Նադեժդա Միխալկովա
![]() ռուս.՝ Надежда Никитична Михалкова | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 27, 1986 (36 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Կրթություն | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ (2008) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, ձայնային դերասանուհի, կինոպրոդյուսեր, հաղորդավար, կինոռեժիսոր և հեռուստահաղորդավարուհի |
Ծնողներ | հայր՝ Նիկիտա Միխալկով, մայր՝ Տատյանա Միխալկովա |
Ամուսին(ներ) | Ռևազ Գիգինեիշվիլի |
Պարգևներ և մրցանակներ | |
Նադեժդա Նիկիտիչնա Միխալկովա (ռուս.՝ Наде́жда Ники́тична Михалко́ва, սեպտեմբերի 27, 1986, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս դերասանուհի։ Նիկիտա Միխալկովի կրտսեր դուստրը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նադեժդա Միխալկովան ծնվել է 1986 թվականի սեպտեմբերի 27-ին Մոսկվայում, ռեժիսոր, դերասան Նիկիտա Միխալկովի ու Տատյանա Միխալկովայի ընտանիքում։
Ութ տարեկանում Նադեժդա Միխալկովան նկարահանվել է հոր «Քամուց կիզվածները» (ռուս.՝ «Утомлённые солнцем») ֆիլմում՝ մարմնավորելով դիվիզիայի հրամանատար Կոտովի դստերը՝ Նադյային։ Մի քանի տարի անց նա նկարահանվել է ռեժիսոր Տիգրան Քեոսայանի «Նախագահն ու նրա թոռնուհին» (ռուս.՝ «Президент и его внучка»), որում կատարել է երկվորյակ քույրերի դերերը։ Հետագայում նա շարունակել է նկարահանվել կինոյում՝ չունենալով դերասանական կրթություն։ 2008 թվականին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային լրագրության ֆակուլտետը։
2002 թվականին «Ուրիշ թատրոնում» (ռուս.՝ «Другой театр») մասնակցել է «Բադի որս» ներկայացմանը։ 2015 թվականին քրոջ՝ Աննա Միխալկովայի հետ մասնակցել է Պրեսնյակով եղբայրների պիեսի հիման վրա բեմադրված «Ինչպես ամուսնացնել մայրիկին» ներկայացմանը[1]։
Նադեժդա Միխալկովան իր ուժերն է փորձել որպես դիզայներ՝ կազմակերպելով նորաձևության ցուցադրություն «Надин» ապրանքանիշի ներքո։
2015 թվականին Նադեժդա Միխալկովան սկսել է վարել «Ոճի կանոններ» հաղորդումը Disney հեռուստաալիքով[2][3]։
2016 թվականի ապրիլին Օմսկի «Շարժում» փառատոնում Նադեժդա Միխալկովան կատարել է իր նորամուտը որպես ռեժիսոր. ցուցադրվել է «Чурросы» կատակերգական սերիալի առաջին մասը, որ պատմում է քրոջ՝ Աննայի ու նրա երեխաների փոխհարաբերությունների մասին[4]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայրը՝ Նիկիտա Սերգեևիչ Միխալկով, դերասան և ռեժիսոր (ծնվել է 1945 թվականին),
- Մայրը՝ Տատյանա Եվգենևնա Միխալկովա (ծնվել է 1947 թվականին),
- Պապը՝ Սերգեյ Վլադիմիրովիչ Միխալկով, գրող (1913-2009),
- Տատը՝ Նատալյա Պետրովնա Կոնչալովսկայա, գրող (1903-1988),
- Եղբայրը՝ Ստեպան Նիկիտիչ Միխալկով, ռեստորանատեր, դերասան, կինոպրոդյուսեր և գործարար (ծնվել է 1966 թվականին),
- Քույրը՝ Աննա Նիկիտիչնա Միխալկովա, դերասանուհի (ծնվել է 1974 թվականին),
