Վասիլի Ստալին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վասիլի Ստալին
ռուս.՝ Василий Иосифович Сталин
Վասիլի Ստալին.jpg
մարտի 24, 1921(1921-03-24) կամ մարտի 21, 1920(1920-03-21) - մարտի 19, 1962(1962-03-19)[1]
ԾննդավայրՄոսկվա, Խորհրդային Ռուսաստան
Մահվան վայրԿազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
ՔաղաքացիությունԽՍՀՄ
ԶորատեսակԽՍՀՄ ռազմաօդային ուժեր և Raboče-Krest'janskij Krasnyj vozdušnyj flot?
Կոչումգեներալ-լեյտենանտ և օդագնացության գեներալ-լեյտենանտ
Հրամանատարն էրQ4030860?, Q18543238?, Q21195444?, 1st Guards Fighter Aviation Corps?, 16th Air Army?, ԽՍՀՄ ռազմաօդային ուժեր և Moscow Military District?
Մարտեր/
պատերազմներ
Երկրորդ համաշխարհային պատերազմ և Գերմանա-խորհրդային ռազմաճակատ
Պարգևներ«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ, Կարմիր դրոշի շքանշան, II աստիճանի Սուվորովի շքանշան, Ալեքսանդր Նևսկու շքանշան, «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ, «Մարտական ծառայությունների» մեդալ, Մեդալ «Ստալինգրադի պաշտպանության համար», «Վարշավայի ազատագրման համար» մեդալ, «Բեռլինի գրավման համար» մեդալ, «Գրյունվալդի խաչ» 3-րդ աստիճանի շքանշան, «Օդրայի, Նիսի և Բալթիկայի համար» մեդալ, «Խորհրդային բանակի և նավատորմի 30-ամյակի» հոբելյանական մեդալ, Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ և «Հանուն Վարշավայի 1939-1945» մեդալ
ԿրթությունKacha Higher Military Aviation School of Pilots?

Վասիլի Իոսիֆի Ստալին (1962 թվականի հունվարի 9-ից՝ Ջուգաշվիլի, մարտի 24, 1921(1921-03-24) կամ մարտի 21, 1920(1920-03-21), Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան - մարտի 19, 1962(1962-03-19)[1], Կազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ռազմական օդաչու, ավիացիայի գեներալ-լեյտենանտ (1949 թվականի մայիսի 11), Մոսկվայի զինվորական օկրուգի ռազմաօդային ուժերի հրամանատար (1948-1952):

Իոսիֆ Վիսարիոնովիչ Ստալինի կրտսեր որդին է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասիլի Ստալինը ծնվել է 1921 թվականի մարտի 24-ին Մոսկվայում՝ ՌԽՖՍՀ գյուղացիական տեսչության ժողովրդական կոմիսար և Ազգային փոքրամասնությունների խորհրդի աշխատավոր Իոսիֆ Ստալինի և նրա երկրորդ կնոջ՝ Նադեժդա Ալիլուևայի ընտանիքում[2]։

Վասիլին ուներ կրտսեր քույր (Սվետլանա Ալիլուևա) և արյունակից ավագ եղբայր (Յակով Ջուգաշվիլի), որը հոր նախկին կնոջից էր։ Վասիլին մեծացել և սովորել է Ստալինի հոգեզավակի՝ Արտյոմ Սերգեևի հետ միասին։ Ինչպես այն ժամանակվա կուսակցական վերնախավի բոլոր երեխաները, սովորել է Մոսկվայի 25-րդ օրինակելի դպրոցում։

1932 թվականի նոյեմբերի 9-ին Վասիլիի մայրը՝ Նադեժդա Ալիլուևան, ինքնասպան է եղել։ Կնոջ մահից հետո Իոսիֆ Ստալինը փոխել է իր կրեմլյան բնակարանը և դադարել այցելել զուբալովի ամառանոցը, որտեղ ապրում էին երեխաներն ու հարազատները՝ իրենց կրեմլյան տնային տնտեսուհի Կարոլինա Վասիլևնա Թիլի հսկողության ներքո։ Վասիլիի նկատմամբ հսկողությունն իրականացրել են Ստալինի թիկնազորի պետ, գեներալ Նիկոլայ Վլասիկը և նրա ենթակաները։

