 en diez episodios»։ El Confidencial (իսպաներեն)։ 21 мая 2016։ Վերցված է 2018-06-13
- ↑ Новый наставник «Барселоны» работал тренером в сборной России. Кто такой Энрике Сетьен
- ↑ «Guinea Ecuatorial busca su Eto'o»։ El País (իսպաներեն)։ 30 октября 2006։ Վերցված է 2018-06-13
- ↑ «Quique Setién has been appointed as Real Betis new head coach» (անգլերեն)։ «Реал Бетис»։ 26 мая 2017։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-04-ին։ Վերցված է 2018-06-13
- ↑ «El Betis de Setién jugará en Europa»։ El País (իսպաներեն)։ 30 апреля 2018։ Վերցված է 2018-06-13
- ↑ «Барселона» объявила об отставке Вальверде и назначении Сетьена
|
- Սեպտեմբերի 27 ծնունդներ
- 1958 ծնունդներ
- Ապրող անձինք
- Սանտանդեր քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ռասինգ Սանտանդերի ֆուտբոլիստներ
- Բարսելոնա ՖԱ մարզիչներ
- Ատլետիկո Մադրիդի ֆուտբոլիստներ
- Իսպանացի ֆուտբոլիստներ
- Լևանտեի ֆուտբոլիստներ
- Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով