Միջուկային զենքի փորձարկումների արգելման պայմանագիր (1963)
| Տեսակ | Միջազգային պայմանագիր |
|---|---|
| Ստեղծման տարեթիվ | օգոստոսի 5, 1963 |
| Միջուկային զենքի փորձարկումների արգելման պայմանագիր | |
|---|---|
| Ստորագրվել է — վայր |
1963 թ. օգոստոսի 5 |
| Ուժի մեջ է մտել | 1963 թ. հոկտեմբերի 10 |
| Ստորագրել են | այժմ 131 երկիր |
«Միջուկային զենքի փորձարկումների արգելման պայմանագիր» , 1963 մթնոլորտում, տիեզերական տարածությունում և ջրի տակ, միջազգային պայմանագիր, կնքվել է Մոսկվայում (հայտնի է նաև որպես Մոսկովյան պայմանագիր), օգոստոսի 5-ին՝ Խորհրդային Միության, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների կողմից և ուժի մեջ մտել 1963 թվականի հոկտեմբերի 10-ին։
Պայմանագրին միացել է ավելի քան 120 (1981 թվականի տվյալներով) պետություն։ Ըստ պայմանագրի, որը բաղկացած է ներածականից և վեց հոդվածներից, մասնակիցները պարտավորվում են արգելել, կանխել ու չիրականացնել միջուկային զենքի կամ որևէ միջուկային պայթեցում իրենց իրավասության կամ վերահսկողության տակ գտնվող միջավայրում։ Արգելվում է միջուկային զենքի փորձարկումը մթնոլորտում, նաև տիեզերական տարածության մեջ, ջրի տակ (տերիտորիալ ջրերում կամ բաց ծովում), ինչպես և որևէ այլ միջավայրում, եթե այդպիսի պայթեցումներն առաջ են բերում ռադիոակտիվ նստվածքներ ուրիշ պետությունների տարածքներում։ Պայմանագիրն անժամկետ է նախատեսում է նաև յուրաքանչյուր մասնակցի իրավունքը դուրս գալու նրանից, եթե սահմանված բացառիկ հանգամանքները վտանգի տակ են դնում իր երկրի գերագույն շահերը։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 599)։ |