Վիլմոշ Ժիգմոնդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիլմոշ Ժիգմոնդ
Vilmos Zsigmond KVIFF.jpg
Ծննդյան թիվ՝հունիսի 16, 1930(1930-06-16)[1][2]
Ծննդավայր՝Սեգեդ, Հունգարիա[3]
Վախճանի թիվ՝հունվարի 1, 2016(2016-01-01)[4][1][2] (85 տարեկանում)
Վախճանի վայր՝Բիգ Սյուր, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]
Ազգություն՝հունգար
Քաղաքացիություն՝Flag of Hungary.svg Հունգարիա
Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություն՝օպերատոր-բեմադրիչ և կինոպրոդյուսեր
Կարիերա՝1955-2015
Պարգևներ՝«Օսկար» օպերատորական լավագույն աշխատանքի համար, Honorary citizen of Szeged?, Corvin Chain? և BAFTA Award for Best Cinematography?
IMDb։ID 0005936

Վիլմոշ Ժիգմոնդ (հունգ.՝ Zsigmond Vilmos, 16 հունիսի, 1930, Սեգեդ1 հունվարի, 2016, Բիգ Սուր), հունգարացի և ամերիկացի կինոօպերատոր։ Կինեմատոգրաֆիստների ամերիկյան միության անդամ, արժանացել է ազգային ու միջազգային բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ «Օսկարի»։ 2003 թվականին Կինեմատոգրաֆիստների միջազգային գիլդիայի կողմից անցկացված հարցման արդյունքում ճանաչվել է պատմության տասը ամենաազդեցիկ կինեմատոգրաֆիստներից մեկը[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլմոշ Ժիգմոնդը ծնվել է 1930 թվականի հունիսի 16-ին Հունգարիայի Սեգեդ քաղաքում, Բոժենա (օրիորդական ազգանունը՝ Իլիչման) և Վիլմոնշ Ժիգմոնդների ընտանիքում։ Հայրը եղել է հայտնի ֆուտբոլիստ և մարզիչ[7][8]։

Վիլմոշ Ժիգմոնդը սովորել է Բուդապեշտի Դրամայի և կինոյի ակադեմիայում[9][10], ստացել է մագիստրոսի կոչում կինեմատոգրաֆիայի բնագավառում[7]։ Հինգ տարի Վիլմոշ Ժիգմոնդն աշխատել է Բուդապեշտի գեղարվեստական ֆիլմերի ստուդիայում որպես կինոօպերատոր։ Իր ընկերոջ ու համակուրսեցու՝ Լասլո Կովաչի հետ նա նկարահանել է 1956 թվականի Հունգարական հեղափոխության ընթացքում Բուդապեշտում տեղի ունեցած դեպքերն (ավելի քան 9000 մետր ժապավենի վրա)[7]։ Կարճ ժամանակ անց նա փախել է Ավստրիա[7]։ 1956 թվականին նկարահանված այդ նյութերի հիման վրա 2008 թվականին ստեղծվել է «Ենթագրեր պետք չեն․ Լասլո և Վիլմոշ» (անգլ.՝ No Subtitles Necessary: Laszlo & Vilmos) վավերագրական ֆիլմը[11][12][13][14]։

1962 թվականին Վիլմոշ Ժիգմոնդն ստացեկ է ԱՄՆ քաղաքացիություն[8]։ Նա բնակություն է հաստատել Լոս Անջելեսում և աշխատել լուսանկարչական լաբորատորիաներում։ 1960-ական թվականներին նա աշխատել է փոքր բյուջե ունեցող մի շարք ֆիլմերի վրա՝ փորձելով իր տեղը գրավել կինոարտադրությունում[7]։ Այդ ժամանակ նա օգտագործել է Վիլյամ Ժիգմոնդ անունը։ Առաջին ֆիլմը, որի վրա նա աշխատել է ԱՄՆ-ում, եղել է «Սադիստը» կինոնկարը։

