Մաքսիմիլիան Շելլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մաքսիմիլիան Շելից)
Մաքսիմիլիան Շելլ
գերմ.՝ Maximilian Schell
Ծնվել էդեկտեմբերի 8, 1930(1930-12-08)[1][2][3][…]
ԾննդավայրՎիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն[4]
Մահացել էփետրվարի 1, 2014(2014-02-01)[1][2][3][…] (83 տարեկան)
Մահվան վայրԻնսբրուք, Ավստրիա[4]
ԳերեզմանՎիենայի կենտրոնական գերեզմանատուն
ԿրթությունԼյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան, Ցյուրիխի համալսարան, Բազելի համալսարան և University of the Arts Bern?
Քաղաքացիություն Շվեյցարիա և  Ավստրիա
Մասնագիտությունկինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, ինքնակենսագիր, սցենարիստ, թատրոնի դերասան, կինոդերասան, դերասան և ռեժիսոր
Ծնողներհայր՝ Հերման Ֆերդինանդ Շելլ, մայր՝ Margarethe Noé von Nordberg?
Ամուսին(ներ)Նատալիա Անդրեյչենկո և Iva Mihanović?
Պարգևներ և մրցանակներ

Մաքսիմիլիան Շելլ (գերմ.՝ Maximilian Schell, դեկտեմբերի 8, 1930(1930-12-08)[1][2][3][…], Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն[4] - փետրվարի 1, 2014(2014-02-01)[1][2][3][…], Ինսբրուք, Ավստրիա[4]), ավստրիացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքսիմիլիան Շելլը ծնվել է Ավստրիայում շվեյցարացի գրող Գերման Ֆերդինանդ Շելլի և վիեննացի դերասանուհի Մարգարետ Նոե ֆոբ Նորդբերգի ընտանիքում։ Նա ընտանիքի ամենափոքր երեխան էր և ուներ 2 քույր և մեկ եղբայր՝ Մարիա, Իմմի և Կառլ։ 1938 թվականին նրանց ընտանիքը Ավստրիայից տեղափոխվեց Շվեյցարիա։ Մաքսիմիլիան Շելլի մանկությունը այդպիսով անցել է Ցյուրիխում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ցյուրիխը դարձել էր Եվրոպայի յուրօրինակ մշակութային կենտրոններից մեկը, ինչը նպաստել է Շելլի մշակութային դաստիարակությանը։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանի տարիքից նա ուսումնասիրել է գերմանագիտություն, արվեստի և գրականության պատմություն, երաժշտություն և թատրոն։ Միաժամանակ նա նաև մարզվում էր ֆուտբոլով և համարյա դարձել էր շվեյցարական «Գրասհոպեր» ֆուտբոլային ակումբի անդամ։ Այժմ էլ Շելլի սիրված ակումբը մնում է «Գրասհոպեր»ը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսած 1952 թվականից Մաքսիմիլիան Շելլը սկսում է ավելի խորը ուսումնասիրել դերասանական վարպետություն և արդեն մեկ տարի անց սովորելով Բեռնի կոնսերվատորիայում բազելի քաղաքային թատրոնում սկսում է աշխատել որպես դերասան, ռեժիսոր և դրամատուրգ։ 1959 թվականին մի քանի տեղեր աշխատելուց հետո մնում է հիմնական աշխատանքի Մյունխենի Կամերային թատրոնում։ Նույն թվականին ռեժիսոր Գուստաֆ Գրյունդգենսը նրան հրավիրում է Համբուրգ, որտեղ նա աշխատում է տեղի թատրոնում մինչև 1963 թվականը՝ ռեժիսորի մահը։

Դրանից հետո մեկնում է աշխատանքի Լոնդոնում, որտեղ զբաղվում է նաև Շեքսպիրյան պիեսների թարգմանությամբ։ 2007 թվականին Մաքսիմիլիան Շելլը բեմադրեց Յոհան Շտրաուսի «Վիեննական արյուն» օպերետը բաց բեմի վրա։

Կինոկարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքսիմիլիան Շելլին ճանաչում ու հռչակ բերեց նրա աշխատանքները կինոյում և հեռուստատեսությունում։ Իր առաջին մեծ դերը կինոյում 1955 թվականին էր «Երեխաներ, մայր և գեներալ» ֆիլմում։ 1958 թվականին նրան հրավիրում են Հոլիվուդ նկարահանվելու Մառլոն Բրանդոյի հետ «Երիտասարդ առյուծներ» ֆիլմում։