Aquote1.png Փոքր տարիքից մնալով առանց մոր և հնարավորություն չունենալով դաստիարակվել հոր մշտական հսկողության ներքո՝ ես, ըստ էության, մեծացել և դաստիարակվել եմ բարոյականությամբ և ժուժկալությամբ աչքի չընկնող տղամարդկանց (թիկնապահների) շրջանում։

Դա իր հետքն է թողել իմ հետագա կյանքի և բնույթի վրա. վաղ սկսել եմ ծխել և խմել…[3]

Aquote2.png

Նախապատերազմական ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1938 թվականի նոյեմբերին ընդունվել է Կաչինի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան ռազմական ավիացիոն դպրոց, որն ավարտել է 1940 թվականի մարտին։ Նրա դասախոսների խոսքերով՝ Վասիլին կրթության մեջ իրեն գերազանց չի դրսևորել։ Նա տեսության դասերը չէր սիրում, բայց գործնականում լավ օդաչու էր։ 1940 թվականի մարտից ծառայել է Մոսկվայի ռազմական օկրուգի ռազմաօդային ուժերի 57-րդ ավիացիոն բրիգադի 16-րդ կործանիչ ավիացիոն գնդում՝ որպես կրտսեր օդաչու։ 1940 թվականի սեպտեմբերից ուսանել է պրոֆեսոր Նիկոլայ Ժուկովսկու անվան ռազմական օդային ճարտարագիտական ակադեմիայում, նույն թվականի դեկտեմբերին տեղափոխվել Լիպեցկի էսկադրիլիայի հրամանատարների կատարելագործման ավիացիոն դասընթացների։ Դասընթացներն ավարտել է 1941 թվականին։

Հայրենական մեծ պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականի մայիսից ստանձնել է ռազմաօդային ուժերի վարչության 2-րդ բաժնի տեսուչ-օդաչուի, 1941 թվականի սեպտեմբերից՝ ռազմաօդային ուժերի վարչության տեսչության պետի պաշտոնները։ Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերից ցանկացել է մեկնել ռազմաճակատ։

Aquote1.png Նրան չէր կարելի թիկունքում պահել։ Նա ակտիվ, շարժուն, համարձակ մարդ էր։ Թռչում էր հիանալի, շտապում էր ճակատ, և նրա տեղը, անխոս, այնտեղ էր։ Նա վատ էր զգում իր թիկունքից պաշտպանված դիրքով և տառապում էր այն մտքից, թե մարդիկ կարող են մտածել, որ ինքը լավ տեղավորված է հայրական մեջքի հետևում։
- Վլադիմիր Ալիլուև։ Մեկ ընտանիքի ժամանակագրություն[4]
Aquote2.png

Հայրենական մեծ պատերազմի ճակատներում 1942 թվականի հուլիսից եղել է Ստալինգրադի ճակատի 8-րդ օդային բանակի 1-ին հատուկ ավիախմբի հրամանատար, 1943 թվականի փետրվարից՝ 32-րդ գվարդիական կործանիչ ավիացիոն գնդի հրամանատար (Լյուբերցի օդանավակայան), ապա՝ հյուսիսարևմտյան ճակատում։ Ստացել է ոտքի վնասվածք։

Aquote1.png Նա կարմիր դրոշի երեք շքանշան ուներ։ Ավելին, այդ շքանշաններից մեկն անանուն էր։ 1941 թվականն էր։ Գերմանացի ռմբակոծիչները հավաքվել էին Մցենսկի օդանավակայանի վրա։ Վասիլին թռավ այնտեղ բեռնաթափված ինքնաթիռով և դուրս մղեց ռմբակոծիչներին իր ինքնաթիռի ճակատով։ Բանակի հրամանատարն ասաց. «Այս օդաչուին պարգևատրում եմ Կարմիր դրոշի շքանշանով»։ Երբ նա վայրէջք կատարեց, օդաչուի ազգանունը պարզ դարձավ…
- Արտյոմ Սերգեև
Aquote2.png

