Վաշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զինվորական կազմավորում
Latvian platoon at Camp Lejune.jpg
Տիպային ստորաբաժանումներ Տիպային քանակ Տիպային հրամանատար
ջոկ 8–12 սերժանտ
դասակ 15–30 լեյտենանտ
վաշտ 80–150 կապիտան/մայոր
գումարտակ 300–800 փոխգնդապետ
զորագունդ/
բրիգադ
3,000–5,000 գնդապետ/
բրիգադի գեներալ
դիվիզիա 10,000–30,000 գեներալ-մայոր
կորպուս 30,000–50,000 գեներալ-լեյտենանտ
դաշտային բանակ 100,000–300,000 գեներալ
բանակային խումբ 2+ դաշտային բանակներ ֆելդմարշալ/
բանակի ղեկավար
Մարզ/
ռազմաբեմ
4+ բանակային խմբեր գերագույն գլխավոր հրամանատար

Վաշտ, սովորաբար մի քանի դասակից կազմված տակտիկական ստորաբաժանում, որի մեջ նաև կարող է մտնել ոչ մի դասակին չպատկանող մի քանի ինքնուրույն բաժանում։ Սովորաբար վաշտը մտնում է գումարտակի մեջ, բայց լինում են նաև վաշտեր ինքնուրույն կազմավորումների տեսքով։

Աշխարհի բանակների մեծամասնությունում վաշտում ծառայում է մոտավորապես 18-200 մարդ, ինչը կախված է երկրից, զորքի տեսակից և ֆունկցիոնալ նշանակումից։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]