Իր ամենաաստղային դերերից մեկը դարձավ ռեժիսոր Սթենլի Կրամերի «Նյուրնբերգյան դատավարություն» ֆիլմը, որի համար նա սատացավ «Օսկար» մրցանակ որպես լավագույն դերասան։ Մյուս նշանավոր դերասանական աշխատանքներից կարելի է առանձնացնել «Տոպկապի» (1964) ֆիլմը Պիտեր Ուստինովի հետ հետ, «Ջուլիա» դրաման, «Կամուրջը շատ հեռու է» պատերազմական ֆիլմը և «Բախում անդունդի հետ» (1998) գիտաֆանտաստիկ ֆիլմը, որոնցում հանդես են գալիս մի շարք հայտնի դերասաններ։

Մաքսիմիլիան Շելլը նաև զբաղվել է սցենարներ գրելով, ռեժիսորական և պրոդյուսերական գործունեությամբ։ Նրա առաջին մեծ ռեժիսորական աշխատանքը «Առաջին սեր» ֆիլմն էր (1970), որը լավ ընդունելություն ունեցավ կինոաշխարհում, ներկայացվեց նաև Օսկարի։ Դրան հաջորդեցին «Հետիոտն» (1974), «Դատավորը և նրա դահիճը» (1975) Ֆրիդրիխ Դյուրենմատի համանուն գրվածքի հիման վրա, նաև «Մառլեն» (1984) վավերագրական ֆիլմը Մառլեն Դիտրիխի մասին, «Իմ քույր Մարիան» (2002) հարազատ քրոջ՝ Մարիա Շելլի մասին, ով այդ ժամանակ տառապում էր դեմենցիայով՝ մտավոր թուլությամբ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքսիմիլիան Շելլը մոտ 3 տարի սիրավեպի մեջ էր Իրանի վերջին շահի կնոջ՝ Սորայ Էսֆանդիարի Բախտիարի հետ։ 1985 թվականին Շելլը ամուսնացավ ռուս դերասանուհի Նատալյա Անդրեյչենկոյի հետ և 1989 թվականին նրանք ունեցան աղջիկ՝ Նաստյա։

Թատրոնում, կինոյում և հեռուստատեսությունում աշխատելուց բացի Շելլը նաև գրում է զբաղվում է գեղանկարչությամբ։ Նա մեծ մասամբ բնակվում է Լոս Անջելեսում գտնվող իր առանձնատանը։ Շելլը հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլիի կնքահայրն է։ 1975 թվականին Ջոլիի հայրը՝ դերասան Ջոն Վոյթը խաղաց գլխավոր դերերից մեկը «Դատավորը և նրա դահիճը» պիեսի էկրանավորման մեջ։

1985 թվականին Շելլը ամուսնացել է ռուս դերասանուհի Նատալյա Անդրեյչենկոյի հետ, 1989 թվականին ունեցել են մեկ աղջիկ՝ Նաստյա։ 2005 թվականին ամուսնալուծվել են[6]։ Շելլը հարաբերությունների մեջ էր իրենից 47 տարով երիտասարդ վիեննացի թանգարանային մասնագետ Էլիզաբեթ Միխիչի հետ[7]։

Մաքսիմիլիան Շելլը մահացել է 2014 թ. փետրվարի 1-ին Ավստրիայում[8]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ. Շելլը «Նյուրնբերգյան դատավարություն» ֆիլմում
Մ. Շելլը կանցլեր Վիլլի Բրանդտի հետ դերասանների հանդիպման ժամանակ,
1971 թ. լուսանկար
իտալուհի դիզայներ Կլաուդիա վոն Ապոնտեի հետ,
2006 թ. լուսանկար

Մաքսիմիլիան Շելլը խաղացել է 100-ից ավելի գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերում, որոնցից առավել նշանավորներն են

