Ստալին (ֆիլմ, 1992)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ստալին
Ստալին (ֆիլմ, 1992).jpg
Ժանրհեռուստադրամա
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Flag of Russia.svg Ռուսաստան[1]
Flag of Hungary.svg Հունգարիա[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԻվան Պասսեր
Գլխավոր
դերերում
Ռոբերտ Դյուվալ, Ջոլիա Օրմոնդ, Մաքսիմիլիան Շելլ, Երուն Կրաբբե, Ջոան Պլաուրայթ, Ֆրենկ Ֆինլեյ, Դենիել Մեսսի, Անդրաշ Բալինտ, Ռոշան Սեթ, Էմիլ Ոլկ, Ջոն Բոու, Ջիմ Քարտեր, Ստելլա Գոնետ, Միրիամ Մարգուլիս[2], Քլայվ Մերիսոն[2], Օլեգ Տաբակով[2], Քևին ՄաքՆելլի[2], Mátyás Usztics?, Murray Ewan?, Colin Jeavons?, Lisa Orgolini?, Ravil Isyanov?, Joanna Roth?, Ալեքսանդր Ֆեկլիստով, Ստանիսլավ Ստրելկով և Վսևոլոդ Լարիոնով
ՍցենարիստՓոլ Մոնաշ
ՕպերատորՎիլմոշ Ժիգմոնդ
ԵրաժշտությունՍտանիսլաս Սիրեվիչ
ՄոնտաժՊետեր Դեյվիս
Պատմվածքի վայրՄոսկվա և ԽՍՀՄ
Նկարահանման վայրՄոսկվա[3], Բուդապեշտ[3] և Մոսկովյան Կրեմլ[3]
Էկրաններին էնոյեմբերի 21, 1992-ից
ՀեռուստաալիքHBO
ԴիստրիբյուտորHBO
Պարգևներ
ԱռաջադրումPrimetime Emmy Award for Outstanding Cinematography for a Miniseries or Movie? և Primetime Emmy Award for Outstanding Made for Television Movie?

«Ստալին» (անգլ.՝ Stalin), 1992 թվականին «HBO» հեռուստացանցի կողմից նկարահանված հեռուստաֆիլմ, կենսագրական դրամա։ Պատմում է ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինի կյանքի և գործունեության մասին։ Ֆիլմում Ստալինին է մարմնավորում օսկարակիր դերասան Ռոբերտ Դյուվալը։

Արժանացել է երեք Ոսկե գլոբուս, չորս պրայմթայմ Էմմի մրցանակների, ինչպես նաև առաջադրվել մի շարք այլ մարցանակների[4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում ներկայացվում է ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինի անձնական կյանքը և քաղաքական կարիերան, ում հաջողվում է մեծապես բարձրացնել Խորհրդային Միության քաղաքական կշիռը ողջ աշխարհում, ինչը սակայն ուղեկցվում է սեփական ընտանիքի կործանմամբ և միլիոնավոր համախոհների զանգվածային սպանություններով։

Ֆիլմի դեպքերը նկարագրվում են Ստալինի դստեր՝ Սվետլանա Ալիլուևայի վկայություններով։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Ռոբերտ Դյուվալ Իոսիֆ Ստալին
Ջուլիա Օրմոնդ Նադեժդա Ալիլուևա
Մաքսիմիլիան Շել Վլադիմիր Լենին
Ջոան Փլոուռայթ Օլգա Ալիլուևա
Ֆրենք Ֆինլեյ Սերգեյ Ալիլուև
Դենիել Մեսսի Լև Տրոցկի
Անդրաշ Բալին Գրիգորի Զինովև
Իմիլ Վոլկ Լև Կամենև
Ռոշան Սեթ Լավրենտի Բերիա
Մաթիաս Ուժտից Նիկոլայ Եժով
Ջոն Բոու Կլիմենտ Վորոշիլով
Ջիմ Կարտեր Սերգո Օրջոնիկիձե
Մուրեյ Էվան Նիկիտա Խրուշչով
Ստելլա Գոնետ Զինաիդա Վոլկովա
Ելենա Սերոպովա Նինո Բերիա
Քոլին Ջիվոնս Գենրիխ Յագոդա
Միրիամ Մարգուլիս Նադեժդա Կրուպսկայա
Քևին Մաքնելի Սերգեյ Կիրով
Քլայվ Մերիսոն Վյաչեսլավ Մոլոտով
Լիզա Օրգոլինի Անյա Լարինա
Ջոանա Ռոթ Սվետլանա Ալիլուևա
Ալեքսանդր Ֆեկլիստով Լեոնիդ Նիկոլաև (Կիրովին սպանողը)

Մրցանակներ և նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ոսկե գլոբուս՝ լավագույն դերասանի անվանակարգում (մինիսերիալ կամ հեռուստաֆիլմ)՝ Ռոբերտ Դյուվալ
  • Ոսկե գլոբուս՝ լավագույն երկրորդ պլանի դերասանի անվանակարգում (մինիսերիալ կամ հեռուստաֆիլմ)՝ Մաքսիմիլիան Շել
  • Ոսկե գլոբուս՝ լավագույն երկրորդ պլանի դերասանուհու անվանակարգում (սերիալ, մինիսերիալ կամ հեռուստաֆիլմ)՝ Ջոան Փլոուռայթ
  • Պրայմթայմ Էմմի՝ լավագույն հեռուստաֆիլմի անվանակարգում
  • Պրայմթայմ Էմմի՝ լավագույն հեռուստաֆիլմային կամ մինիսերիալային ռեժիսուրայի անվանակարգում
  • Պրայմթայմ Էմմի՝ լավագույն հեռուստաֆիլմային կամ մինիսերիալային օպերատուրայի անվանակարգում
  • Պրայմթայմ Էմմի՝ լավագույն հեռուստաֆիլմային կամ մինիսերիալային երաժշտության անվանակարգում

Նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ոսկե գլոբուս՝ լավագույն մինիսերիալի կամ հեռուստաֆիլմի անվանակարգում
  • Պրայմթայմ Էմմի՝ լավագույն գլխավոր դերասանի անվանակարգում (մինիսերիալ կամ ֆիլմ)՝ Ռոբերտ Դյուվալ
  • Պրայմթայմ Էմմի՝ լավագույն երկրորդ պլանի դերասանի անվանակարգում (մինիսերիալ կամ ֆիլմ)՝ Մաքսիմիլիան Շել
  • Պրայմթայմ Էմմի՝ լավագույն երկրորդ պլանի դերասանուհու անվանակարգում (մինիսերիալ կամ ֆիլմ)՝ Ջոան Փլոուռայթ

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0105462/
  2. 2,0 2,1 2,2 2,3 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. 3,0 3,1 3,2 http://www.imdb.com/title/tt0105462/locations?ref_=tt_dt_dt
  4. IMDb Մրցանակների բաժին
  5. Stalin(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]