Աննա Լարինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աննա Լարինա
Анна Ларина
Դիմանկար
Ծնվել էհունվարի 27, 1914
ԾննդավայրՌուսաստան Ռուսական կայսրություն
Մահացել է24 փետրվարի 1996(1996-02-24) (տարիքը 82)
Մահվան վայրՌուսաստան Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ռուսաստան Ռուսաստան
ԱզգությունՌուսաստան Ռուս
Մասնագիտությունգրող, հուշագիր
ԱմուսինՆիկոլայ Բուխարին
Ֆյոդոր Ֆադեև
ԵրեխաներՅուրի
(առաջին ամուսնությունից)
Նադեժդա և Միխայիլ
(երկրորդ ամուսնությունից)

Աննա Միխայլովնա Լարինա (ռուս.՝ Анна Михайловна Ларина, հունվարի 27, 1914(1914-01-27)[1], Ռուսական կայսրություն - փետրվարի 26, 1996(1996-02-26), Մոսկվա, Ռուսաստան), բոլշևիկ հեղափոխական և խորհրդային գործիչ Նիկոլայ Բուխարինի երկրորդ կինը և այրին, «Անմոռանալի» հուշագրությունների հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1914 թվականին։ Վաղ տարիքում նրան որդեգրել է պրոֆեսիոնալ հեղափոխական Յուրի Լարինը[2]։ Երիտասարդ տարիքում ծանոթացել է ապագա ամուսնու՝ Նիկոլայ Բուխարինի հետ, ով նրանից 26 տարով մեծ էր։ Լարինան հաճախ էր սիրո նամակներ գրում Բուխարինին։ 20-ամյա Լարինան և 46-ամյա Բուխարինն ամուսնացել են 1934 թվականին։ 1936 թվականին ծնվեց նրանց առաջնեկը՝ Յուրին[3]։

1937 թվականին, երբ Յուրին դեռ չէր բոլորել մեկ տարեկանը, Բուխարինը ձերբակալվեց ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի (ՆԿՎԴ) կողմից՝ մեղադրվելով լրտեսություն կատարելու, Խորհրդային Միությունը մասնատելու, կուլակային խռովություններ կազմակերպելու, Իոսիֆ Ստալինին սպանելու փորձ կատարելու և նախկինում Վլադիմիր Լենինի հանդեպ խորհրդավոր գործողություններ փորձելու համար[4]։ Ամուսնու հետ նաև ձերբակալվեց Լարինան[5][6]։ Մինչ բաժանումը, Բուխարինը հրահանգել էր կնոջն անգիր սովորել իր վերջին կտակը (գիտակցելով, որ Ստալինը կարող էր այն աղավաղել), որով նա խնդրում էր կոմունիստ առաջնորդների ապագա սերունդներին իրեն հետմահու արդարացնել։ Չհամարձակվելով այն գրի առնել, Լարինան իր հուշերում գրում էր, որ պատժախցում քնելուց առաջ «աղոթքի պես» միշտ լուռ ինքն իրեն կրկում էր ամուսնու խոսքերը։ Կտակն ամբողջությամբ տպագրվել է միայն 1988 թվականին։

Աննային նախ աքսորեցիին Աստրախան, ապա 1938 թվականի սեպտեմբերի 5-ին այնտեղ կալանավորեցին և բանտարկեցին։ Այնուհետև ուղարկեցին Տոմսկի ուղղիչ ճամբար, որը նախատեսված էր այսպես կոչված «ժողովրդի թշնամիների» ընտանիքի անդամների համար։ Տոմսկում մի քանի ամիս անցկացնելուց հետո Լարինան երկրորդ անգամ կալանավորվեց և ուղակվեց Նովոսիբիրսկ՝ պատիժը կրելով մեկուսացված բանտախցում, որից հետո նրան տեղափոխեցին Կեմերովոյի բանտ, որտեղ էլ երեք ամիս անկցանելուց հետո գնացքով վերադարձրին Մոսկվա[7]։

