Ջորջա Մելոնի
Ջորջա Մելոնի | |
![]() | |
Կուսակցություն՝ | Brothers of Italy? |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և լրագրող |
Դավանանք | կաթոլիկություն[1] |
Ծննդյան օր | հունվարի 15, 1977 (46 տարեկան) |
Ծննդավայր | Հռոմ, Իտալիա[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Կայք՝ | giorgiameloni.it |
Ինքնագիր | ![]() |
Ջորջա Մելոնի (հունվարի 15, 1977, Հռոմ, Իտալիա[2]), իտալացի քաղաքական գործիչ, պատմության մեջ առաջին կինը, ով զբաղեցրել է Իտալիայի վարչապետի պաշտոնը 2022 թվականի հոկտեմբերի 22-ից սկսած, Սիլվիո Բեռլուսկոնիի չորրորդ կառավարությունում երիտասարդության հարցերի նախկին նախարար (2008-2011)։ Իտալիայի եղբայրներ կուսակցության (2014 թվականից) և Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների կուսակցության (2020 թվականից) առաջնորդ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջորջա Մելոնին ծնվել է 1977 թվականի հունվարի 15-ին Հռոմում և մեծացել է Գարբատելայի հռոմեական խղճուկ բնակարանում, ստացել է լեզվաբանական միջնակարգ հատուկ կրթություն Ամերիկո Վեսպուչիի անվան համալսարանում։ Տասնհինգ տարեկանում ստեղծել է «Նախնիներ» (Gli Antenati) ուսանողական միությունը, որն իր խնդիրն է համարել պայքարել դպրոցական բարեփոխման նախագծի դեմ, որը նախաձեռնել էր կրթության նախարար Երվոլինո-Ռուսսոն։ 1996 թվականին ղեկավարել է «Ուսանողական գործողություն» կազմակերպությունը, 1998 թվականին ազգային միության կողմից ընտրվել է Հռոմի պրովինցիայի խորհրդի անդամ և ընդգրկված եղել Մշակույթի, դպրոցի և երիտասարդական քաղաքակության հանձնաժողովում։ 2001 թվականին Ազգային միության ղեկավար Ջանֆրանկո Ֆինին Մելոնիին նշանակել է «Երիտասարդական գործողություն» կուսակցության երիտասարդական կազմակերպության ազգային կառավարման կոմիտեի ղեկավար։ 2004 թվականին Վիտերո քաղաքում այս կազմակերպության ազգային համաժողովում գլխավորում էր այն։ 2008 թվականի մայիսի 8-ին դարձել է երիտասարդության գործերի նախարար առանց պորտֆելի Բերլուսկոնիի չորրորդ կառավարությունում (31 տարեկանում դարձել է ամենաերիտասարտ նախարարը Իտալիայի Հանրապետության պատմության մեջ)։ Ավելի ուշ ղեկավարել է «Երիտասարդ Իտալիա» երիտասարդական կազմակերպությունը[3]։
Պատգամավորների պալատի XV նստաշրջանում՝ 2006-2008 թվականներին, Մելոնին եղել է Ազգային դաշինք ֆրակցիայի ղեկավար, իսկ պալատի XVI նստաշրջանում՝ 2008-2011 թվականներին՝ Ազատ մարդիկ դաշինքում[4]։ XV գումարման պատգամավորների պալատում 2006 թվականի մայիսի 4-ից մինչև 2008 թվականի ապրիլի 28-ը եղել է պալատի փոխնախագահ, 2006 թվականի հունիսի 29-ից 2008 թվականի ապրիլի 28-ը ղեկավարել է Կապի և արտասահմանյան տեղեկատվության կոմիտեն (Comitato per la comunicazione e l'informazione esterna) Կառլո Ֆինցիի հիմնադրամին բիրժայի կարգավիճակ շնորհելու հանձնաժողովը (Commissione per il conferimento delle borse di studio della fondazione «carlo finzi»)[5]:
2011 թվականին Sperling & Kupfer հրատարակչությունը հրատարակել է Ջորջա Մելոնիի «Մենք հավատում ենք, ճանապարհորդություն դեպի Իտալիայի լավագույն երիտասարդ մարդիկ» (Noi crediamo. Viaggio nella meglio gioventù d’Italia)[6]:
