Գի Մոլլե
Գի Մոլլե ֆր.՝ Guy Mollet | |
![]() | |
Կուսակցություն՝ | Սոցիալիստական կուսակցություն և Բանվորական ինտերնացիոնալի սրանսիական բաժին |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և Ֆրանսիական դիմադրության մարտիկ |
Ծննդյան օր | դեկտեմբերի 31, 1905[1][2][3][…] |
Ծննդավայր | Ֆլեր[4][5] |
Վախճանի օր | հոկտեմբերի 3, 1975[6][2][7][…] (69 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզի 7-րդ շրջան, Փարիզ, Փարիզի շրջան[5] |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | ֆր.՝ Alcide Guy Mollet |
Պարգևներ | |
Գի Մոլլե (Mollet, դեկտեմբերի 31, 1905[1][2][3][…], Ֆլեր[4][5] - հոկտեմբերի 3, 1975[6][2][7][…], Փարիզի 7-րդ շրջան, Փարիզ, Փարիզի շրջան[5]), ֆրանսիացի քաղաքական և պետական գործիչ։ Մասնագիտությամբ՝ ուսուցիչ։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1923 թվականից՝ ֆրանսիական սոցիալիստական կուսակցության գործիչ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ (1939-1945 թթ.) մասնակցել է Դիմադրության շարժմանը։ Եղել է Ազգային ժողովի նախարար (1946 թվականից), ֆրանսիական սոցիալիստական կուսակցության գլխավոր քարտուղար (1946-1969 թթ.), Սոցիալիստական ինտերնացիոնալի փոխնախագահ (1951-1969 թթ.), պետ․ նախարար (1946-1947 թթ., 1950-1951 թթ.), պրեմիեր նախարար (1956-1957 թթ.)։ Մոլլեի կառավարությունը անցկացրել է որոշ սոցիալական ռեֆորմներ։ Ֆրանսիայի մասնակցությունը Եգիպտոսի դեմ անգլոֆրանսիսրայելական ագրեսիային (1956 թ.), գաղութային պատերազմի շարունակումը Ալժիրում (1954-1962 թթ.) պատճառ են դարձել դեմոկրատական ուժերի պառակտման և Մոլլեի հրաժարականին (1957 թ.)։ Մոլլեն աջակցել է դեմոկրատական և սոցիալիստական ձախ ուժերի ֆեդերացիայի ստեղծմանը (1965 թ.)։ 1969 թվականից Սոցիալիստական հետազոտությունների համալսարանական կենտրոնի նախագահն էր։ 1956 և 1963 թվականներին պաշտոնական այցով եղել է ԽՍՀՄ-ում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.senat.fr/senateur-communaute/mollet_guy0005sc.html
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
- ↑ 3,0 3,1 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 4,0 4,1 4,2 Молле Ги // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Fichier des personnes décédées
- ↑ 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 7,0 7,1 7,2 Encyclopædia Britannica
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 691)։ ![]() |