Ռեյ Բրաուն (երաժիշտ)
| Ռեյ Բրաուն | |
|---|---|
![]() | |
| Բնօրինակ անուն | անգլ.՝ Ray Brown |
| Ծնվել է | հոկտեմբերի 13, 1926[1][2][3][…] Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ[4] |
| Երկիր | |
| Մահացել է | հուլիսի 2, 2002[1][2][3][…] (75 տարեկան) Ինդիանապոլիս, ԱՄՆ[4] |
| Գերեզման | Ֆորեստ Լոուն հուշայգի |
| Ժանրեր | ջազ, բիբոփ, Հարդ-բոպ և դասական երաժշտություն[5] |
| Մասնագիտություն | կոմպոզիտոր, ջազ երաժիշտ, բասիստ և երաժշտական պրոդյուսեր |
| Գործիքներ | Կոնտրաբաս, թավջութակ, Շեփոր[5] և բաս[5] |
| Լեյբլ | Verve Records և Concord Records |
| Կրթություն | Շենլի ավագ դպրոց |
| Անդամակցություն | The Ben Webster Quintet? |
| Ամուսին | Էլլա Ֆիցջերալդ |
| Պարգևներ | |
Ռեյմոնդ Մեթյուզ «Ռեյ» Բրաուն (անգլ.՝ Ray Brown, հոկտեմբերի 13, 1926[1][2][3][…], Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ[4] - հուլիսի 2, 2002[1][2][3][…], Ինդիանապոլիս, ԱՄՆ[4]), աֆրոամերիկացի ջազ կոնտրաբասիստ և թավջութակահար, ով հայտնի է իր մեծ աշխատանքով Օսկար Փիթերսոնի և Էլլա Ֆիցջերալդի հետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեյ Բրաունը ծնվել է Փիթսբուրգ՝ Փենսիլվանիայում, և դաշնամուրի պարապմունքների է գնացել 8 տարեկանից։ Երբ նա նկատեց, թե ինչքան դաշնակահարներ են հաճախում իր ավագ դպրոցը, նա մտածեց տրոմբոն վերցնելու մասին բայց միջոցներ չուներ։ Երբ ավագ դպրոցի ջազ նվագախմբում ազատ տեղ բացվեց, նա ընտրեց կոնտրաբասը[6]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրաունի վրա վաղ հասակում ամենամեծ ազդեցությունը թողել է բաս նվագող Ջիմի Բլանտոնը, ով Դյուկ Էլինգթոնի խմբի բասիստն էր[7]։ Որպես երիտասարդ երաժիշտ Բրաունը միանգամից հայտնի դարձավ Փիթսբուրգի ջազի ասպարեզում՝ իր առաջին քայլերը կատարելով փորձառու նվագողների խմբերի՝ Jimmy Hinsley Sextet-ի և Snookum Russell-ի, հետ[8]։ Ավագ դպրոցը ավարտելուց հետո, լսելով պատմություններ Նյու Յորքի 52-րդ փողոցի ջազային տեսարանների մասին, տոմս է առնում դեպի Նյու Յորք[9]։ Նա ժամանեց Նյու Յորք 20 տարեկանում, հանդիպել է Հենկ Ջոնսի հետ, ում հետ նախկինում ծանոթացել և աշխատել էր Դիզի Գիլեսպին, ով փնտրում էր բաս նվագող։ Գիլեսպին տեղում վարձում է Բրաունին, և շուտով նա նվագում է այնպիսի հայտնի երաժիշտների հետ, ինչպիսիք են՝ Արտ Թեյթումը և Չարլի Պարկերը։ 1948 թ.-ին նա լքեց Դիզիի խումբը, որպեսզի հիմնի տրիո Հենկ Ջոնսի և Չարլի Սմիթի հետ[10]։ 1946 թվականից մինչև 1951 թվականը Բրաունը նվագում էր Գիլեսպիի խմբում։ Բրաունը, վիբրաֆոնիստ Միլթ Ջեքսոնի, թմբկահար Քեննի Քլարկի և դաշնակահար Ջոն Լյուիսի հետ ստեղծում է Գիլեսպիի խմբի ռիթմը։ Լլուիսը, Քլարկը և Ջեքսոնը ի վերջո ձևավորեցին ժամանակակից ջազ քառյակը։ Բրաունը ծանոթացավ է երգիչ Էլլա Ֆիցջերալդի հետ, երբ նա միացավ Գիլեսպիի խմբին[11]։ Նրանք ամուսնացան 1947 թվին և նրանք միասին որդեգրեցին Ֆիցջերալդի խորթ քրոջ երեխային, ում նրանք անվանեցին Ռեյ Բրաուն Կրտսեր, Ֆիցջերալդը և Բրաունը բաժանվեցին 1953 թվին, սակայն շարունակում էին միասին ներկայացումներ տալ[12]։