Այնուամենայնիվ, այս պարգևի մասին տեղեկատվությունը Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության «Ժողովրդի սխրանք» համատեղ տվյալների բազայում բացակայում է[5]։

Aquote1.png Վասիլի Ստալինը գունդը ղեկավարում էր ջանասիրաբար, լսում էր մեզ՝ ավելի փորձառու օդաչուներիս։ Որպես գնդի հրամանատար՝ նա իր հայեցողությամբ կարող էր մարտական թռիչք կատարել ցանկացած էսկադրիլիայի կազմում, բայց հաճախ, չգիտես ինչու, թռչում էր իմ կազմում։ 1943 թվականի փետրվար-մարտ ամիսներին մենք խփեցինք թշնամու տասնյակ ինքնաթիռներ, որոնցից երեքը՝ Վասիլիի մասնակցությամբ։ Ընդ որում, պետք է նշել, որ սկզբում, որպես կանոն, նրանց վրա հարձակվում էր Վասիլին, հետո այդ ինքնաթիռները կորցնում էին կառավարումը, և հետո մենք նրանց վերջնականապես ջախջախում էինք։ Մեր թռիչքային օրենքների համաձայն՝ այդ հաղթանակները կարող էին համարվել Վասիլիինը՝ որպես անձամբ խփված, սակայն վերագրվում էին խմբին։ Ես մի անգամ ասացի նրան այդ մասին, բայց նա ձեռքը թափահարեց և կարճ ասաց. «Հարկավոր չէ»։
- Խորհրդային Միության հերոս Սերգեյ Ֆյոդորովիչ Դոլգուշին[4]
Aquote2.png

1943 թվականի մայիսին ստացել է 193-րդ ավիացիոն գնդի օդաչու-հրահանգչի պաշտոնը։ 1944 թվականի հունվարի 16-ից զբաղեցրել է 1-ին գվարդիական կործանիչ ավիացիոն կորպուսում օդաչու-տեսուչի պաշտոնը։

1945 թվականի փետրվարի 22-ից սկսած եղել է բելառուսական 1-ին ճակատի 16-րդ օդային բանակի 286-րդ կործանիչ ավիացիոն դիվիզիայի հրամանատար։ Դիվիզիան նրա հրամանատարության ներքո մասնակցել է Բեռլինի հարձակողական գործողությանը։ 1945 թվականի մայիսի 11-ի պարգևատրման թերթիկում, որը ստորագրել է 16-րդ օդային բանակի հրամանատար, ավիացիայի գեներալ-գնդապետ Ս. Ի. Ռուդենկոն, նշված է․ «Բեռլինի հարձակողական գործողության իրականացման ընթացքում դիվիզիայի մասերով գնդապետ Վասիլի Ստալինի գվարդիայի անմիջական ղեկավարությամբ անցկացվել է 949 մարտական թռիչք։ Անցկացվել է 15 օդային մարտ, որոնց ընթացքում խոցվել է հակառակորդի 17 օդանավ, ընդ որում, գործողության առաջին իսկ օրը՝ 11, կորել է միայն մեկ անձնակազմ։ Անձամբ ընկեր Ստալինը Հայրենական մեծ պատերազմի ռազմաճակատներին մասնակցելու ընթացքում 26 մարտական թռիչք է կատարել և անձամբ խոցել հակառակորդի 2 ինքնաթիռ։ Արժանի է պարգևատրվել Սուվորովի 2-րդ աստիճանի շքանշանով»։

