Ջիմ Քարթեր
| Ջիմ Քարթեր | |
|---|---|
| Ծննդյան թիվ՝ | օգոստոսի 19, 1948[1][2] (77 տարեկան) |
| Ծննդավայր՝ | Harrogate, Միացյալ Թագավորություն |
| Քաղաքացիություն՝ | |
| Մասնագիտություն՝ | դերասան, կինոդերասան, թատրոնի դերասան, լուսավորման նկարիչ և հեռուստատեսային դերասան |
| Պարգևներ՝ | |
| IMDb։ | ID 0141697 |
Ջեյմս (Ջիմ) Էդվարդ Քարտեր (անգլ.՝ James Edward «Jim» Carter, օգոստոսի 19, 1948[1][2], Harrogate, Միացյալ Թագավորություն)[3], անգլիացի դերասան։ Մեծ ճանաչում է ստացել «Դաունթոնի աբբայություն» ֆիլմում Չարլզ Կարսոնի դերակատարումից հետո (երկու անգամ՝ 2012 և 2013 թվականներին «Դրամատիկական հեռուստասերիալի երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում առաջադրվել է Պրայմ թայմ «Էմմի» մրցանակի)։ 1970-ականների բոստոնյան հայտնի «Madhouse Company Of London» կատակերգուների խմբի անդամ[4]։ Նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Գեորգ արքայի խելագարությունը» (1994), «Ռիչարդ III» (1995), «Սիրահարված Շեքսպիրը» (1998) և «Կախարդված Էլլան» (2004)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջիմ Քարտերը ծնվել է 1948 թվականի օգոստոսի 19-ին Մեծ Բրիտանիայի Յորքշիր կոմսության Հարոգեյթ քաղաքում։ Աշվիլյան քոլեջը ավարտելուց հետ երկու տարի իրավաբանություն է սովորել Սասեքսի համալսարանում։ Այնուհետև սկսել է հետաքրքրվել դերասանական արվեստով և թողել համալսարանը։ Այդ ամենից հետո միացել է Բրայթոնի թատերային խմբերից մեկին[5]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1983 թվականին ամուսնացել է դերասանուհի Իմելդա Սթոնթոնի հետ։ Նրանք ծանոթացել են 1983 թվականի հունվարին Ազգային թատրոնում Ռիչարդ Էյրի «Տղաներ և տիկնիկներ» մյուզիքլի ներկայացման փորձերի ժամանակ։ Զույգը ունեցել է 1 դուստր՝ Բեսսին (ծնվ 1993)։
Սթոնթոնը նրա մասին գրել է.
| Նա երբեք չի եղել այն դերասաններից, ովքեր երազում են Համլետ խաղալ։ Միգուցե դրա պատճառն այն է, որ նրա դերասանական արհեստը եկել է կրկեսիվ։ Նա միշտ արել է այն, ինչ ցանկացել է։ |
Սթնթոնը նաև խոստովանել է, որ ամուսնության ընթացքում նրանք իրարից բաժանվել են ընդամենը 3 շաբաթ[6]։ Զույգը պահում է տերիեր՝ Մոլի անունով[7][8]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| 1984 | Գայլերի ընկերությունում | The Company of Wolves | Տիտրերում գրված չէ, երկրորդ ամուսին |
|---|---|---|---|
| 1987 | Մեկ ամիս գյուղում | A Month in the Country | Էլերբեկ |
| 1992 | Ամեն ինչում մեղավոր է հանձնակատարը | Blame It On The Bellboy | Ռոսի |
| 1994 - 1994 | Կրեկերի մեթոդը | Cracker | Քենեթ Թրենտ |
| 1994 | «Գեորգ արքայի խելագարությունը» | The Madness of King George | Չարլզ Ֆոքս |
| 1995 | Ռիչարդ III | Richard III | Լորդ Ուիլյամ Հասթինգս |
| 1998 | Սիրահարված Շեքսպիրը | Shakespeare in Love | Ռալֆ Բաշֆորդ |
| 2003 | Զարթխումի 16 տարի | 16 Years of Alcohol | Ռեժիսոր |
| 2004 | Սպանություններ Միդսոմերում | Midsomer Murders | The Fisher King էպիզոդում, Նեյթան Գրին |
| 2004 | Կախարդված Էլլան | Ella Enchanted | Նիշ |
| 2007 | Լուռ վկա | Silent Witness | Մալկոլմ Յանգ |
| 2007 - 2009 | Կրենֆորդ | Cranford | Գլխավոր դեր, կապիտան Բրաուն |
| 2008 | Սպանություններ Օքսֆորդում | Los crímenes de Oxford | Տեսուչ Փեէերսեն |
| 2010 - 2015 | Դաունթոնի աբբայություն | Downton Abbey | Գլխավոր դեր, Չարլզ Կարսոն |
| 2011 | Մեկ շաբաթ Մերլինի հետ | My Week with Marilyn | Բարի |
| 2017 - 2019 | Օրդենի անկումը | Knightfall | Հայր Բոնիֆացի |
| 2019 | Դաունթոնի աբբայություն | Downton Abbey | Չարլզ Կարսոն |
| 2019 | Լավ խաբեբա | The Good Liar | Վինսենթ |
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրամատիկական արվեստին արած իր ծառայությունների համար 2019 թվականին արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Internet Movie Database — 1990.
- 1 2 filmportal.de — 2005.
- ↑ Shenton, Mark (2005 թ․ օգոստոսի 1). «20 Questions With... Jim Carter». Whatsonstage. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ «Downton Abbey's Jim Carter and the Madhouse Company of London». Clownlink. 8.2.2013. Վերցված է 2014 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ Mark Shenton (1.8.2005). «20 Questions With... Jim Carter». WhatsOnStage.com, Inc. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ «Imelda Staunton — Biography» in www.talktalk.co.uk. Retrieved 5 November 2011
- ↑ Fiona Mountford, «The Downton Abbey love story» in Saga Magazine (Thursday, 20 October 2011) in www.saga.co.uk/saga-magazine/1-downton.aspx. Retrieved 19 November 2011. They are the front cover stars of the October 2011 issue of Saga Magazine where this interview by Fiona Mountford may be found on pp. 34-37. These pages have an uploaded and can be viewed in saga.inbro.net.
- ↑ Roger, Sylvia (2008 թ․ դեկտեմբերի 26). «Imelda Staunton's perfect weekend». Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ «New Year Honours 2019: Twiggy, Michael Palin and Gareth Southgate on list». BBC News. 2018 թ․ դեկտեմբերի 28.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Wish 143 BBC Film Network – կարճ ֆիլմ
- Քարտերի վաղ ժամանակվա նկարները, որտեղ նա կրկեսի հնարքներ է կատարում Լուսանկարիչ Սելիա Բուրնետմ, նկարահանված 1984 թվականին
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիմ Քարթեր» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Օգոստոսի 19 ծնունդներ
- 1948 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- 20-րդ դարի անգլիացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի անգլիացի տղամարդ դերասաններ
- Անգլիացի դերասաններ
- Անգլիացի կինոդերասաններ
- Անգլիացի տղամարդ կինոդերասաններ
- Անգլիացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Բրիտանացի հեռուստատեսային դերասաններ
- Թատրոնի դերասաններ