Ուդինեի համալսարան
Ուդինեի համալսարան | |
---|---|
Տեսակ | համալսարան, հրատարակչություն և ազատ հասանելիության հրատարակություն |
Հիմնադրված է | 1978 |
Անդամակցություն | ORCID[1] և Եվրոպայի համալսարանների միություն[2] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Ուդինե |
Կայք | uniud.it(իտալ.)(անգլ.) |
Università di Udine Վիքիպահեստում |
Ուդինեի համալսարան (իտալ.՝ Università degli Studi di Udine), համալսարան Իտալիայի Ուդինե քաղաքում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համալսարանը հիմնադրվել է 1978 թվականին 1976 թվականի երկրաշարժից հետո՝ որպես Ֆրիուլիի վերականգնման նախագծի մաս՝ նպատակ ունենալով ֆրիուլյան հանրությանն ապահովել մշակութային, գիտական ուսումնասիրությունների անկախ կենտրոնի ստեղծմամբ, ինչպես նաև ստեղծել ֆրիուլյան լեզվի ուսումնասիրության կենտրոն։
Համալսարանը համագործակցում է Եվրոպական միության, Ավստրալիայի, Կանադայի համալսարանների հետ, իրականացնում է ուսանողների և անձնակազմի փոխանակման ծրագրեր, ինչպես նաև համագործակցում է Արևելյան Եվրոպայի և ոչ եվրոպական երկրների համալսարանների հետ։ Ազգային ու միջազգային մակարդակներում համալսարանը մասնակցում է տարբեր հետազոտական ծրագրերի։
Համալսարանում ներգրավված ուսանողների թիվը կազմում է մոտ 17,000:
Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համալսարանն ունի 10 ֆակուլտետ։
- Գյուղատնտեսության ֆակուլտետ
- Տնտեսագիտության ֆակուլտետ
- Կրթության ֆակուլտետ
- Ինժեներական ֆակուլտետ
- Արդի լեզուների ֆակուլտետ
- Հումանիտար ֆակուլտետ
- Իրավագիտության ֆակուլտետ
- Մաթեմատիկայի, ֆիզիկայի և բնագիտության ֆակուլտետ
- Բժշկագիտության և վիրաբուժության ֆակուլտետ
- Անասնաբուժության ֆակուլտետ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://orcid.org/members/001G000001qUAIhIAO-universita-degli-studi-di-udine
- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ (unspecified title) — 2003.