Նատալյա Անդրեյչենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նատալյա Անդրեյչենկո
ռուս.՝ Наталья Эдуардовна Андрейченко
Ծնվել էմայիսի 3, 1956(1956-05-03)[1] (67 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունկինոդերասանուհի, դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի և երգչուհի
Ամուսին(ներ)Մաքսիմ Դունաևսկի և Մաքսիմիլիան Շելլ
Պարգևներ և մրցանակներ
ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ և Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակներ
n-andreychenko.com

Նատալյա Էդուարդովնա Անդրեյչենկո (ռուս.՝ Наталья Эдуардовна Андрейченко, մայիսի 3, 1956(1956-05-03)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական թատրոնի և կինոյի դերասանուհի։ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1984)[2]։ Առավել հայտնի է «Սիբիրիադա» (1978), «Ռազմադաշտային սիրավեպ» (1983) և «Մերի Պոպինս, ցտեսություն» (1983) ֆիլմերում կատարած դերերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատալյա Անդրեյչենկոն ծնվել է 1956 թվականի մայիսի 3-ին Մոսկվայում։ Դերասանուհի դառնալ որոշել է դեռ դպրոցում։ Մ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան ընդունվելու անհաջող փորձից հետո ընդունվել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ, որտեղ սովորել է Սերգեյ Բոնդարչուկի և Իրինա Սկոբցևայի արվեստանոցում։

Կինոյում իր նորամուտը կատարել է 1975 թվականին, երբ երկրորդ կուրսում սովորելու ժամանակ նկարահանվել է «Արշալույսից մինչև արշալույս» և «Օրորոցային տղամարդկանց համար» ֆիլմերում։ Առաջին խոշոր դերասանական հաջողությունը եղել է դերը «Սիբիրիադա» ֆիլմում, որն էկրան է բարձրացել 1979 թվականին։ Ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակի, սակայն հանդիսատեսի շրջանում ամենամեծ հաջողությանն Անդրեյչենկոն արժանացել է նրա երկու դերեր՝ Մերի Պոպինսի դերը Լեոնիդ Կվինիխիձեի «Մերի Պոպինս, ցտեսություն» հեռուստատեսային ֆիլմում և Լյուբա Անտիպովայի դերը «Ռազմադաշտային սիրավեպ» մելոդրամայում։

«Ներիր» ֆիլմում կատարած դերի համար նա ճանաչվել է տարվա լավագույն դերասանուհի «Խորհրդային էկրան» ամսագրի ընթերցողների կողմից, իսկ «Մցենսկի գավառի լեդի Մակբեթը» ֆիլմում կատարած Կատերինա Իզմայլովայի դերի համար առաջադրվել է «Նիկա» մրցանակի «Կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում։ 1996 թվականին Natasha & GooSee խմբի հետ ձայնագրել է MOST ալբոմը, որտեղ հանդես է եկել որպես վոկալիստ[3]։

2010 թվականին դարձել է «Ուկրաինան արցունքներին չի հավատում» տաղանդների ուկրաինական շոուի ժյուրիի անդամներից մեկը։ 2011 թվականին Դմիտրի Նագիևի հետ միասին վարել է «Օրենքով մայրիկը» ռեալիթի-շոուն «Պերեց» հեռուստաալիքով։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին ամուսինը՝ Մաքսիմ Դունաևսկի (ծնվել է 1945 թվականին), ռուս կոմպոզիտոր,
    • Որդին՝ Դմիտրի Շելլ (ծնված՝ 25 նոյեմբերի 1982)[4], աշխատում է շվեյցարական բանկում, բանկիր, Մաքսիմ Դունաևսկու որդին է, վերցրել է իր խորթ հոր ազգանունը[5]։
  • Երկրորդ ամուսինը (1985-2005)՝ Մաքսիմիլիան Շելլ (1930-2014), ավստրիացի դերասան և կինոռեժիսոր։
    • Դուստրը՝ Նաստասյա Շելլ (ծնվել է 1989 թվականին)[6]

Նատալյա Անդրեյչենկոն 1991 թվականին գաղթել է ԱՄՆ՝ ամուսնու՝ Մաքսիմիլիան Շելլի մոտ։ 2005 թվականին ամուսնալուծությունից հետո վերադարձել է Ռուսաստան[7]։