տարի ֆիլմ ռեժիսոր խաղընկերներ
1955 «Երեխաներ, մայր և գեներալ» Լասլո Բենեդեկ
1958 «Երիտասարդ առյուծներ» Էդվարդ Դմիտրիկ Մառլոն Բրանդո
Մոնտգոմերի Կլիֆտ
1961 «Նյուրնբերգյան դատավարություն» Սթենլի Կրամեր Սփենսեր Թրեյսի
Բերտ Լանկաստեր
Մոնտգոմերի Կլիֆտ
Ռիչարդ Ուիդմարկ
Մառլեն Դիտրիխ
Ջուդի Գառլենդ
1962 «Ալտոնայի մենակյացները» Վիտորիո դե ՍԻկա Սոֆի Լորեն
Ֆրեդրիկ Մարչ
1964 «Տոպկապի» Ջուլիս Դասսեն Պիտեր Ուստինով
1966 «Ինքնասպանի գործը» Սիդնի Լյումետ Ջեյմս Մեյսոն
Սիման Սինյորե
1974 «ՕԴԵՍՍԱ գործը» Ռոնալդ Նիմ Ջոն Վոյթ
1975 «Մարդը ապակյա վանդակի մեջ» Արթուր Հիլլեր
1977 «Շտայներ» Սեմ Պեկինպա Ջեյմս Քոբեռն
Ջեյմս Մեյսոն
1977 «Կամուրջը շատ հեռու է» Ռիչարդ Աթենբորոու Շոն Քոնների
Մայքլ Քեյն
Լոուրենս Օլիվիե
Ջեյմս Կան
Ջին Հեքմեն
Էնթոնի Հոփքինս
Ռոբերտ Ռեդֆորդ
Լիվ Ուլման
1977 «Ջուլիա» Ֆրեդ Ցինեման Ջեյն Ֆոնդա
Վանեսա Ռեդգրեյվ
Մերիլ Սթրիփ
Ջեյսոն Ռոբարդս
1979 «Սև անցք» Գերի Նելսոն Էռնեստ Բորգնայն
Էնթոնի Փերքինս
1981 «Ընտրյալները» Ջերեմի Կեյգեն Ռոդ Սթայգեր
1991 «Երիտասարդ Եկատերինան» Մայքլ Անդերսոն Ջուլիա Օրմոնդ
Քրիստոֆեր Պլամմեր
Վանեսա Ռեդգրեյվ
1994 «Աստվածաշնչյան պատմություններ» Ջոզեֆ Սարջենտ Ռիչարդ Հարրիս
Բարբաբար Հերշի
1994 «Փոքրի Օդեսսա» Ջեյմս Գրեյ Թիմ Ռոթ
1998 «Վամպիրները» Ջոն Կարպենտեր Ջեյմս Վուդս
Դանիել Բոլդուին
1998 «Բախում անդունդի հետ» Միմի Լեդեր Էլայջա Վուդ
Թեա Լեոնի
Մորգան Ֆրիման
Ռոբերտ Դյուվալ
Վանեսա Ռեդգրեյվ
Ջեյմս Քրոմվել
Լիլի Սոբեսկի
1999 «Ժաննա դ'Արկ» (հեռուստասերիալ) Քրիստիան Դյուգեյ Լիլի Սոբեսկի
Պիտեր Օ'Թուլ
2008 «Բլում եղբայրները» Ռայան Ջոնսոն Էդրիան Բրոուդի
Ռեյչել Վայս
Մարկ Ռուֆֆալո

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքսիմիլիան Շելլը համարվում է ամենահաջողակ և հայտնի գերմանալեզու դերասաններից մեկը։ Ընդհանուր թվով ստացել է 19 տարբեր կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 8-ի, որոնց թվում՝

Օսկար[խմբագրել | խմբագրել կոդը]

3 անգամ ներկայացվել է Օսկարի, ստացել 1 Օսկար լավագույն դերասանի համար
«Նյուրնբերգյան դատավարություն» - ստացել է լավագույն դերասան անվանակարգում
«Մարդը ապակյա վանդակի մեջ» - ներկայացվել է լավագույն դերասան անվանակարգում
«Ջուլիա» - ներկայացվել է երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում

Ոսկե Գլոբուս[խմբագրել | խմբագրել կոդը]

4 անգամ ներկայացվել է Ոսկե Գլոբուսի, ստացել 2-ը
«Նյուրնբերգյան դատավարություն» - ստացել է լավագույն դերասան անվանակարգում
«Մարդը ապակյա վանդակի մեջ» - ներկայացվել է լավագույն դրամայի դերասան անվանակարգում
«Ջուլիա» - ներկայացվել է երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում
«Ստալին» - ստացել է երկրորդ պլանի սերիալի լավագույն դերասան անվանակարգում

2 անգամ ներկայացվել է Էմմիի, 1 անգամ ներկայացվել է BAFTA-ի, ստացել է Սան Սեբաստիանի և Բավարիայի կինոփառատոնների մրցանակ։ 2002 թվականին ստացել է «Բեմբի» կինոմրցանակ, կինոյում ունեցած ավանդի համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #119528967 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. filmportal.de — 2005.
  6. Famous People: Maximilian Schell(գերմ.)
  7. Maximilian Schell liebt diese Frau. — Society 24.at(գերմ.)
  8. «Скончался австрийский актер Максимилиан Шелл» (ռուսերեն). Lenta.ru. 2014 թ․ փետրվարի 1. Վերցված է 2014 թ. փետրվարի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքսիմիլիան Շելլ» հոդվածին։