Ջոկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զինվորական կազմավորում
Latvian platoon at Camp Lejune.jpg
Տիպային ստորաբաժանումներ Տիպային քանակ Տիպային հրամանատար
ջոկ 8–12 սերժանտ
դասակ 15–30 լեյտենանտ
վաշտ 80–150 կապիտան/մայոր
գումարտակ 300–800 փոխգնդապետ
զորագունդ/
բրիգադ
3,000–5,000 գնդապետ/
բրիգադի գեներալ
դիվիզիա 10,000–30,000 գեներալ-մայոր
կորպուս 30,000–50,000 գեներալ-լեյտենանտ
դաշտային բանակ 100,000–300,000 գեներալ
բանակային խումբ 2+ դաշտային բանակներ ֆելդմարշալ/
բանակի ղեկավար
Մարզ/
ռազմաբեմ
4+ բանակային խմբեր գերագույն գլխավոր հրամանատար

Ջոկ, շատ պետությունների զինված ուժերում այսպես կոչված սկզբնական, ամենափոքր, ամենաստորին մարտավարական ստորաբաժանումը, որը բաղկացած է 6-ից 12 զինվորից՝ երբեմն սերժանտի կամ կրտսեր սերժանտի, երբեմն կապրալի և դրանց համարժեք կոչումներն ունեցող զինծառայողների հրամանատարությամբ: 2-4 ջոկը կարող են կազմել մեկ դասակ: Ջոկերը լինում են հրաձգային, մոտոհրաձգային, պարաշյուտա-դեսանտային, ծովային հետևակի, ինժեներա-սակրավորական, կապի և այլն, և կազմում են համապատասխան զորատեսակների դասակների հիմնական կառուցվածքային միավորը[1]։ Որոշ արևմտյան բանակներում ջոկերը կազմված են սեկցիաներից, այլ բանակներում, ընդհակառակը՝ 2 կամ ավելի սեկցիան կարող են կազմել 1 ջոկ: Երբեմն ջոկերը կազմված են 2 կրակային խմբից, թիմից, կամ 1 կրակային և 1 մոբիլ խմբից (թիմից):


Համապատասխանությունը որոշ զորատեսակների համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստանդարտ ՆԱՏՕ-ական ռազմական քարտեզագրական խորհրդանիշը՝ յուրային հետևակային ջոկի համար:

Մոտոհրաձգային, մոտոհետևակային և հետևակային ջոկերը նախատեսված են դասակի կազմում հարձակման և պաշտպանության մարտական խնդիրներ իրականացնելու համար:

  • -Ջոկի համարժեքը տանկային զորքերում և ռազմաօդային ուժերում համապատասխանաբար՝ տանկի կամ ինքնաթիռի, ուղղաթիռի անձնակազմն է (էկիպաժ):
  • -Հրետանային զորքերում ջոկին համապատասխանում է հաշվարկը կամ հրանոթի հաշվարկը:
  • -Ռազմական նավի անձնակազմում ջոկն իր մեջ միավորում է միևնույն մասնագիտության 2-ից մինչև 10 մարդ և սովորաբար մտնում է թիմի կամ խմբի՝ կոմանդայի կազմի մեջ[1][2]:

Ջոկը զանազան պետությունների հետևակային զորքերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեյցարական բանակի հետևակային ջոկը՝ «Մովագ Պիրանյա» ԶՓ-ով՝ զորավարժության ժամանակ: 2006 թ. հոկտեմբերի 27[3]:

ՆԱՏՕ-ի պետությունների բանակներում հետևակի և հեծելազորի դասակներում ջոկերը ստեղծվել են XX դարի 30-ական թվականներին՝ մարտական խմբերի փոխարեն:

ԱՄՆ-ի բանակում մոտոհետևակային (հետևակային) ջոկերը կազմված են 9 մարդուց.