- Եղբայրը՝ Արտյոմ Նիկիտիչ Միխալկով, ռեժիսոր և դերասան (ծնվել է 1975 թվականին),
- Հորեղբայրը՝ Անդրեյ Սերգեևիչ Կոնչալովսկի, ռեժիսոր (ծնվել է 1937 թվականին),
- Հորեղբոր տղան՝ Եգոր Կոնչալովսկի, ռեժիսոր (ծնվել է 1966 թվականին),
- Պապի եղբայրը՝ Միխայիլ Միխալկով, գրող (ծնվել է 1922 թվականին),
- Նախապապը՝ Պյոտր Կոնչալովսկի, նկարիչ (1876-1956),
- Նախանախապապ՝ Վասիլի Սուրիկով, նկարիչ (1848-1916)։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ամուսինը՝ Ռևազ Գիգինեիշվիլի, դերասան, ռեժիսոր, սցենարիստ և կինոպրոդյուսեր (ծնվել է 1982 թվականին),
- Դուստր՝ Նինա (ծնվել է 2011 թվականին),
- Որդի՝ Իվան (ծնվել է 2013 թվականին)։
Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1993 – Աննան վեցից մինչև տասնութ (ռուս.՝ Анна от 6 до 18) – կամեո
- 1994 – Քամուց կիզվածները (ռուս.՝ Утомлённые солнцем) – Նադյա Կոտովա
- 1998 – Սիբիրյան վարսավիր (ռուս.՝ Сибирский цирюльник) – աղջիկ տոնավաճառում
- 1999 – Նախագահն ու նրա թոռնուհին (ռուս.՝ Президент и его внучка) – Մաշա
- 2010 – Արևից կիզվածները 2։ (ռուս.՝ Утомлённые солнцем 2: Предстояние) – Նադյա Կոտովա
- 2011 – Արևից կիզվածները 2։ Ցիտադել (ռուս.՝ Утомлённые солнцем 2: Цитадель) – Նադյա Կոտովա
- 2011 – Արևից կիզվածները 2 (հեռուստատարբերակ) – Նադյա Կոտովա
- 2010 – Առանց տղամարդկանց (ռուս.՝ Без мужчин) – Ժենյա
- 2012 – Երեք ընկեր (ռուս.՝ Три товарища) – Լիզա Տայնիցկայա
- 2012 – Սեր ակցենտով (ռուս.՝ Любовь с акцентом)
- 2012 – Չսիրվածը – Անյա
- 2013 – Ժողովուրդների հոր որդին (ռուս.՝ Сын отца народов) – Սվետլանա Ալիլուևա
- 2013-2015 – Վերջինը Մահիկյաններից (ռուս.՝ Последний из Магикян) – Յուլյա, Եգորի նախկին հարսնացուն
- 2015 – Լյուդմիլա Գուրչենկո (ռուս.՝ Людмила Гурченко) – Ելենա Գուրչենկո
Պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2016 – Чурросы
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Алексей Киселёв (30 марта 2015)։ ««Как выдать маму замуж»: мюзикл братьев Пресняковых о традиционных ценностях»։ Daily.afisha.ru։ Վերցված է 2016-12-01
- ↑ «Надежда Михалкова станет ведущей программы «Правила стиля» на канале Disney»։ Российское издание The Hollywood Reporter։ 3 сентября 2015։ Վերցված է 2016-12-01
- ↑ «Актриса Надежда Михалкова: «Поход в театр уже сложно считать праздником»»։ Новые Известия։ 2 октября 2015։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-02-ին։ Վերցված է 2016-12-01
- ↑ «Надя Михалкова рассказала о проблемах старшей сестры»։ 7 дней։ 28 апреля 2016։ Վերցված է 2016-12-01
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նադեժդա Միխալկովան ruskino.ru կայքում Archived 2020-09-19 at the Wayback Machine.
- Надежда Михалкова на «Родоводе». Дерево предков и потомков
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Նադեժդա Միխալկովա կատեգորիայում։ |
|