Սպանություններ Օքսֆորդում
Սպանություններ Օքսֆորդում անգլ.՝ The Oxford Murders | |
---|---|
Երկիր | Միացյալ Թագավորություն Ֆրանսիա Իսպանիա |
Ժանր | քրեական ֆիլմ[1] |
Հիմք | The Oxford Murders? |
Թվական | 2008 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ալեքս դե լա Իգլեսիա[1][2][3] |
Սցենարի հեղինակ | Ալեքս դե լա Իգլեսիա և Խորխե Գերիկաչևարիա[4] |
Դերակատարներ | Էլայջա Վուդ[5][6][2][…], Ջոն Հըրթ[5][6][3], Լեոնոր Ուոթլինգ[5][6][3], Ջուլի Կոքս[5][6][3], Բեռն Գորման[5][6], Դոմինիկ Պինոն[5][6], Ալեքս Քոկս[5], Աննա Մեսի[5][6], Ջիմ Քարտեր[5][6], Ռոկե Բանյոս[5], Դենի Սապանի[7], Alan David?[7], Շառլոթ Ասփրի[7], Դուեյն Հենրի[7] և Bill Weston?[7] |
Օպերատոր | Կիկո դե լա Ռիկա |
Երաժշտություն | Ռոկե Բանյոս |
Պատմվածքի վայր | Անգլիա |
Կինոընկերություն | Telecinco Cinema |
Տևողություն | 107 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
«Սպանություններ Օքսֆորդում» (իսպ.՝ Los crímenes de Oxford), ռեժիսոր Ալեքս դե լա Իգլեսիայի 2008 թվականի քրեական թրիլլերը՝ արգենտինացի գրող Գիլերմո Մարտինեսի «Աննկատ սպանություններ» (Crímenes imperceptibles) վեպի հիման վրա[8]։
Սցենար
[խմբագրել | խմբագրել կոդը]1993 թվականի սեպտեմբեր։ Երիտասարդ ամերիկացի Մարտինը (Էլայջա Վուդ), Օքսֆորդի համալսարանի ուսանող՝ երազում է այն մասին,որ տրամաբանության հայտնի դասախոս Արթուր Սելդոմը (Ջոն Հըրթ) դառնա նարա գիտական ղեկավարը։ Մարտինը Սելդոմին աստվածացնում է և նրա մասին կարդացել է ամենը, ինչը միայն կարելի էր իմանալ գրականությունից և մամուլից։
Օքսֆորդում Մարտինը ապրում է տիկին Իգլտոնի (Աննա Մեսսի) տանը, ով համարվում էր Արթուր Սելդոմի հին ընկերը։ Բացի նրանցից իրենց տանը ապրում է տիկին Իգլտոնի աղջիկ՝ Բետը (Ջուլի Կոկս), ով մասնագիտությամբ երաժիշտ է, նա կատարում է տարեց մոր խնամակալի դերը, բայց այդ դերը նրա համար շատ ծանր է։
Դասախոսություններից մեկում Սելդը մեջբերում է Վիտգենշթայնի տրակտատը, որտեղ հեղինակը հերքում է բացարձակ ճշմարտության հնարավորությունը։ Հուսալով տպավորություն թողնել իր կուռքի վրա, Մարտինը վիճարկում է այս հայտարարությունը՝ պնդելով մաթեմատիկայի բացարձակ ճշմարտության հանդեպ հավատը՝ «Ես հավատում եմ Պի թվին»։ Սելդոմը ծաղրում է նրա փաստարկներրը՝ նրան հիմար ձևով ներկայացնելով լսարանի առջև։ Խիստ հիասթափված կատարվածից, Մարտինը որոշում է հրաժարվել գիտական աշխատանքից և գնում էիր գրասենյակ, որպեսզի հավաքի իր իրերը։ Այնտեղ նա հանդիպում է իր գրասենյակի հարևան՝ մաթեմատիկոս Պոդորովին (Բյորն Գորման), ով նույնպես չի կարողացել դառնալ Սելդոմի ուսանողը։
Մարտինը վերադառնում է իր բնակարան և այստեղ հանդիպում է Սելդոմին,ով եկել էր տեսնելու տիկին Ինգլտոնին։ Նրանք մտնում են տուն և հայտնաբերում են ,որ տիկին Իգլտոնը սպանված է։ Սելդոմը հայտնում է ժամանած ոստիկանությանը, որ տիկին Իգլտոնի հասցեյով և «Առաջինը հերթում» գրվածքով նամակ է ստացել։ Սելդոմը պնդում է, որ սպանությունը կատարվել է սերիական մարդասպանի կողմից, ով իր գործողություններով մարտահրավեր է նետում իր ինտելեկտին։ Սելդոմը ասում է Մարտինին, որ կատարյալ հանցագործությունը ոչ թե բացահայտված, այլ սխալ բացահայտված հանցագործությունն է և որտեղ մեղավոր է ճանաչվում անմեղ մարդը։