Վիլմոշ Ժիգմոնդը ճանաչում է ձեռք բերել 1970-ական թվականներին՝ Ռոբերտ Ալտմենի «Մաքքեյբն ու միսիս Միլլերը» ֆիլմը նկարահանելուց հետո։ Հետագայում հաջողություն են ունեցել Ալտմենի «Երկար հրաժեշտ»[7], Ջոն Բուրմենի «Ազատում» և Սթիվեն Սփիլբերգի «Շուգարլանդի ճեպընթացը» և «Երրորդ մակարդակի մոտ կապեր» ֆիլմերը, որոնցից վերջինի համար Ժիգմոնդն արժանացել է «Օսկարի» օպերատորական լավագույն աշխատանք անվանակարգում։

2012 թվականին Վիլմոշ Ժիգմոնդը Յուրի Նեյմանի հետ Լոս Անջելեսում հիմնադրել է Կինեմատոգրաֆիայի գլոբալ ինստիտուտը[15]։

Վիլմոշ Ժիգմոնդը մահացել է 2016 թվականի հունվարի 1-ին Բիգ Սուրում (Կալիֆոռնիա), 85 տարեկան հասակում[16]։

Ընտրյալ ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Sadist / Սադիստը (1963, Ջեյմս Լենդիս)
  • The Incredibly Strange Creatures Who Stopped Living and Became Mixed-Up Zombies (1964, Ռեյ Դենիս Ստիկլեր)
  • The Name of the Game Is Kill (1968, Գունար Հելստրյոմ)
  • Horror of the Blood Monsters (1970, Էլ Ադամսոն)
  • Five Bloody Graves (1970, Էլ Ադամսոն)
  • McCabe & Mrs. Miller / Մաքքեյբն ու միսիս Միլլերը (1971, Ռոբերտ Օլտմեն)
  • The Hired Hand (1971, Փիթեր Ֆոնդա)
  • Blood of Ghastly Horror (1972, Էլ Ադամսոն)
  • Images/ Կերպարներ (1972, Ռոբերտ Օլտմեն)
  • Deliverance / Ազատում (1972, Ջոն Բուրմեն)
  • The Long Goodbye / Երկար հրաժեշտ (1973, Ռոբերտ Օլտմեն)
  • Scarecrow/ Խրտվիլակ (1973, Ջերի Շատցբերգ)
  • Cinderella Liberty (1973, Մարկ Ռայդել)
  • The Sugarland Express/ Շուգարլանդի ճեպընթացը (1974, Սթիվեն Սփիլբերգ)
  • Sweet Revenge (1976, Ջերի Շատցբերգ)
  • Obsession (1976, Բրայան դե Պալմա)
  • Close Encounters of the Third Kind/ Երրորդ մակարդակի մոտ կապեր (1977, Սթիվեն Սփիլբերգ, «Օսկար» մրցանակ, BAFTA-ի անվանակարգ)
  • The Deer Hunter/ Եղնիկների որսորդը (1978, Մայքլ Չիմինո, «Օսկարի» անվանակարգ, BAFTA մրցանակ)
  • The Rose (1979, Մարկ Ռայդել)
  • Heaven’s Gate/ Դրախտի դարպասներ (1980, Մայքլ Չիմինո)
  • Blow Out/ Պատռվածք (1981, Բրայան դե Պալմա)
  • The River/ Գետը (1984, Մարկ Ռայդել, «Օսկարի» անվանակարգ)
  • The Witches of Eastwick/ Իստվիկի կախարդուհիները (1987, Ջորջ Միլլեր)
  • Fat Man and Little Boy/ Գեր մարդն ու փոքր տղան (1989, Ռոլան Ժոֆե)
  • The Two Jakes (1990, Ջեք Նիկոլսոն)
  • The Bonfire of the Vanities (1990, Բրայան դե Պալմա)
  • Stalin (1992, Այվեն Պասեր, «Էմմի»)
  • Sliver/ Տաշեղ (1993, Ֆիլիպ Նոյս)
  • Maverick/ Մեվերիկ (1994, Ռիչարդ Դոներ)
  • The Crossing Guard/ Հսկիչ Խաչմերուկում (1995, Շոն Փեն)
  • Assassins/ Վարձու մարդասպաններ (1995, Ռիչարդ Դոներ)
  • The Ghost and the Darkness/ Ուրվականն ու Մթությունը (1996, Սթիվեն Հոփքինս)
  • Ljuset håller mig sällsk (2000, Կառլ Գուստավ Նյուկվիստ, վավերագրական ֆիլմ Սվեն Նյուկվիստի մասին)
  • Bánk bán (2001, Չաբա Կաել, Լոձի կինոփառատոնի մրցանակ)
  • Jersey Girl/ Աղջիկը Ջերսիից (2004, Քևին Սմիթ)
  • Melinda and Melinda/ Մելինդան ու Մելինդան (2004, Վուդի Ալեն)
  • The Black Dahlia/ Սև խոլորձը (2006, Բրայան դե Պալմա, ներկայացվել է «Օսկարի» օպերատորի լավագույն աշխատանքի համար)
  • Cassandra’s Dream/ Կասանդրայի երազանքը (2007, Վուդի Ալեն)
  • King Shot (2009, Ալեխանդրո Խոդորովսկի)