Պատերազմի ժամանակ հոր կողմից մի քանի անգամ ծառայության գծով պաշտոնական տույժի է ենթարկվել․ զրկվել է բարձր պաշտոններից տարբեր հանցանքների համար (օրինակ՝ նա կազմակերպել է ձկնորսություն ավիացիոն ռեակտիվ արկերի կիրառմամբ, որի արդյունքում նրա գնդի սպառազինության ինժեները մահացել է, իսկ լավագույն օդաչուներից մեկը վիրավորվել է և ընդմիշտ կորցրել թռիչքի հնարավորությունը) և կրկին ստացել այդ պաշտոնները[6]։

Պարգևատրվել է Կարմիր Դրոշի երկու շքանշանով, Սուվորովի 2-րդ աստիճանի և Ալեքսանդր Նևսկու շքանշաններով։ Ընդհանուր առմամբ, պատերազմի ընթացքում կատարել է 26 մարտական թռիչք։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիտեբսկի մոտ գտնվող Կոպտիի ագրոգորոդկայում գտնվող հուշանշան՝ կործանիչ-օդաչու Վասիլի Ստալինի հիշատակին

ԽՍՀՄ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր Դրոշի երեք շքանշան[7]
  • Սուվորովի 2-րդ աստիճանի շքանշան (29.05.1945)
  • Ալեքսանդր Նևսկու շքանշան (11.03.1943)
  • «Մարտական ծառայության» շքանշան[8]
  • «Մոսկվայի պաշտպանության» շքանշան
  • «Ստալինգրադի պաշտպանության» շքանշան
  • «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ հաղթանակ տանելու» շքանշան
  • «Բեռլինի գրավման» շքանշան
  • «Վարշավայի ազատագրման» շքանշան
  • «Խորհրդային բանակի և նավատորմի 30 տարին» շքանշան
  • «Մոսկվայի 800-ամյակին նվիրված» շքանշան

Օտարերկրյա պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Գրյունվալդի Խաչ» շքանշան (1945)
  • Շքանշան «Օդրուի, Նիսուի և Բալթիկայի համար» (1945)
  • Շքանշան «Վարշավայի համար» (1945)

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասիլի Ստալինը ամուսնացած է եղել չորս անգամ, ունեցել է չորս երեխա՝ չհաշված իր կանանց նախկին ամուսնություններից որդեգրված երեխաները[9][10][11]։

Nuvola apps kview.png Արտաքին պատկերներ
Searchtool.svg Կնոջ՝ Եկատերինա Տիմոշենկոյի հետ
  • Առաջին կին՝ Գալինա Ալեքսանդրովնա Բուրդոնսկայա (1921-1990), գերեվարված նապոլեոնական սպայի ծոռնուհին էր։ Ամուսնությունը գրանցվել է 1940 թվականին, տևել է մինչև 1944 թվականը, սակայն ամուսնալուծությունն այդպես էլ պաշտոնապես չի ձևակերպվել։
    • Որդի՝ Ալեքսանդր Բուրդոնսկի (1941-2017), եղել է թատերական ռեժիսոր և Ռուսաստանի ժողովրդական արտիստ։
    • Դուստր՝ Նադեժդա Ստալինա (1943-1999), սովորել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիայում՝ Օլեգ Եֆրեմովի մոտ։ Հեռացվել է մասնագիտական անարդյունավետության համար։ Նրա խոսքով՝ իրական պատճառը եղել է ռեկտոր Վենիամին Ռադոմիսլենսկու քաղաքական զգուշավորությունը։ Ապրել է Վրաստանում (Գորի), ապա՝ Մոսկվայում։ Ամուսնացած է եղել (1966-ից) Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դերասան, հայտնի խորհրդային գրող, ԽՍՀՄ ԳԽ քարտուղար Ալեքսանդր Ֆադեևի որդեգրած որդու՝ Ալեքսանդր Ալեքսանդր Ֆադեևի (1936-1993) հետ։
      • Թոռնուհի՝ Անաստասիա Ստալինա (ծնվել է 1977 թվականին)[9]։
Nuvola apps kview.png Արտաքին պատկերներ
Searchtool.svg Ստալինի գերեզմանը Նովոդևիչյան գերեզմանատանը
  • Երկրորդ կին՝ Եկատերինա Սեմյոնովնա Տիմոշենկո (1923-1988), Խորհրդային Միության մարշալ Սեմյոն Տիմոշենկոյի դուստրն էր։ Ամուսնությունը տևել է 3 տարի՝ 1946-1949 թվականներին։
    • Դուստր՝ Սվետլանա (1947-1990)։
    • Որդի՝ Վասիլի Ստալին (1949-1972), ինքնասպան է եղել՝ գտնվելով թմրանյութերի ազդեցության տակ[12]։
  • Երրորդ կին՝ Կապիտոլինա Գեորգիի Վասիլևա[13] (1918-2006[14][15]), մարզուհի, լողի ԽՍՀՄ չեմպիոն։ Ամուսնացած են եղել 1949-1953 թվականներին։ Կապիտոլինայի դուստրը (առաջին ամուսնությունից)՝ Լենա Վասիլևան, որդեգրվել է Վասիլի Ստալինի կողմից, ինչի կապակցությամբ կրում է Ջուգաշվիլի ազգանունը։
  • Չորրորդ կին՝ Մարիա Իգնատիևնա Նուսբերգ (ծնված Շևարդգինա) (1930-2002), բուժքույր։ Ամուսնությունը գրանցվել է 1962 թվականի հունվարի 9-ին։ Ամուսնությունից հետո վերցրել է Ջուգաշվիլի ազգանունը։ Մարիայի դուստրերը (առաջին ամուսնությունից)՝ Լյուդմիլան և Տատյանան, որդեգրվել են Վասիլի Ստալինի կողմից։ Ամուսնանալով՝ պահպանել են Ջուգաշվիլի ազգանունը