Խոսակցության ընթացքում Մարտինը իմանում է, որ տիկին Իգլտոնը արդեն իսկ գտնվում էր քաղցկեղի տերմինալ փուլում և եթե սպանությունը չկատարվեր, միևնույնն է նա մահանալու էր։ Նա ենթադրում է, որ մարդասպանը փորձում է «աննկատ սպանություններ» կատարել՝ ընտրելով անբուժելի հիվանդությամբ դատապարտված զոհերին՝ դրանով իսկ նվազեցնելով այն շանսերը, որ ոստիկանությունը կասկածելու է մահվան անբնական լինելու մեջ։
Մարտինը գնում է հիվանդանոց, ուր աշխատում է իր ընկերուհի Լերոնան (Լեոնոր Ուոտլինգ)։ Այնտեղ նա հանդիպում է կրոնական մոլեռանդին (Դոմինիկ Պինյոն), ում դուստրը թոքերի փոխպատվաստման խիստ կարիք ունի։ Մարտինը անմիջապես սլանում է Սելդոմի մոտ, ով այցելել էր իր նախկին ուսանողին, ով խելագարվել է և տառապում է ոսկորների ծանր հիվանդությունից։ Դրանից կարճ ժամանակ անց մահանում է ուսանողի հարևանը՝ մահացու ներարկումից, իսկ իշխանությունները ստանում են նշանով գրություն՝ կազմված երկու հատվող աղեղներից։
Մարտինի և Լորնայի հարաբերությունները լարվում են, քանի որ Մարտինի մտքերն ավելի ու ավելի են գրավում Սելդոմի տեսությունները և կատարված սպանությունները։ Բացի դրանից, Մարտինը իմանում է, որ անցյալում Սեկդոմը և Լորնան եղել են սիրահար զույգեր։ Երեկոյան Գայա Ֆոկսի համերգի ժամանակ, Մարտինը նկատում է Պոդորովին, ով իրեն կասկածելի էր պահում։ Մարտինը դիմում է ոստիկանություն, սակայն պարզվում է, որ Պոդորովը պատրաստվում էր դպրոցի տանիքից պաստառ կախել անպարկեշտ բովանդակության մակագրությամբ։ Մինչ ներկաները տարված են լինում այդ իրադարձությամբ, երաժիշտներից մեկը խեղդամահ է լինում։ Նրա փյունիկի վրա հայտնաբերվում է եռանկյունու պատկերը։
Սելդոմը Մարտինին պատմում է 19-րդ դարում ապրող մի մարդու մասին, ով իր օրագրի մեջ գրել էր իր կնոջը սպանելու մի քանի միջոցներ։ Երբ կինը հայտնաբերել էր գիրքը, նա վախից դանակով սպանել է նրա ամուսնուն և դատարանում արդարացվել է որպես ինքնապաշտպանական գործողություն։ Տասնամյակներ անց պարզվում է որ օրագիրը պատրաստված է եղել կնոջ սիրեկանի կողմից։ Այս պատմությունը պատմելուց հետո, Սելդոմը կրկնում է նախկինում արդեն ասված արտահայտությունը՝ կատարյալ հանցագործությունը այն չէ, որ մնացել է չբացահայտված, այլ այն, որը սխալ է բացահայտված։
Համալսարանի մաթեմատիկական շաբաթում տեղեկություններ են տարածվում, որ տեղացի մաթեմատիկոսներից մեկը ապացուցել է Ֆերմայի թեորեմը։ Մաթեմատիկոսների խումբը, այդ թվում նաև Սելդոմը և Մարտինը նստում են ավտոբուս, որպեսզի գնան համաժողովին։ Հանկարծ Մարտինը փախչում է ավտոբուսից՝ փողոցում տեսնելով Լորնային։ Մարտինն ու Լորնան պայմանավորվում են արձակուրդը անցկացնեն Օքսֆորդից, մաթեմատիկայից և Սելդոմից հեռու։ Մարտինը գտնում է, որ այն խորհրդանիշների հաջորդականությունը, որը մարդասպանը թողնում է հանցագործությունների վայրերում, պյութագորսականության խորհրդանիշներն են, հաջորդ՝ չորրորդ, խորհրդանիշը կլինի տետրակսիսը որը բաղկացած է տասը կետից։
Ոստիկանությունը կարծում է, որ մարդասպանը հիվանդագին կրքի մեջ է դեպի ՍԵլդոմը և փորձում է նրան սպանել՝ պայթեցնելով ավտոբուսը։ Մարտինը գալիս է եզրահանգման, որ մարդասպանը այն մարդն է, ում նա հանդիպել է հիվանդանոցում և ով դպրոցում աշխատում է մտավոր հետամնաց երեխաների ավտոբուսի վարորդ։ Նա պայթեցնում է ավտոբուսը՝ սպանելով դրանում գտնվող բոլոր երեխաներին, որպեսզի ապահովի դստեր օրգանների փոխպատվաստումը։ Ոստիկանությունը ենթադրում է, որ ինքը՝ վարորդը, խուսափել է մահվանից և այլ սպանություններ է կատարում, որպեսզի իր կասկածները հեռացնի դեպի անհայտ մոլագարը։