  • ջոկի հրամանատար՝ ջոկապետ,
  • ջոկապետի օգնական՝ փոխջոկապետ,
  • 2 գնդացրորդ,
  • դիպուկահար,
  • հակատանկային ռեակտիվ համալիրի՝ ՀՏՌՀ նշանառու,
  • մեխանիկ-վարորդ,
  • հրանոթի նշանառու,
  • հրաձիգ:

Գերմանիայի Բունդեսվերում մոտոհետևակային ջոկը համանման կերպով կազմված է 9 մարդուց[1][4]:

Խորհրդային Ռուսաստանի Քաղաքացիական պատերազմի ժամանակաշրջանի Բանվորագյուղացիական կարմիր բանակում՝ ԲԳԿԲ-ում, հրաձգային ջոկը սկզբնապես կազմված էր 19 մարտիկից, որոնք զինված էին հրացաններով: Հետագայում հրաձգային ջոկ անվանումը կրող ստորաբաժանման կազմը քանիցս փոխվեց: 1942 թվականին ԽՍՀՄ Կարմիր Բանակի հրաձգային ջոկում հաշվվում էր 9 մարդ, որոնց սպառազինությունը կազմված էր 1—2 ձեռքի գնդացրից, 1 ատրճանակ-գնդացրից և մի քանի հրացանից[4]:

Ներկայիս Ռուսաստանի Դաշնության մոտոհրաձգային ջոկը, որը սպառազինության մեջ ունի Հետևակի մարտական մեքենա՝ ՀՄՄ, կազմված է 9 մարդուց և ունի հետևյալ կառուցվածքը՝

  • ՀՄՄ-ի անձնակազմ
  • ՀՄՄ-ի հրամանատար, նույն ինքը՝ ջոկի հրամանատար,
  • ՀՄՄ-ի հրամանագարի տեղակալ, նույն ինքը՝ նշանառու-օպերատոր,
  • մեխանիկ-վարորդ,
  • Դեսանտ
  • ավագ հրաձիգ,
  • հրաձիգ,
  • 2 գնդացրորդ,
  • նռնականետորդ
  • նռնականետորդի օգնական:[1][4]:

Ներկայիս Ռուսաստանի Դաշնության մոտոհրաձգային ջոկը, որը սպառազինության մեջ ունի զրահափոխադրիչ՝ ԶՓ, կազմված է 9 մարդուց և ունի հետևյալ կառուցվածքը՝

  • ջոկի հրամանատար,
  • գնդացրորդ,
  • ավագ հրաձիգ (ԶՓ-ի գնդացրի նշանառու),
  • դիպուկահար,
  • հրաձիգ-նռնականետորդ,
  • հրաձիգ-նռնականետորդի օգնական,
  • 2 հրաձիգ (ինքնաձիգներով),
  • ԶՓ-ի վարորդ:[1][4]:

Հետևակային ջոկի կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռումինական մոտոհրաձգային ջոկը՝ ԹԱԲ-77 զրահապատ փոխադրիչով: Սա տիպական խորհրդային մարտակարգ է, որտեղ կիրառվում է ՊԿ ընդհանուր նշանակության գնդացիր և ՌՊԿ թեթև ձեռքի գնդացիր՝ կենտրոնում և երկու զինվոր ԱԿ-47 ինքնաձիգներով, ինչպես նաև ՌՊԳ-7 նռնականետերը՝ թևերում: Եւս մեկ զինվոր ապահովում է կապը նրանց միջև կամ էլ՝ լրացուցիչ կրակը՝ անհրաժեշտության դեպքում:

Հետախուզության, երթային և պահակային հսկողության իրականացման ժամանակ ջոկերը կարող են գործել ինքնուրույնաբար:

Ըստ իրադրության՝ ջոկը գործում է հետիոտն կարգով կամ հաստիքային զրահատեխնիկայի մեջ (ՀՄՄ, ԶՓ): Հետիոտն կարգով հարձակվելիս ջոկը բացազատվում է շղթայաձև: Պաշտպանության ժամանակ հետևակի ջոկին տրվում է մինչև 100 մետր լայնությամբ ճակատային գիծ[1]: Հարձակվելիս ջոկին հանձնարարվում է մինչև 50 մետր լայնությամբ ճակատ[5]:

Ջոկի հրամանատարներ տարբեր երկրների բանակներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր երկրների բանակներում ջոկի հրամանատարներն ունեն հետևյալ կոչումները`