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օսկար, 1977, Երրորդ մակարդակի մոտ կապեր
  • BAFTA մրցանակ օպերատորական լավագույն աշխատանքի համար, 1978, Եղնիկների որսորդը
  • Կինոքննադատների ազգային միության մրցանակ օպերատորական լավագույն աշխատանքի համար, 1973, Երկար հրաժեշտ
  • Էմմի, 1993, Ստալին
  • Մրցանակ կյանքում ունեցած ձեռքբերումների համար (անգլ.՝ Lifetime Achievement Award), 1999, Կինեմատոգրաֆիստների ամերիկյան միություն
  • Մրցանակ կյանքում ունեցած ձեռքբերումների համար, 2010, Մանակի եղբայրների կինոփառատոն
  • Մրցանակ կյանքում ունեցած ձեռքբերումների համար, 2014, Կաննի կինոփառատոն

Անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • BAFTA, 1971, Մաքքեյբն ու միսիս Միլլերը
  • BAFTA, 1977, Երրորդ մակարդակի մոտ կապեր
  • Օսկար, 1978, Եղնիկների որսորդը
  • Օսկար, 1984, Գետը
  • Էմմի, 2002, The Mists of Avalon
  • Օսկար, 2006, Սև խոլորձը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #128800003 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  4. http://www.premiere.fr/Cinema/News-Cinema/Vilmos-Zsigmond-le-directeur-de-la-photographie-de-Rencontres-du-troisieme-type
  5. 'Deer Hunter,' 'Close Encounters' Cinematographer Dies at 85 — 2016.
  6. "Top 10 Most Influential Cinematographers Voted on by Camera Guild," October 16, 2003. Retrieved January 28, 2011.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Schaefer Dennis, Larry Salvato (1986)։ «Vilmos Zsigmond»։ Masters of Light: Conversations with Contemporary Cinematographers։ University of California Press։ էջ 311։ ISBN 978-0-520-05336-6 
  8. 8,0 8,1 Vilmos Zsigmond Biography (1930-)
  9. «Vilmos Zsigmond»։ The New York Times։ Վերցված է 2008-12-27 
  10. «Vilmos Zsigmond»։ MSN։ Վերցված է 2008-12-27 
  11. «Ենթագրեր պետք չեն․ Լասլո և Վիլմոշ» ֆիլմի պաշտոնական կայքը
  12. Seitz, Matt Zoller. The New York Times, Television Section, November 13, 2009. Accessed: August 15, 2013.
  13. Ենթագրեր պետք չեն․ Լասլո և Վիլմոշ(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  14. «Ենթագրեր պետք չեն․ Լասլո և Վիլմոշ»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
  15. «CreativeCOW»։ Library.creativecow.net։ Վերցված է 2016-01-04 
  16. Carmel Dagan։ «‘Close Encounters’ Cinematographer Vilmos Zsigmond Dead at 85»։ Variety։ Վերցված է 2016-01-04 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]