Մարմնավորում ֆիլմերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմ Դերակատար
1983 «Կարմիր միապետ» Դեվիդ Տրելֆալ
1991 «Իմ լավագույն ընկերը» Վլադիմիր Ստեկլով
1992 Ստալին Ստանիսլավ Ստրելկով
2004 «Մոսկովյան զրուցավեպ» Սերգեյ Բեզռուկով
2004 «Գողեր և մարմնավաճառներ։ Մրցանակ-թռիչք դեպի տիեզերք» Եվգենի Կրայնով
2005 «Ալեքսանդրյան այգի» Անդրեյ Գուսև
2005 «Դարաշրջանի աստղը» Իլյա Դրևնով
2006 «Ստալին։ Live» Պավել Վաշչիլին
2008 «Բերիայի որս» Անդրեյ Գուսև
2009 «Վոլֆ Մեսսինգ․ ժամանակի միջով նայողը» Գեորգի Տեսլա-Գերասիմով
2012 «Հոկեյի խաղեր» Ալեքսանդր Պեչենին
2012 «ՄՈւՌ» Անդրեյ Գուսև
2013 «Ժողովուրդների հոր որդին» Գելա Մեսխի
2014 «Տալյանկա» Պավել Դերևյանկո
2015 «Վլասիկ։ Ստալինի ստվերը» Եգոր Կլինաև (մանուկ հասակում), Պավել Վաշչիլին
2017 «Ստալինի մահը» Ռուփերթ Ֆրենդ
2018 «Սվետլանա» Սերգեյ Կոլոս

Վավերագրական ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Василий Сталин «От отца не отрекаюсь!». Запрещённые мемуары сына Вождя. — М.: Яуза-пресс, 2016. — 240 с. — 2000 экз. — ISBN 978-5-9955-0847-2