  • Բուսակեր է, սնվում է հում ուտելիքով, զբաղվում է յոգայով[8][9]։

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1975 – Արշալույսից մինչև արալույս (ռուս.՝ От зари до зари)
  • 1976 – Ստեպանովի հուշատետրը (ռուս.՝ Степанова памятка) – Տանյուշա
  • 1976 – Օրորոցային տղամարդկանց համար (ռուս.՝ Колыбельная для мужчин) – Վալյա Կռիլովա
  • 1977 – Մենամարտ տայգայում (ռուս.՝ Поединок в тайге)
  • 1977 – Մեր պարտքերը (ռուս.՝ Долги наши) – Վերկա
  • 1977 – Տափաստան (ռուս.՝ Степь) – աղջիկ խրձերի վրա
  • 1978 – Հեռանալով հեռացիր (ռուս.՝ Уходя — уходи) – Լյուբա
  • 1978 – Սիբիրիադա (ռուս.՝ Сибириада) – ԱՆաստասիա Սոլոմինա
  • 1979 – Հնձվորներ (ռուս.՝ Жнецы) – Մարիա
  • 1979 – Վաճառական կինն ու բանաստեղծը (ռուս.՝ Торговка и поэт) – Օլգա
  • 1979 – Ժամանեց մարսեցին աշնանային գիշերով (ռուս.՝ Прилетел марсианин в осеннюю ночь) – Վալկիրիա Նիկոլաևնա
  • 1980 – Գետանցման ժամանակ ձիերին չեն փոխում (ռուս.՝ Коней на переправе не меняют) – Ալլա
  • 1980 – Տիկնայք հրավիրում են տղամարդկանց (ռուս.՝ Дамы приглашают кавалеров) – Ռաիսա
  • 1980 – Հարսանեկան գիշեր (ռուս.՝ Свадебная ночь) – Մաշա
  • 1981 – Արիություն (ռուս.՝ Мужество) – Տոնյա
  • 1982 – Լյուդմիլա (ռուս.՝ Людмила) – Զինա
  • 1982 – Մարդը, որ փակեց քաղաքը (ռուս.՝ Человек, который закрыл город) – Նինա Լազարևա
  • 1982 – Տեսուչ Լոսև (ռուս.՝ Инспектор Лосев) – Վարվառա Գլոտովա
  • 1982 – Մենք այստեղ պետք է ապրենք (ռուս.՝ ) — Արինա
  • 1983Ռազմադաշտային սիրավեպ (ռուս.՝ Военно-полевой роман) – Լյուբով Անտիպովա
  • 1983 – Մերի Փոպինս, ցտեսություն (ռուս.՝ Мэри Поппинс, до свидания) – Մերի Փոպինս
  • 1983 – Երկուսը մեկ անձրևանոցի տակ (ռուս.՝ Двое под одним зонтом) – Լյուդմիլա (հնչյունավորել է Ինգա Տրետյակովան))
  • 1985 – Մարիցա (ռուս.՝ Марица) – Մարիցա
  • 1986Ներիր (ռուս.՝ Прости) – Մարյա Սերգեևնա, գրիպի ինստիտուտի աշխատակից
  • 1986 – Պետրոս Մեծ (ռուս.՝ Пётр Великий) – Եվդոկիա Լոպուխինա
  • 1987 – Կարմիր խաչի նշանի ներքո (ռուս.՝ Под знаком Красного Креста) – Նինա Մալիշևա
  • 1989 – Մցենսկի գավառի լեդի Մակբեթը (ռուս.՝ Леди Макбет Мценского уезда) – Կատերինա Իզմայլովա
  • 1993 – Մոմեր խավարում (ռուս.՝ Свечи во тьме) (ԱՄՆ, Էստոնիա) – Մարթա Վելիստե
  • 1994 – Փոքր Օդեսա (ռուս.՝ Маленькая Одесса) – Նատաշա
  • 1995 – Ավրորա։ «Գրավում» գործողություն (ռուս.՝ Аврора: Операция «Перехват») – Ֆրանչեսկա Զաբորցին
  • 1997 – Բժիշկ Քուին, կին բժիշկը (ռուս.՝ Доктор Куин, женщина-врач) (հեռուստասերիալ, «Wave Goodbye» էպիզոդ) – արքայադուստր Նիզամովա
  • 1998 – Tatort: Russisches Roulette (հեռուստասերիալ, ԳԴՀ, Ավստրիա, Շվեյցարիա) – Հելենա Կրասնովա, ռուս թարգմանչուհի
  • 1998 – Нежить – Պանտիա, վամպիր[10]
  • 1999 – 8 ½ $ – Քսենյա Պոտեխինա (հնչյունավորել է Ռենատա Լիտվինովան)
  • 2001 – Երջանկության բանաձևը (ռուս.՝ Формула счастья)
  • 2001 – Նվիրիր ինձ լուսնի լույս (ռուս.՝ Подари мне лунный свет) – Իրինա Կուպրիյանովա
  • 2002 – Օ’քեյ (ռուս.՝ О’кей) – Էլյա
  • 2004 – Հայրերի մեղքերը (ռուս.՝ Грехи отцов) – Մարիա Անդրոսովա
  • 2005 – Իմ մեծ հայկական հարսանիքը (ռուս.՝ Моя большая армянская свадьба) – Իրինա, Լենայի մայրը
  • 2006Խաղաղ Դոն (ռուս.՝ Тихий Дон) – Դարյա (նկարահանումներն անցկացվել են 1994 թվականին)
  • 2008 – Շատ ռուսական դետեկտիվ (ռուս.՝ Очень русский детектив) – Սնեժանա
  • 2009 – Կյանքը փոխառությամբ (ռուս.՝ Жизнь взаймы) – Լյուդմիլա Ադամովա
  • 2009 – Աշխարհի տանիքին (ռուս.՝ На крыше мира) – Ելենա Նաումովա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #130380091 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Новая Российская энциклопедия: в 12 т. / Ред. кол.: А. Д. Некипелов, В. И. Данилов-Данильян, В. М. Карев и др. — М.: ООО «Издательство „Энциклопедия“» Т. 2 А — Баяр, 2005. — 960 с.: ил.
  3. «Natasha & GooSee — MOST» (ռուսերեն). avtograf.com.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 4-ին.
  4. Дмитрий Максимович Дунаевский р. 25 ноябрь 1982 — Родовод
  5. Актриса Наталья Андрейченко судится с любимым сыном — Общество, Светская жизнь — МК
  6. Nastassja Schell
  7. Фильм: Эфир на НТВ, 2010
  8. Наталья Андрейченко: «В состоянии клинической смерти я путешествовала без тела минут пять»
  9. «Наталья Андрейченко: В день Конца света я умерла и родилась заново!». Sobesednik.ru. 6 февраля 2013. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.
  10. «Наталья Андрейченко: «Тарзан завидовал моей шали!»». Правда.Ру. 2007 թ․ հոկտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատալյա Անդրեյչենկո» հոդվածին։