Ֆիլմի վերջում Լորնան և Մարտինը պատրաստվում են հեռանալ Օքսֆորդից։ Մարտինը անսպասելիորեն հասկանում է, որ Սելդոմը այսքան ժամանակ խաբել է իրեն։ Ինչպես ենթադրում էր ոստիկանությունը՝ ծերունուն սպանել է Բեթը՝ չցանկանալով այսուհետ կատարել խնամակալի դերը։ Նա զանգահարում է Սելդոմին տագնապահար, ով գալիս է որպեսզի թաքցնի սպանության հետքերը և այդ պլանի իրագործմանը խանգարեց Մարտինը։ Այսդ ժամանակ Սելդոմը մի պատմություն է հորինում սերիական մարդասպանի մասին՝ ընթացքում թողնելով իր բնավորության հատկանիշները այդպիսի պատմությունների մեջ՝ խորհրդավոր խորհրդանիշներով և հանելուկային նամակներով։ Այնուհետև Սելդոմը, օգտվելով ողբերգական հանգամանքներից, սկսում է կառուցել սպանությունների հաջորդականության տեսանելիությունը։ Հիվանդանոցում գտնվող մարդը մահացել էր եզակի պատճառներով, սակայն Սելդոմը երակային ներարկում է անում ներարկիչի ասեղով՝ տպավորություն ստեղծելով, անհայտ նյութից թունավորման մասին։
Երբ Մարտինը այս ամենը դնում է Սելդոմի դիմաց՝ նա խոստովանում է, որ խաբել է, սակայն իր արդարացման մեջ ասում է, որ նրա գորխողություններից ոչ մեկը չի հանգեցրել մարդու մահվան։ Մարտինն առարկում է, որ Սելդոմի ստեղծած սերիական մարդասպանի պատմությունը ավտոբուսի վարորդին ոգեշնչել է՝ պայթյունը գրել մոլագարի ձեռքի գործին։ Որպես պատասխան Սելդոմը ասում է, որ բոլոր գործողությունները ունեն անկանխատեսելի հետևանքներ, օրինակ՝ մոր սպանության համար Բետը Հրահրում էր Մարտինի սիրախաղը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էլայջա Վուդ – Մարտին
- Ջոն Հըրթ – Արթուր Սելդոմ
- Լեոնոր Ուոթինգ– Լորնա
- Ջուլի Կոքս — Բեթ
- Բերն Գորման — Պոդորով
- Աննա Մեսսի — Տիկին Իգլտոն
- Ջիմ Քարթեր — տեսուչ Պետերսեն
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ֆիլմը ներկայացվել է Գոյայի մրցանակի 6 կատեգորիաներում և ստացել է մրցանակ երեք կատեգորիաներում ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0488604/
- ↑ 2,0 2,1 http://www.filmaffinity.com/en/film509927.html
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=125149.html
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 http://www.imdb.com/title/tt0488604/fullcredits
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 http://www.ofdb.de/film/137582,Oxford-Murders
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Internet Movie Database — 1990.
- ↑ Martínez, Guillermo (2006). The Oxford Murders (Reprint ed.). Westminster, London: Penguin Books. ISBN 978-0143037965.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Սպանություններ Օքսֆորդում»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների անգլերեն ֆիլմեր
- 2000-ականների բրիտանական ֆիլմեր
- 2008 ֆիլմեր
- Անգլերեն ֆրանսիական ֆիլմեր
- Բրիտանական դետեկտիվ ֆիլմեր
- Բրիտանական թրիլեր ֆիլմեր
- Բրիտանական ռոմանտիկ ֆիլմեր
- Բրիտանական քրեական ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Իսպանական ֆիլմեր
- Լոնդոնում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Անգլիայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոնդոնում
- Ֆրանսիական դետեկտիվ ֆիլմեր
- Ֆրանսիական թրիլեր ֆիլմեր
- Ֆրանսիական քրեական ֆիլմեր
- Ֆրանսիական ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1993 թվականին
- 2000-ականների ֆրանսիական ֆիլմեր