Սոցիալիստական կուսակցության անդամ 1894 թվականից։ 1900-1914 թվականին հրատարակել է «Քայյե դը լա քենզեն» անգլ.՝ Cahiers de la quinzaine հանդեսը, Ռ․ Ռոլանի և այլոց հետ։ Պառլ Պեգիի հրապարակախոսությունը («Սոցալիստական քաղաքացիության մասին», 1897, «Հանրապետության հաղթանակը», 1900) բնորոշ է «զգացմունքի սոցիալիզմի» համար, որը պախարակում է կապիտալիզմը հանուն նահապետական գյուղացիականարհեստագործական տիպի հանրապետության։
Պառլ Պեգին համակրել է Փարիզյան կոմունան (1871), սակայն փորձել է դեմոկրատական և հայրենասիրական սկզբունքները հաշտեցնել կաթոլիկական կրոնի ավանդույթներին («Մեր հայրենիքը», 1905, հոդվածների ժողովածու, «Միստերիա ժաննա դ’Արկի մասին», 1910, «Եվա», 1913, պոեմներ և այլն)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 223)։