Նանտեր
Բնակավայր | |||
---|---|---|---|
ֆր.՝ Nanterre[1] | |||
| |||
Երկիր | ![]() | ||
Մակերես | 12,19 կմ² | ||
ԲԾՄ | 30 մետր | ||
Բնակչություն | ▼95 782 մարդ (հունվարի 1, 2020)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 92000[3] | ||
Պաշտոնական կայք | nanterre.fr(ֆր.) | ||
| |||
Նանտեր (ֆր.՝ Nanterre [nɑ̃.ˈt̪ɛʁ ]), քաղաք Ֆրանսիայում՝ Իլ դը Ֆրանս մարզում, երկրի մայրաքաղաք Փարիզի կենտրոնից մոտավորապես տասը կիլոմետր հեռավորության վրա[4]։ Օ դը Սեն դեպարտամենտի վարչական կենտրոնն է, Փարիզի խոշորագույն արվարձաններից մեկը։ 2011 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 89.476[5], 2016 թվականի հունվարի 1-ի տվյալներով՝ 94 258[6]: Զբաղեցնում է 12,19 քառակուսի կիլոմետր տարածք։
Նանտերում են տեղավորված տարածաշրջանային, մայրաքաղաքային, համապետական և միջազգային նշանակության մի շարք հիմնարկ-ձեռնակություններ ու կազմակերպություններ. Օ դը Սեն դեպարտամենտի պրեֆեկտուրան, Փարիզի առևտրա-արդյունաբերական պալատը, Փարիզի ազգային օպերայի պարի դպրոցը, «Փարիզ X - Նանտեր» համալսարանը (ունի շուրջ 33 000 ուսանող), ճարտարապետական դպրոցը, Մարոկկոյի, Թունիսի, Ալժիրի հյուպատոսարանները, մի շարք խոշորագույն ընկերությունների ու ֆիրմաների գլխավոր գրասենյակները։ Վերջիններիս թվում են Société Générale-ը[7], Faurecia-ն, Groupe du Louvre-ն ու նրա դուստր ձեռնարկություն Louvre Hôtels-ը[8][9][10]։
Քաղաքում զարգացած են արդյունաբերության այնպիսի ճյուղեր, ինչպիսիք են էլեկտրոնիկան, էլեկտրատեխնիկան, մետաղամշակումը, ավտոմատիկան։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված առարկաները վկայում են, որ քաղաքի ներկայիս տարածքում մարդիկ բնակություն են հաստատել դեռևս նախահռոմեական ժամանակներում[11][12]։
Փարիզի հովանավորը հանդիսացող Սուրբ Ժենևիևը ծնունդով Նանտերից է (ծնվել է 419–422 թվականների միջակայքում)[13]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Նանտերը Իլ դը Ֆրանս մարզի քարտեզին
-
-
Տախտակ՝ Նանտերի քույր քաղաքների հիշատակումով
-
-
-
Էլոյի աշտարակները
-
Դոկտոր Պիեռի դեղատունը (համարվում է պատմական հուշարձան)
-
Քաղաքի պատմական կենտրոնը
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նանտերը բարեկամական ու գործընկերային սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ[14].
Ռումինիա, Կրայովա
Իտալիա, Պեզարո
Ալժիր, Տլեմսեն
Ռուսաստան, Վելիկի Նովգորոդ
Անգլիա, Ուոտֆորդ
Սլովակիա, Ժիլինա
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Code officiel géographique
- ↑ Populations légales 2020 — The National Institute of Statistics and Economic Studies, 2022.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ Фізичні відстані розраховані за координатами муніципалітетів
- ↑ «Кількість населення у 2011 році»։ INSEE։ Վերցված է 28 вересня 2014(ֆր.)
- ↑ икона|en икона|de Nanterre, www.citypopulation.de
- ↑ «Société Générale: deux tours à la Défense»։ Lejournaldunet.com։ Արխիվացված է օրիգինալից 25 May 2015-ին։ Վերցված է 7 July 2010 ()
- ↑ "Contact Archived 11 September 2010 at the Wayback Machine.." Groupe du Louvre. Retrieved on 27 June 2010.
- ↑ "Plan interactif Archived 30 August 2009 at the Wayback Machine.." Nanterre. Retrieved on 27 June 2010.
- ↑ "Legal notice Archived 13 August 2010 at the Wayback Machine.." Louvre Hôtels. Retrieved on 27 June 2010.
- ↑ Histoire et Histoires: Du 5ème Volume 1 Editions Depeyrot Paris 2014
- ↑ Ancient and Medieval Paris: A Background to the Gothic era. Athena Review Vol.4 No.2 pages 22-26 [1] Archived 9 October 2015 at the Wayback Machine.
- ↑ Catholic Encyclopedia St. Genevieve
- ↑ «Les six villes jumelées»։ nanterre.fr (ֆրանսերեն)։ Nanterre։ Վերցված է 2019-11-16
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Նանտեր Վիքիպահեստում |
---|
- Պաշտոնական կայքէջը
- Université Paris 10 Nanterre (in French)
- Nanterre students (in French)
- News coverage of March 2006 University occupation (in English)
- Pictures of Nanterre (in French)
- Nanterre Cathedral gallery of pictures
|