Հենրիխ Յագոդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գենրիխ Յագոդաից)
Հենրիխ Յագոդա
Генрих Ягода
Դրոշ
Դրոշ
ԽՍՀՄ Ներքին գործերի ժողկոմ
հուլիսի 10, 1934 - սեպտեմբերի 26, 1936
Նախորդող Վյաչեսլավ Մենժինսկի
Հաջորդող Նիկոլայ Եժով
 
Կուսակցություն՝ Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության
(1917–1937)
Կրթություն՝ Մոսկվայի բարձրագույն տեխնիկական ուսումնարան
Մասնագիտություն՝ Ինժեներ
Դավանանք աթեիզմ
Ծննդյան օր 1891 նոյեմբերի 7
Ծննդավայր Ռուսաստան Ռիբինսկ, Ռուսական կայսրություն
Վախճանի օր մարտի 15, 1938(1938-03-15) (տարիքը 46)
Վախճանի վայր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Մոսկվա, ՌԽՍՖՀ, ԽՍՀՄ
Թաղված Կոմունարկայի կրակահրապարակ
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն,  ՌԽՖՍՀ և  ԽՍՀՄ
Ամուսին Իդա Ավերբախ
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
և Պետանվտանգության պատվավոր աշխատակից
Յագոդան 21 տարեկանում

Հենրիխ Գրիգորևիչ Յագոդա (ռուս.՝ Генрих Григорьевич Ягода, ծնված որպես՝ Ենոխ Գերշևիչ Իեգուդա[1], նոյեմբերի 7 (19), 1891 կամ 1891[4], Ռիբինսկ, Յարոսլավլի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 15, 1938(1938-03-15)[2][3], Կոմունարկայի կրակահրապարակ, Լենինսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս բոլշևիկյան հեղափոխական գործիչ, ԽՍՀՄ պետանվտանգության մարմինների գլխավոր ղեկավարներից մեկը, ԽՍՀՄ Ներքին գործերի ժողկոմ (1934-1936)։

Ակտիվ մասնակցություն է ունեցել 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությանը։ 1919-1920 թվականներին եղել է Արտաքին առևտրի ժողկոմիսարիատի կոլեգիայի անդամ, գրեթե նույն ժամանակահատվածում՝ Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողովի (Չեկա) հատուկ բաժնի գործերի կառավարիչ։ 1934 թվականին, երբ կազմավորվում է ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատը (ՆԿՎԴ), Իոսիֆ Ստալինի հրամանով նշանակվել է ներքին գործերի ժողկոմ[5]։

Յագոդայի անմիջական վերահսկողությամբ իրականացվել է Ստալինի ներկուսակցական հակառակորդների (ինչպիսիք Լև Կամենևն ու Գրիգորի Զինովևն էին) ձերբակալումները, դատավարությունները և մահապատիժը, 1930-ականների խորհրդային զանգվածային բռնաճնշումները։ Ղեկավարել է Սպիտակ ծով-Բալթյանի (Բելոմորկանալ) և Մոսկվա-Վոլգա ջրանցքների, «Դինամո» մարզաստադիոնի[5] շինարարությունները, որոնց ժամանակ օգտագործվում էր ԳՈւԼԱԳ-ի ուղղիչ-աշխատանքային ճամբարներում բռնադատվածների աշխատուժը՝ միայն այդ ժամանակահատվածում դառնալով 12000-ից 25000 կալանավորի մահվան պատճառ։

1936 թվականին հեռացվել է Ներքին գործերի ժողկոմի պաշտոնից, ապա նշանակվել կապի մինիստր։ 1937 թվականին հեռացվել է պաշտոնից, այնուհետև կոմկուսի շարքերից և ի վերջո ձերբակալվել[5]։ Մեղադրվել է վնասարարության, լրտեսության, տրոցկիզմի և դավադրության հանցագործությունների մեջ։ Յագոդան ընդունել է իրեն ներկայացված բոլոր մեղքերը, բացի լրտեսությունից։ Գնդակահարվել է 1938 թվականի մարտի 15-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Генрих Ягода. Нарком внутренних дел. Генеральный комиссар государственной безопасности. Сборник материалов и документов. Казань, 1997: Данные приводятся по «Книге записи вновь родившихся евреев Рыбинска».
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. Who led the NKVD (ռուս.)
  5. 5,0 5,1 5,2 ՄԱՄՈՒԼ․ամ (2017 թ․ մարտի 16). «Ստալինյան մարդակեր համակարգը խժռել է իր իսկ կառուցողներին․ խորհրդային ժողովրդի դահիճներից մեկի՝ Հենրիխ Յագոդայի մասին». mamul.am. Մամուլ. Վերցված է 2021 թ․ մարտի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
-
ԽՍՀՄ Ներքին գործերի ժողկոմ
Հենրիխ Յագոդա

10 հուլիսի, 1934 – 26 սեպտեմբերի, 1936
Հաջորդող
Նիկոլայ Եժով