Ժողովուրդների հոր որդին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժողովուրդների հոր որդին
Երկիր Ուկրաինա
 Ռուսաստան
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍերգեյ Գինզբուրգ
ՊրոդյուսերԱնատոլի Չիժիկով
Սցենարի հեղինակԷդուարդ Վոլոդարսկի
ԴերակատարներԳելա Մեսխի, Անատոլի Ձիվաև, Անատոլի Գուշչին, Յուրի Լախին և Ալեքսեյ Վերտկով
ԿինոընկերությունFILM.UA
Տևողություն53 րոպե[1]

«Ժողովուրդների հոր որդին» (ռուս.՝ «Сын отца народов»), Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի համատեղ արտադրության բազմասերիանոց հեռուստատեսային ֆիլմ Վասիլի Ստալինի՝ Իոսիֆ Ստալինի որդու ճակատագրի մասին[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ժողովուրդների հոր որդին» ֆիլմը պատմում է Վասիլի Ստալինի ճակատագրի մասին։ Վասիլին ունեցել է ռազմական օդաչուի փայլուն կարիերա՝ 28 տարեկանում դառնալով գեներալ-լեյտենանտ։ Նա եղել է բոլորի կողմից սիրած, ճակատագիրը նրա նկատմամբ բարեհաճ է եղել, նա արժանացել է կանանց սիրուն և եղել խիզախ օդաչու, որը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ խփել է երկու ֆաշիստական կործանիչներ։ Վասիլին եղել է ֆուտբոլի և հոկեյի մեծ երկրպագու։ Հայտնի է, որ նա պատմության մեջ առաջինն է եղել, որն սկսել է ձևավորել ԽՍՀՄ ռազմաօդային ուժերի ֆուտբոլային և հոկեյի թիմերը։ Թվում էր, թե ոչինչ չէր կանխագուշակում այն սարսափելի իրադարձությունները, որոնք մեկընդմիշտ փոխել են «ժողովուրդների հոր» որդու կյանքը։

Հոր մահից հետո՝ 1953 թվականին, Վասիլին դատապարտվել է ութ տարվա ազատազրկման «հակախորհրդային քարոզչության» համար և ուրիշի անվան տակ ուղարկվել է հատուկ վտանգավոր հանցագործների համար նախատեսված բանտ, որը հայտնի է որպես Վլադիմիրսկի ցենտրալ։ Բանտում աշխատել է որպես խառատ և մեխանիկ, հետո ծանր հիվանդացել է։

1961 թվականին՝ պատիժը կրելուց հետո, աքսորվել է Կազան քաղաք, որը փակ էր օտարերկրյա քաղաքացիների համար, որտեղ հաջորդ տարի մահացել է, ըստ պաշտոնական վարկածի՝ ալկոհոլային թունավորումից։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Գելա Մեսխի Վասիլի Ստալին Վասիլի Ստալին
Վասիլի Պրոկոպև Վասիլի Ստալին (15 տարեկան) Վասիլի Ստալին (15 տարեկան)
Անատոլի Ձիվաև Իոսիֆ Ստալին Իոսիֆ Ստալին
Սերգեյ Գազարով Լավրենտի Բերիա Լավրենտի Բերիա
Մարինա Վորոժիշչևա Գալինա Բուրդոնսկայա, Վասիլի Ստալինի առաջին կինը Գալինա Բուրդոնսկայա, Վասիլի Ստալինի առաջին կինը
Մարիա Անդրեևա Եկատերինա Տիմոշենկո, Վասիլի Ստալինի երկրորդ կինը Եկատերինա Տիմոշենկո, Վասիլի Ստալինի երկրորդ կինը
Մարյանա Սպիվակ Կապիտոլինա Վասիլևա, Վասիլի Ստալինի երրորդ կինը Կապիտոլինա Վասիլևա, Վասիլի Ստալինի երրորդ կինը
Ալեքսեյ Վերտկով Սերգեյ Լունկով Սերգեյ Լունկով
Եվգենի Կնյազև Վոլֆ Մեսսինգ Վոլֆ Մեսսինգ
Անատոլի Գուշչին Անատոլի Գուշչին Անատոլի Գուշչին
Նադեժդա Միխալկովա Սվետլանա Ալիլուևա Սվետլանա Ալիլուևա
Յուրի Լախին Նիկոլայ Վլասիկ Նիկոլայ Վլասիկ
Սվետլանա Կոլպակովա Լյուբով Եֆրեմովնա Սուզդալևա Լյուբով Եֆրեմովնա Սուզդալևա
Իգոր Արտաշոնով Բրովկին Բրովկին
Վիկտոր Սմիռնով Սեմյոն Բուդյոննի Սեմյոն Բուդյոննի
Մաքսիմ Զիկով Արտյոմ Սերգեև Արտյոմ Սերգեև
Միխայիլ Բեսպալով Ալեքսեյ Կապլեր Ալեքսեյ Կապլեր
Ալեքսանդրա Չիչկովա Ալիսա Ալիսա
Յուրի Մասլակ Սլյուսարենկո Սլյուսարենկո
Սեգեյ Բելյաև Գեորգի Մալենկով Գեորգի Մալենկով
Բորիս Շուվալով Կլիմենտ Վորոշիլով Կլիմենտ Վորոշիլով
Սերգեյ Լոսև Նիկիտա Խրուշչով Նիկիտա Խրուշչով
Դմիտրի Աբազովիկ Վսևոլոդ Բոբրով Վսևոլոդ Բոբրով
Նոդար Սիրաձե Յակով Ջուղաշվիլի Յակով Ջուղաշվիլի
Օլգա Տենյակովա Նադեժդա Ալիլուևա Նադեժդա Ալիլուևա
Աննա Առլանովա Նինա Վլադիմիրովնա Օռլովա, Ռոման Կարմանովի կինը Նինա Վլադիմիրովնա Օռլովա, Ռոման Կարմանովի կինը
Ալինա Բուլինկո Նինա Օռլովան 15 տարեկանում Նինա Օռլովան 15 տարեկանում

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալի նկարահանումները տեղի են ունեցել Մոսկվայում՝ Կրեմլում և Ստալինի ամառանոցում, Բոբրույսկի մոտ գտնվող օդանավակայանում, Մոգիլյովում, Լիդսկի շրջանի Դվորիշչե քաղաքում՝ ձիասպորտի մանկապատանեկան դպրոցի տարածքում, Մինսկում, որտեղ առկա են մեծ քանակությամբ ճարտարապետական առույցներ և ինտերիերներ ստալինյան դարաշրջանի ոճով[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. Историко-биографический фильм «Сын отца народов» на Первом канале // 1tv.ru
  3. «Сын отца народов засветился в Минске». TUT.BY (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]