Լարինան իր հուշագրությունում հիմնականում նկարագրում էր ԳՈւԼԱԳ-ի ուղղիչ-աշխատանքային ճամբարներում անցկացրած առաջին տարին, չնայած, ընդհանուր առմամբ, նրա տարագրությունը տևել էր 20 տարի։ Քանի որ Բուխարինի այրին էր, Լարինան գտնվում էր խիստ հսկողության տակ և նրան նույնիսկ չէր էլ թույլատրվում աշխատել, փոխարենը, նրա ժամանակի մեծ մասն անցնում էր անգործության ձանձրույթի մեջ։

Aquote1.png Այդ ժամանակ ես արդեն փորձառու զեկ էի (բանտարկյալ), ով արդեն եղել էր բազմաթիվ կալանավայրերում՝ Աստրախանում, Սարատովում, Սվերդլովսկում, Տոմսկում, Նովոսիբիրսկում։ Ես արդեն սովոր էի մեկուսի գոյությանս, առանց գրքերի, թղթի և մատիտի, չկարողանալով անել ոչինչ, բացի մտքումս իմ սիրած բանաստեղծների հանգավոր բանաստեղծությունների տներ վերհիշելուց ու դրանք անվերջ կրկնելով անգիր անելուց։ Aquote2.png


Գուլագում գտնվելու ժամանակ Լարինան մյուս բռնադատվածների հետ կապ էր հաստատում խցերի պատերին թփթփացնելով։ Հենց այդ կերպ էլ տեղեկացել էր ամուսնու գնդակահարության մասին։

Լարինայի պատիժը տևել է 20 տարի։ Այս ժամանակահատվածում նա ծանոթեցել է երկրորդ ամուսնու՝ Ֆյոդոր Ֆադեևի հետ[8]., ում հետ նոր ընտանիք է կազմել, ունեցել երկու զավակ՝ Միխայիլ և Նադյա[6]։ Ֆադեեևը մահացել է 1959 թվականին։

1953 թվականին, Ստալինի մահվանից հետո, Լարինան, ով այդ ժամանակ տառապում էր տուբերկուլյոզով, ազատվում է ԳՈւԼԱԳ-ից։ Նրա տարագրությունը վերջնականապես ավարտվում է 1959 թվականին, երբ գնացքով վերադառնում է Մոսկվա։

Լարինան իր կյանքի մնացած մասը նվիրեց ամուսնու անունը մաքրելու գործին` երկար և հանգամանալից նամակներ գրելով ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար Նիկիտա Խրուշչովին և նրա իրավահաջորդներին։ 1988 թվականին Բուխարինը վերջնականապես արդարացվեց (ռեաբիլիտացիա)։ Ամուսնու ծննդյան 100-ամյակին Լարինան ելույթ ունեցավ Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտում կազմակերպված հիշատկման վեհաժողովի ժամանակ։

Լարինան մահացել է 1996 թվականին Մոսկվայում։ Թաղված է Տրոեկուրովյան գերեզմանատանը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Babelio (ֆր.) — 2007.
  2. Ларина Анна Михайловна Незабываемое Воспоминания о ГУЛАГе
  3. «OBITUARY : Anna Larina»։ The Independent։ Independent Group։ մարտի 1, 1996։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է ապրիլի 19, 2021 
  4. Stanley Alessandra (ձետրվարի 26, 1996)։ «Anna Larina, 82, the Widow of Bukharin, Dies in Moscow»։ The New York Times 
  5. Ларина Анна Михайловна
  6. 6,0 6,1 COATES STEVE (հոկտեմբերի 4, 2010)։ «A Gulag Family Reunion»։ The New York Times 
  7. «Anna Larina»։ Արխիվացված է օրիգինալից 2021-04-20-ին։ Վերցված է ապրիլի 19, 2021 
  8. Сотников Борис Иванович Тиран Сталин

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]