  • Հայկական բանակ` Կրտսեր սերժանտ կամ Սերժանտ
  • Ավստրալիական բանակ` Կապրալ
  • Ավստրիական բանակ` Վախմիստր, Օբերվախմիստր
  • Բրազիլական բանակ` Բրազիլական բանակում Grupo de Combate-ը ջոկին համարժեք ստորոբաժանում է, որի հրամանատարն է երրորդ դերժանտը ինչպես ԱՄՆ բանակում:
  • Բրիտանական բանակ` Կապրալ
  • Կանադական բանակ` Սերժանտ կամ Գլխավոր Կապրալ
  • Խորվաթական բանակ` Սերժանտ (դեսանտնիկ) կամ Ստորաբաժանման սերժանտ (նարեդնիկ)
  • Դանիական բանակ` Սերժանտ
  • Էստոնական բանակ` Սիրժանտ (պահեստային) կամ Նուրեմվիբել (պրոֆեսիոնալ)
  • Ֆիննական բանակ` Ալիկերսանտի կամ Կերսանտի (Կապրալ կամ Սերժանտ)
  • Գերմանական բանակ` Ֆելդվեբել կամ Օբերֆելդվեբել
  • Իսրայելի բանակ` Սերժանտ (Սամալ) կամ Ավագ Սերժանտ (Սամար)
  • Նորվեգական բանակ` Սերժանտ
  • Պորտուգալական բանակ` Էսկուադրայի (ջոկ) հրամանատարն է կաբոն (Կապրալ)
  • Լեհական բանակ` Դրոժինայի (ջոկ) հրամանատարն է Սիերզանտը (Սերժանտ)
  • Նիդերլանդների բանակ` Սերժանտ
  • Նիդերլանդների նավատորմ` Կապրալ
  • Ռուսական բանակ` Կրտսեր Սերժանտ կամ Սերժանտ
  • Սլովակիայի բանակ` Ռոտնի
  • Իսպանական բանակ` Սերժանտո
  • Շվեդական բանակ` Սերժանտ կամ Առաջին Սերժանտ
  • Շվեյցարական բանակ` Վախմիստր (մինչև 2004 թվականը՝ Կապրալ)
  • Թուրքական բանակ` Չավուշ
  • ԱՄՆ բանակ` Սերժանտ կամ Ավագ Սերժանտ
  • ԱՄՆ նավատորմ` Սերժանտ կամ Կապրալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Коллектив авторов Том 6, статья «Отделение» // Военная энциклопедия / Под ред. П.В. Грачёв. — М.: Воениздат, 2002. — С. 181. — 639 с. — 10 000 экз. — ISBN 5-203-01873-1
  2. Коллектив авторов статья «Отделение» // Военно-морской словарь / Под ред. Чернавин В. Н.. — М.: Воениздат, 1990. — С. 297. — 511 с. — 100 000 экз. — ISBN 5-203-00174-X
  3. Աղբյուր՝ Own photograph. Shot at the Army Days 2006 (Heerestage 2006) in Thun: Հեղինակ՝ Wikimedia Commons user TheBernFiles
  4. 4,0 4,1 4,2 4,3 Коллектив авторов Том 6, статья «Отделение» // Советская военная энциклопедия в 8-ми томах (2-е издание) / Под ред. Гречко А. А.. — М.: Воениздат, 1978. — С. 152. — 675 с. — 105 000 экз.
  5. «Боевой устав воздушно-десантных войск. Часть III. Взвод, отделение». — М.: ВоенИздат, 1983. — С. 149-152. — 213 с.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խորհրդային մեծ հանրագիտարան: 3-րդ հրատարակություն, հրատարակված «Խորհրդային հանրագիտարան» հրատարակչության կողմից 1969-1978 թթ. 30 հատորով: Ռուսերեն՝ Большая советская энциклопедия (БСЭ), Третье издание, выпущенной издательством «Советская энциклопедия» в 1969—1978 годах в 30 томах.
  • Ռազմական հանրագիտական բառարան: Մոսկվա, Ռազմական հրատարակչություն՝ Վոյենիզդատ, 1984, 863 էջ՝ նկարազարդումներով, 30 թերթ նկարազարդումներ: Ռուսերեն՝ Военный энциклопедический словарь (ВЭС), М., ВИ, 1984 г., 863 стр. с иллюстрациями (ил.), 30 листов (ил.);


Կաղապար:Զինված Ուժեր