«Իտալիայի եղբայրներ»[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի հունիսին Ջորջա Մելոնին դուրս եկավ «Ազատ ժողովրդից» և նույն թվականի դեկտեմբերին Ինյացիո լա Ռուսսայի և Գվիդո Կրոզետոյի հետ հիմնադրեցին «Իտալիայի եղբայրներ - Ազգային աջ կենտրոնը»[7]։
2013 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Մելոնին նորից անցել խորհրդարանի ստորին պալատ, որտեղ 2013 թվականի մարտի 19-ին ընդգրկվեց խառը ֆրակցիայի կազմում, իսկ 2013 թվականի ապրիլի 3-ին անցել է «Իտալիայի եղբայրներ - Ազգային դաշինք» խմբավորում-[8]։
2014 թվականի մարտի 8-ին Մելոնին ընտրվեց «Իտալիայի եղբայրներ» դաշինքի նախագահ[9]։
2014 թվականի գարնանը լրատվամիջոցները սկսեցին շոշափել Ջորջա Մելոնիի անունը Սիլվիո Բերլուսկոնիի իրավահաջորդների ցանկում[10], որպես Իտալիայի կենտրոնական ուժերի առաջնորդ, իսկ նույն թվականի աշնանը հայտնվեց հաղորդագրություն՝ մի քանի հարցումների արդյունքները, որի համաձայն Մելոնին երկրորդ տեղում էր գործող վարչապետ Մատեո Ռենցիից հետո[11]։
2015 թվականի նոյեմբերի 4-ին հայտարարվեց «Մեր երկիր - իտալացիները Ջորջա Մելոնիի հետ են» (Terra nostra — Italiani con Giorgia Meloni) շարժման նախաձեռնման մասին՝ կոչ անելով համախմբել բոլոր աջակենտրոնական ուժերին։
Հռոմի քաղաքապետի ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի մարտի 16-ին Ջորջա Մելոնին հայտարարել է, որ Մատեո Սալվինիի Հյուսիսի լիգայի աջակցությամբ կմասնակցի Հռոմի քաղաքապետի ընտրություններին։ Նա իր որոշմամբ պառակտել է քաղաքական աջակենտրոնական ճամբարը, քանի որ Սիլվիո Բերլուսկոնիի «Առաջ Իտալիան» արդեն ներկայացրել էր իր թեկնածուին՝ Գվիդո Բերտոլազոյին[12]։
2016 թվականի հունիսի 5-ին ընտրության առաջին փուլում կրեց պարտություն՝ հավաքելով 20,64 % և մնալով երրորդ տեղում՝ զիջելով Իտալիայի պատգամավորիների պալատի նախագահի տեղակալ Ռոբերտո Ջակետիին (24,87%) և «Հինգ աստղերի շարժման» թեկնածու Վիրջինիա Ռաջիին (35.25%)[13]:
Կառավարության ճգնաժամ 2018 թվականին[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի մարտի 4-ին «Իտալիայի եղբայրները» մասնակցեցին խորհրդարանական ընտրություններին աջակենտրոնական կոալիցիայի կազմում՝ հավաքելով ընտրողներից մեծամասնության ձայները։ «Կասեցված» խորհրդարանի ստեղծման պատճառով նոր կառավարության ձևավորումը հետաձգվեց, և ամենայն հավանականությամբ «Հինգ աստղերի շարժում» կոալիցիան բացառապես Հյուսիսային Լիգայի հետ էր, առանց այլ աջակենտրոնական ուժերի մասնակցության։ Մայիսի 27-ին Մատտերլան հրաժարվեց հաստատել կառավարության կազմը կողմերի համաձայնությամբ, եվրոսկեպտիցիստ Պաոլո Սավոնայի մասնակցությամբ և առաջարկել է «տեխնիկական» կառավարության և ձևավորում տնտեսագետ Կարլո Կոտարելլիին, որից հետո Մելոնին իշխանության ճյուղերի համար աննախադեպ վիճակում առաջին քաղաքական գործիչ էր, պահանջում էր պետության ղեկավարի իմպիչմենտ[14]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջորջա Մելոնին ծնունդով Սարդինիայից իրավաբան Ֆրանչեսկո Մելոնիի և Աննա Պարատորի աղջիկն է։ 3 տարեկանում մոր և քրոջ հետ տեղափոխվել է Գարբատելայի խղճուկ բնականարան, իր հիշողությունների համաձայն, պատահաբար քրոջ հետ հրդեհել է նախկին տունը։ Նրա հայրը, այդ ժամանակ հեռացավ ընտանիքից (ուղևորվեց Կանարիա «Cavallo pazzo» առագաստանավով)։ 11 տարեկանից Ջորջան չի շփվում հոր հետ[15]։
