Էլվին Ռեյ Ջոնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էլվին Ռեյ Ջոնս
Elvin Jones 3.jpg
Բնօրինակ անունանգլ.՝ Elvin Jones
Ի ծնե անունանգլ.՝ Elvin Ray Jones
Ծնվել էսեպտեմբերի 9, 1927(1927-09-09)[1][2][3]
Պոնտիակ, Միչիգան, ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Մահացել էմայիսի 18, 2004(2004-05-18)[1][2][4][…] (76 տարեկան)
Էնգլվուդ, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Ժանրերջազ և post-bop?[5]
Մասնագիտությունjazz drummer և Երաժիշտ
Գործիքներհարվածային համակարգ[5]
ԼեյբլBlue Note և Enja Records?
Կայքelvinjones.com
Elvin Jones Վիքիպահեստում

Էլվին Ռեյ Ջոնս (անգլ.՝ Elvin Ray Jones, սեպտեմբերի 9, 1927(1927-09-09)[1][2][3], Պոնտիակ, Միչիգան, ԱՄՆ - մայիսի 18, 2004(2004-05-18)[1][2][4][…], Էնգլվուդ, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի ջազային երաժիշտ, Ջոն Քոլթրեյնի կվարտետում հայտնի թմբկահար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլվին Ջոնսը ծնվել է 1927 թվականին Միչիգան նահանգի Պոնտիակ քաղաքում և եղել է ընտանիքի տասը երեխաներից ամենափոքրը։ Նրա եղբայրները՝ Խենկն ու Տադը, եղել են հաջողակ ջազային երաժիշտներ[6], և նրանց ընտանիքում երաժշտությունը միշտ հարգի է եղել։ 13 տարեկանում Ջոնսը հաստատ որոշել էր դառնալ թմբկահար և օրական աշխատում էր մինչև 10 ժամ։

Ջոնսն իր կարիերիան սկսել է 1949 թվականից Դետրոյթ քաղաքում։ Շուտով սկսել է ելույթներ ունենալ այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Չառլի Պարկերը, Մայլս Դևիսը և Ուորդել Գրեյը[6]։ 1955 թվականին Նյու Յորքում նա անհաջող փորձ է արել ընդունվելու Բենի Գուդմենի կոլեկտիվի երաժիշտների շարքերը, որից հետո միացել է Չարլզ Մինգուսի անսամբլին։ 1960 թվականին Ջոնսը սկսել է ելույթներ ունենալ Ջոն Քոլթրեյնի կվարտետում, որտեղ նվագել է մինչև 1966 թվականը։ Ճանաչված քառյակի կազմում նա ձայնագրել է մի շարք հայտնի ջազային ալբոմներ, մասնավորապես « A Love Supreme»-ն։ Կվարտետից հեռանալուց հետո Ջոնսը որոշ ժամանակ նվագել է Դյուկ Էլինգտոնի նվագախմբում, իսկ հետո ստեղծել է իր խումբը՝ «The Elvin Jones Jazz Machine»-ն։

Ջոնսը հարվածային գործիքներն օգտագործել է ոչ այնքան տակտի, որքան մենակատար գործիքների հետ միաժամանակյա հնչողություն ստեղծելու համար։ Նրա կատարումների տեխնիկան ազդեցություն է ունեցել այնպիսի հարվածային գործիքներ նվագողների վրա, որպիսիք են Միտչ Միտչելը և Ջինջեր Բեյքերը։ Ջոնսը վախճանվել է 2004 թվականին 76 տարեկանում սրտի անբավարարությունից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]