Հետագա կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1974-1982 թվականներին Բրաունը ձայնագրեց մի շարք ալբոմներ կիթառահար Լաուրինդո Ալմեիդայի, սաքսոֆոնիստ և ֆլեյտահար Բադ Շանկի և թմբկահար Շելի Մեննի (փոխարինել է Ջեֆ Համիլթոնին 1977 թվականից հետո) հետ L.A. Four անունով։ Բրաունը հյուրընկալվել է «Razor Boy», որպես բաս նվագող, երկրորդ ելույթը Սթելի Դանի երկրորդ ալբոմն էր՝ Countdown to Ecstasy, հրապարակվել է 1973 թ.-ին[13]։ 1980-1990-ական թվականներին Բրաունը առաջնորդվում էր իր տրիոյով, և շարունակում էր կատարելագործել իր բասի ոճը։ Հետագա տարիներին ձայնագրել է, և շրջագայել է հայտնի դաշնակահար Ջին Հարիսի հետ։ 1980-ականների սկզբին Բրաունը հանդիպեց Դայան Կրոլին Բրիտանական Կոլումբիայի, Նանաիմոյի ռեստորանում։ 1990 թ.-ին նա համագործակցում է դաշնակահար Բոբ Էնրիքեզի և թմբկահար Էլ Ֆոստերի հետ, Էնրիքեզի ալբոմի՝ The Wildman Returns-ի համար[14]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեյ Բրաունը ամուսնանում է Էլլա Ֆիցջերալդի հետ 1947 թվականին։ Զույգը որդեգրում է տղա՝ Ռեյ Բրաուն Կրտսերին, սակայն այդ ամուսնությունը երկար չի տևում, աշխատանքը խանգարեց դրան։ Ռեյը և Էլլան բաժանվեցին 1953 թ.-ին, սակայն շարունակում էին միասին ներկայացումներ տալ։ Բրաունը մահացավ քնած ժամանակ, գոլֆ խաղալուց հետո, Ինդիանապոլիսի շոուից առաջ։
Մրցանակներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թ.-ին Բրաունը պարգևատրվեց Ավստրիայի գիտության և արվեստի 1-ին դասի խաչով։
Գրեմմի
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա ստացավ իր առաջին Գրեմմին իր «Gravy Waltz» երգի համար, որը հետագայում օգտագործվեց որպես The Steve Allen Show-ի թեմա։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Discogs(անգլերեն) — 2000.
- 1 2 3 4 Deutsche Nationalbibliothek Record #120558947 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- 1 2 3 Montreux Jazz Festival Database
- ↑ «Ray Brown Jazz Profile». NPR. Վերցված է 2015 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ Martin, Douglas (2002 թ․ հուլիսի 4). «Ray Brown, Master Jazz Bassist, Dies at 75». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2017 թ․ մայիսի 20-ին.
- ↑ Feather, Leonard; Gitler, Ira (2007). The Biographical Encyclopedia of Jazz. Oxford University Press. էջ 86. ISBN 978-0195320008.
- ↑ «NPR's Jazz Profiles: Ray Brown». www.npr.org. Վերցված է 2017 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «Ray Brown - Concord Music Group». Concord Music Group (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.
- ↑ Shipton, Alyn (1999). Groovin' High: The Life of Dizzy Gillespie. Oxford University Press. ISBN 978-0195144109.
- ↑ Holden, Stephen (1996 թ․ հունիսի 16). «Ella Fitzgerald, the Voice of Jazz, Dies at 79». The New York Times.
- ↑ «Steely Dan Sunday, "Razor Boy" (1973)». Something Else! Reviews. 2011 թ․ հունիսի 5. Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.
- ↑ Yanow, Scott. «The Wildman Returns». AllMusic. All Media Network. Վերցված է 2014 թ․ ապրիլի 10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ray Brown at the Hard Bop Homepage Արխիվացված 2008-03-03 Wayback Machine
- Ray Brown Biography on Cosmopolis(չաշխատող հղում)
- Ռեյ Բրաուն Internet Movie Database կայքում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեյ Բրաուն (երաժիշտ)» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
- Հոկտեմբերի 13 ծնունդներ
- 1926 ծնունդներ
- Փենսիլվանիայում ծնվածներ
- Հուլիսի 2 մահեր
- 2002 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի երաժիշտներ
- Ամերիկացի երաժշտական պրոդյուսերներ
- Ամերիկացի թավջութակահարներ
- Ամերիկացի կոմպոզիտորներ
- Ամերիկացի ջազմեններ
