Jump to content

Հետևակի մարտական մեքենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ), Թրթուրավոր կամ անվավոր, զրահապատ մարտական մեքենա։ Նախատեսված է մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումների սպառազինման, հրթիռամիջուկային զենքի կիրառման դեպքում՝ անձնակազմի (մարտադաշտում գործող) շարժունակության, զինվածության և պաշտպանունակության ապահովման համար[1]։ Վերջին ժամանակահատվածում արտադրվում են նաև անվավոր հետևակի մարտական մեքենաներ[2]։

ՀՀՄ-1-ի երկարությունը կազմում է 6735մմ, բարձրությունը՝ 2068մմ.

ՀՄՄ-1-ի հրանոթի տրամաչափը՝ 73մմ, Գնդացրի տրամաչափը՝ 7,62մմ.

Ղարաբաղյան պատերազմում օգտագործվել են ՀՄՄ-1 և ՀՄՄ-2 մակնիշների մեքենաները։ ՀՄՄ-2 մեքենայում ՀՄՄ-1-ի համեմատությամբ փոփոխվել է մարտական բաժանմունքը։ Երկտեղ աշտարակում տեղակայվել է առավել կատարյալ՝ 30 մմ-անոց 2Ա42 ավտոմատ թնդանոթ, իսկ «Մալյուտկա» կառավարվող հրթիռը փոխարինվել է «Կոնկուրս» հրթիռով, որով հնարավոր է դարձել օդային ու ցամաքային թիրախների հրթիռահրետակոծությունն ընթացքի ժամանակ (կամ կանգնած), և ավելացել հիմնական մարտական խնդիրների լուծման արղյունավետությունը։ ՀՄՄ-2 մեքենայի անձնակազմը կրճատվել է 1-ով (11-ի փոխարեն՝ 10 անձ), գետնահեռությունը ավելացել է մինչև 420 մմ, միջին արագությունը՝ 40-50 կմ/ժ, նախկին մակարդակի վրա պահպանելով դինամիկ որակները՝ փոխվել է սարքավորումների համալիրը։ ՀՄՄ-ի վրա տեղակայված սպառազինությունը հնարավորաթյուն է տալիս պայքարել տարբեր նպատակակետեփ՝ ներառյալ տանկերի և մարտական ուղղաթիռների դեմ։ Մեքենայի վրա տեղակայված սարքավորումներն անձնակազմին պաշտպանում են միջուկային զինամթերքի պայթյունի հարվածային ալիքի ազդեցությունից և թափանցող ճառագայթումից, քիմիական և մանրէական զենքերի ազդեցությունից, իսկ վարակված տեղանքով շարժվելիս՝ ռադիոակտիվ փոշուց։ Քողարկման նպատակով մեքենան հանդերձված է նաև ծխածածկույթ ստեղծելու ջերմածխային սարքավորմամբ և ծխահան նռնակի արձակման համակարզով։ Մեքենայի վրա կարող է տեղակայվել ականազերծիչ համակարգ։

Զրահատանկային տեխնիկա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «История создания БМП-1. Сергей Суворов. Боевые машины пехоты БМП-1, БМП-2 и БМП-3». Արխիվացված է օրիգինալից 2018-04-06-ին. Վերցված է 2018-04-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. Научно-образовательный портал «Большая российская энциклопедия»