2016 թվականի հունվարի 30-ին նա հայտարարեց, որ երեխայի է սպասում [16]։ 2016 թվականի սեպտեմբերի 16-ին ծնվեց նրա աղջիկը՝ Ջինևրան[17]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Meloni, non sempre condivido idee Papa (իտալ.) — ANSA, 2020.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ «Giorgia Meloni: Gioventù da non bruciare» (իտալերեն)։ biografieonline.it։ Վերցված է 2014-12-06
- ↑ «Giorgia Meloni»։ Gruppi parlamentari (իտալերեն)։ Camera dei deputati (Portale storico)։ Վերցված է 2014-12-06
- ↑ «Giorgia Meloni»։ Incarichi parlamentari (իտալերեն)։ Camera dei deputati (Portale storico)։ Վերցված է 2014-12-06
- ↑ «Noi crediamo. Viaggio nella meglio gioventù d'Italia di Giorgia Meloni» (իտալերեն)։ La Feltrinelli։ Վերցված է 2016-02-27
- ↑ «Giorgia Meloni»։ Argomenti del Sole (իտալերեն)։ Il Sole 24 ORE։ 2013-02-08։ Վերցված է 2014-12-06
- ↑ «MELONI Giorgia - FDI-AN» (իտալերեն)։ Camera dei deputati։ Վերցված է 2014-12-06
- ↑ «Giorgia Meloni eletta presidente di Fratelli d'Italia» (իտալերեն)։ Sky TG 24։ 2014-03-08։ Վերցված է 2016-02-27
- ↑ Luigi Caputo (2014-05-29)։ «Centrodestra cerca un nuovo leader: chi prenderà il posto di Silvio Berlusconi? Giorgia Meloni e Guido Brera più popolari» (իտալերեն)։ Huffington Post։ Վերցված է 2014-12-06
- ↑ Denise Pardo (2014-10-13)։ «L'irresistibile ascesa di Giorgia Meloni. Una Marine Le Pen di casa nostra»։ L’Espresso (իտալերեն)։ La Repubblica։ Վերցված է 2014-12-06
- ↑ «Roma, Giorgia Meloni si candida a sindaco. Salvini la sostiene. Bertolaso: 'Non mi ritiro'» (իտալերեն)։ ANSA։ 2016-03-17։ Վերցված է 2016-05-23
- ↑ «Tabella risultati Roma»։ Comunali (իտալերեն)։ la Stampa։ 2016-06-06։ Վերցված է 2016-06-06
- ↑ Francesca Schianchi (2018-05-28)։ «Scontro istituzionale mai visto: Conte rinuncia, pronto Cottarelli. Di Maio chiede l’impeachment» (իտալերեն)։ la Stampa։ Վերցված է 2018-05-28
- ↑ Giorgio Dell’Arti, Alberto Spada (2014-05-27)։ «Giorgia Meloni»։ Cinquantamila Giorni (իտալերեն)։ Corriere della Sera։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-01-ին։ Վերցված է 2016-02-27
- ↑ «Giorgia Meloni al Family Day: «Sono incinta»» (իտալերեն)։ Vanity Fair։ 2016-01-30։ Վերցված է 2016-02-27
- ↑ «Fiocco rosa per Giorgia Meloni: è nata Ginevra» (իտալերեն)։ la Repubblica։ 2016-09-16։ Վերցված է 2017-02-09
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Giorgia Meloni» (իտալերեն)։ Facebook։ Վերցված է 2016-02-27
- «Giorgia Meloni» (իտալերեն)։ Twitter։ Վերցված է 2016-02-27
|