Jump to content

Նյուպորտ Նյուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նյուպորտ Նյուս
Newport News
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՀամայնքՎիրջինիա
Հիմնադրված է1881 թ.
Մակերես178, 32 կմ² կմ²
ԲԾՄ15 ֆուտ
Բնակչություն182 020 մարդ մարդ (2013)
Ժամային գոտիUTCUTC-5, ամռանը UTC-4
Հեռախոսային կոդ+1 757
Փոստային ինդեքս23601–23609
Փոստային դասիչ23601–23609, 23601, 23603 և 23605
Պաշտոնական կայքnnva.gov(անգլ.)
Նյուպորտ Նյուս (ԱՄՆ)##
Նյուպորտ Նյուս (ԱՄՆ)

Նյուպորտ Նյուս (անգլ.՝ Newport News), քաղաք ԱՄՆ-ում, Վիրջինիա նահանգ։

2010 թվականի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմել է 180 հազար 719 մարդ։

Քաղաքում գտնվում է ծովային թանգարան, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ծովային թանգարաններից մեկը։

1607 թվականին Ամերիկայում՝ Ջեյմսթաունում անգլիական առաջին բնակեցման ավարտից հետո գաղութատերերը սկսել են ուսումնասիրել և սեփականացնել ծովախորշերի և նավահանգիստներին սահմանակից հողերը, որոնք հայտնի էին «Հեփտոն Ռոուդս» անունով։ 1610 թվականի հուլիսի 9-ին անգլիացի գաղութատերերը գրավեցին հնդկական Լելուտան գյուղը, որը գտնվում էր Հեմպտոն առվի գետաբերանին և այնտեղ հիմնեցին սեփական բնակավայր անգլիական եկեղեցով, դառնալով Ամերիկայում շարունակաբար գոյություն ունեցող անգլիական բնակավայր[1] ը։

1619 թվականին Վիրջինիայի գաղութը բաժանվեց չորս «քաղաքների», այդ վայրերը դարձան Էլիզաբեթ Սիթիի (Elizabeth Cittie) մի մասը։ Լոնդոնյան կոմպանիայի սնանկացումից հետո Վիրջինիան դարձավ թագավորական գաղութ և բաժանվեց ութ «կոմսությունների », 1634 թվականին այդ վայրերը մտան Ուորիկ ռիվերշիր (Warwick River Shire) կոմսության կազմի մեջ, 1643 թվականին վերանվանվեց Ուորիկ շրջան։ Դա գյուղատնտեսական շրջան էր, 1704 թվականին այստեղ գրանցված էր 125 մասնավոր սեփականություն.[2]:

1837 թվականին Նյուպորտ Նյուս Պոյնտ գյուղ է այցելում Կոլիս Հանթինգթոնը, ով հետագայում դարձավ խոշոր երկաթուղային մագնատ։ Երբ քաղաքացիական պատերազմից հետո ԱՄՆ-ում սկսվեց վերակառուցման դարաշրջան, 1870 -ական թվականներին Վիլյամս Վիկհեմը ներգրավեց Հանթինգթոնին Վիրջինիայում երկաթուղիների շինարարություն սկսելու մեջ։

Երկաթուղիները թույլ տվեցին Արևմտյան Վիրջինիայում ածուխի մշակում սկսել, սակայն պահանջվում էր խորջրյա նավահանգիստ ածուխի արտահանման համար, Ռիչմոնդի շրջանում գտնվող Յորկ գետը շատ փոքր էր ածխային փոխադրամիջոցների համար։ Հանթինգթոնը որոշեց, որ Ուորիկ շրջանի հարավարևելյան մասը լավագույն վայրն է ածուխի երկաթուղով մինչև ծովային տրանսպորտ տեղափոխման համար և 1881 թվականին սկսվեց երկաթուղային գծով շարժումը մինչև Նյուպորտ Նյուս,  ափի մոտ գտնվող ֆերմերային շրջանը դարձավ արագ զարգացող նավահանգիստ։

Երկաթուղիների շինարարությունը Հանթինգթոնի Վիրջինիայի զարգացման համար նախատեսված պլանի առաջին մասն էր։ 1886 թվականին նա կառուցեց Newport News Shipbuilding and Drydock Company նավաշինարանը, ածխային տերմինալին մոտեցող նավերի վերանորոգման համար։ 1891 թվականին նավաշինարանը կառուցեց իր առաջին նավը, բուքսիր «Դորոտին» (Dorothy): 1897 թվականին «Նյուպորտ Նյուսը» կառուցեց երեք մեծ նավ ԱՄՆ-ի համար, հրետանավակ «Նեշվիլ» (Nashville), «Ուիլմինգտոն» (Wilmington) և «Հելենա» (Helena): Կարճ ժամանակում Ուորիկ շրջանի իշխանությունը Դենբայից տեղափոխվեցին Նյուպորտ Նյուս։ Սակայն Նյուպորտ Նյուսն այնքան արագ էր աճում, որ 1896 թվականին Վիրջինիայի գլխավոր ասամբլեայի որոշմամբ Նյուպորտ Նյուսը դարձավ անկախ քաղաք։

1952 թվականին Ուորիկ շրջանը ձևափոխվեց Ուորիկ անկախ քաղաքի։ 1958 թվականին Ուորիկի բնակչությունը հանրաքվեի ժամանակ քվեարկեցին երկու քաղաքների միավորման համար, և ընտրեցին «Նյուպորտ Նյուս» անվանումը։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հայտնի է որպես ամերիկյան նավաշինության կենտրոններից մեկը։ Քաղաքում գտնվում է Huntington Ingalls Industries ընկերության նավաշինարանները։

 Northrop Grumman  ընկերության «Newport News Shipbuilding» նավաշինարանը՝ ԱՄՆ-ի ռազմական նավաշինության խոշորագույն ձեռնարկությունը, որտեղ կառուցվել են բոլոր ատոմային ավիակիրները և ԱՄՆ-ի ստորջրյա մակույկների զգալի մասը։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Citypopulation.de
  2. [1] Материалы Newport News Shipbuilding, подразделения Huntington Ingalls Industries Inc.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Информационная система географических названий США: Ньюпорт-Ньюс
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նյուպորտ Նյուս» հոդվածին։