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Munzinger Personen (գերմ.)
  2. Василий Иосифович Сталин
  3. Зенькович, Николай Александрович Тайны ушедшего века-3. Лжесвидетельства. Фальсификации. Компромат. — М.: Олма-Пресс, 1999. — (Досье) — ISBN 5-224-00301-6
  4. 4,0 4,1 Василий Сталин — советский военный лётчик — Красные соколы. Русские авиаторы лётчики-асы 1914—1953
  5. Общедоступный электронный банк документов 'Подвиг народа'
  6. Социализм с человеческим отцом (Журнал «Коммерсантъ Власть», № 31 (735), 13.08.2007) // kommersant.ru
  7. http://www.podvignaroda.ru/?#id=33235769&tab=navDetailManAward
  8. Награждён в соответствии с Указом Президиума Верховного Совета СССР от 04.06.1944 «О награждении орденами и медалями за выслугу лет в Красной Армии»
  9. 9,0 9,1 Все женщины Василия Сталина. Он всегда усыновлял и удочерял детей своих сожительниц // Киевский телеграф
  10. Сергей Дроздов. Василий Сталин. Сын, ответивший за отца. Ч. 28. Женщины в его жизни //[Проза.ру, 3 сентября 2010 г.
  11. Родственники Иосифа Сталина // Хронос
  12. Трудная дочь маршала Тимошенко // Киевский телеграф
  13. Васильева, Капитолина Георгиевна(ռուս.) // Википедия. — 2018-12-09.
  14. Капитолина Васильева: «Сын за отца не в ответе» // Столетие. RU
  15. Васильева Капитолина Георгиевна (1918—2006)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Полянский В. 10 лет с Василием Сталиным. — Тверь: Викант, 1995. — 156 с. — ISBN 5-900886-01-8
  • Зенкович Н. А. Тайны ушедшего века. Лжесвидетельства. Фальсификации. Компромат. — М.: Олма-Пресс, 2004. — 672 с. — 3000 экз. — ISBN 5-224-04540-1
  • Сергеев, Артём Фёдорович, Глушик, Екатерина Фёдоровна Беседы о Сталине. — М.: Крымский мост-9Д, 2006. — 192 с. — (Сталин: Первоисточники). — 5000 экз. — ISBN 5-89747-067-7
  • Сергеев, Артём Фёдорович, Глушик, Екатерина Фёдоровна Как жил, работал и воспитывал детей И. В. Сталин. Свидетельства очевидца. — М.: Крымский мост-9Д, НТЦ "Форум", 2011. — 288 с. — (Сталин: Первоисточники). — 2000 экз. — ISBN 978-5-89747-062-4
  • Аллилуев В. С. Хроника одной семьи: Аллилуевы-Сталин. — М.: «Молодая гвардия», 2002. — 338 с. — 5000 экз. — ISBN 5-235-02245-9
  • Соколов Б. В. Василий Сталин. Сын «отца народов». — М.: АСТ-ПРЕСС КНИГА, 2004. — 368 с.: 8 л. ил. — (Историческое расследование). — 7000 экз. — ISBN 5-462-00126-6
  • Сухомлинов А. В. Василий, сын вождя. — М.: Коллекция «Совершенно секретно», 2001. — 416 с., 24 л. ил. на вкл. — 5000 экз. — ISBN 5-89048-089-8
  • Смыслов О. С. Василий Сталин. Заложник имени. — М.: Вече, 2003. — 464 с., илл. (16 с.) — (Досье без ретуши). — 7000 экз. — ISBN 5-94538-329-5
  • Грибанов С. В. Царевич Сталин. — М.: Гиндукуш, 1992. — 32 с. — Серия: «Тайны Кремлёвского двора», вып. 1. — 100 000 экз. — ISBN 5-85850-005-6
  • Володарский Э. Я. Василий Сталин, сын вождя. — М.: ПРОЗАиК, 2012. — 320 с. — 5000 экз. — ISBN 978-5-91631-173-0
  • Кеворков В. Исповедь перед казнью. — М.: Совершенно секретно, 2006. — 255 с. — 2000 экз. — ISBN 5-89048-159-2
  • Микоян, Степан Анастасович Мы — дети войны. — М.: Яуза, Эксмо, 2006. — ISBN 5-699-18874-6
  • Капитолина Васильева «Сын за отца не в ответе». Беседа с женой Василия Сталина. / Беседовал Сергей Рыков[1]
  • Горбачев А. Н. 10000 генералов страны: Краткий биобиблиографический справочник. — 5 изд. — М.: Infogans, 2017.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Интервью с Капитолиной Васильевой