Վիեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոմունա
Վիեն
ֆր.՝ Vienne
Զինանշան
Blason Vienne.svg

Image-Vienne-Cropped.jpg
Կոորդինատներ: 45.5253°0′0″ հս․ լ. 4.8758°0′0″ ավ. ե. / 45.52530° հս․. լ. 4.87580° ավ. ե. / 45.52530; 4.87580
Երկիր Ֆրանսիա Ֆրանսիա
Երկրամաս Ռոն Ալպեր
Դեպարտամենտ Իզեր
Քաղաքապետ Սիերի Կովակս (2014-2020)
Մակերես 22,65 կմ²
ԲԾՄ 404 մ
Բնակչություն 29.077 մարդ (2012)
Խտություն 1300 մարդ/կմ²
Ժամային գոտի UTC+1, ամառը UTC+2
Փոստային ինդեքսներ 38200
38544
Պաշտոնական կայք vienne.fr
##Վիեն (Ֆրանսիա)
Red pog.png

Վիեն (ֆր.՝ Vienne [viɛn ]), կոմունա և քաղաք Ֆրանսիայում: Գտնվում է Իզեր դեպարտամենտի Ռոն Ալպեր երկրամասում։ Հանդիսանում է երկու կանտոնների կենտրոնը։ Կոմունայի շրջանը Վիենն է։ Գտնվում է Ռոն գետի ձախ ափին, Ժեր գետի հետ միախառնման վայրում, Լիոնից 30 կմ դեպի հարավ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտիկ ժամանակներում Վիենը եղել է Գալիայի գլխավոր քաղաքներից մեկը և բազմամարդ ալլոբրոգների ցեղերի մայրաքաղաքը։ Մ.թ.ա. 121 թվականին գրավվել է հռոմեացիների կողմից և պահպանում էր իր խոշոր ռազմաքաղաքական կենտրոնի նշանակությունն ընդհուպ մինչև Հռոմեական կայսրության անկումը։ 6 թվականին այստեղ աքսորվել է Հերոդ Արչելաուսը, իսկ Քրիստոսի մահապատժից հետո, եկեղեցական ավանդույթի համաձայն՝ Պիղատոս Պոնտացին: 257 թվականին Վիենում կայսր է հռչակվել Պոստումը:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմունայի INSEE կոդը՝ 38544 է։ Բնակչությունը 2012 թվականի դրությամբ կազմում էր 29 077 մարդ։ Բնակավայրը գտնվում է ծովի մակարդակից 140-404 մետր բարձրության վրա։ Մունիցիպալիտետը գտնվում է Փարիզից 420 կմ դեպի հարավ-արևելք, Լիոնից 27 կմ դեպի հարավ, Գրենոբլից 80 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Կոմունայի քաղաքապետը Սիերի Կովակսն է, մանդատը գործում է 2014-2020 թվականների ընթացքում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թվի աճի դինամիկան (INSEE[1])`

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիենը շրջապատված է բարձր լեռներով: Այն Ֆրանսիայի քաղաքներից անտիկ հուշարձանների թվով ամենահարուստ քաղաքն է: Դրանցից ամենահայտնին անհայտ ծագում ունեցող սրածայր բուրգն է, որը հին ժամանակներում համարում էին Պիղատոս Պոնտացու դամբարանը: 1860 թվականին իր սկզբնական տեսքն է ստացել Օգոստոսի և Լիվիայի տաճարն, որը կառուցվել էր քրիստոնեական դարաշրջանի սկզբին և ավելի ուշ ձևափոխվել է եկեղեցու: Հեղափոխության ժամանակ այստեղ իրենց ժողովներն էին անցկացնում յակոբինյանները: 13 հազար հանդիսատեսի համար նախատեսված ավիրված ամֆիթատրոնը գտնվում է Պիպե լեռան լանջին:

Այդ հայտնի հուշարձաններից բացի, Ռոն գետի աջ ափին հնագետների կողմից հայտնաբերվել է 4 հա տարածք ունեցող թատրոնի պատերով անտիկ շինություն, ինչպես նաև Կիբելայի տաճարը: Անտիկ քանդակը ցուցադրված է երկրի ամենահին եկեղեցիներից մեկում՝ Սուրբ Պողոսի եկեղեցում, որի շինարարությունը սկսվել է 4-րդ դարում: Սեն Անդրե լե Բա եկեղեցին կառուցվել է 9-րդ դարում պրովանսյան թագավորների կողմից, որպես պալատական կապելլա, ավելի ուշ ձևափոխվել է ռոմանական ոճի:

Քույր-քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]